https://arm.sputniknews.ru/20220222/hajastanum-hajtnabervel-e-naev-omikrvon-tarberaki-ba2-entatarberaky-38952353.html
Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը
Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը
Sputnik Արմենիա
«BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը և կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։ 22.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-22T10:21+0400
2022-02-22T10:21+0400
2022-02-22T10:26+0400
«օմիկրոն» շտամ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38299470_0:0:1601:901_1920x0_80_0_0_e80475ab69e2c8851d9e84a37042513b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։ «Օմիկրոնով» վարակված 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում են. ՀՀ առողջապահության նախարարԿորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում 2021–ի նոյեմբերին։ Մասնագետների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել արդեն հիվանդացածներն ու պատվաստվածները։ Նոր տարբերակը հայտնաբերվել է ավելի քան 140 երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում։ Այն տարածվում է ավելի արագ, քան նախորդ «Դելտա» շտամը։Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։ Նա նշել էր, որ ուրախացնում է միայն այն, որ հիվանդացածների շրջանում հոսպիտալացման կարիք ունեն միայն 5-6 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38299470_88:0:1511:1067_1920x0_80_0_0_aea4032c0c5d5f27ca5755a149ef7d6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«օմիկրոն» շտամ, հայաստան
Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը
10:21 22.02.2022 (Թարմացված է: 10:26 22.02.2022) «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը և կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։
Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում 2021–ի նոյեմբերին։ Մասնագետների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել արդեն հիվանդացածներն ու պատվաստվածները։ Նոր տարբերակը հայտնաբերվել է ավելի քան 140 երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում։ Այն տարածվում է ավելի արագ, քան նախորդ «Դելտա» շտամը։
Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։ Նա նշել էր, որ ուրախացնում է միայն այն, որ հիվանդացածների շրջանում հոսպիտալացման կարիք ունեն միայն 5-6 տոկոսը։