00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երբ քո միակ դաշնակիցը դաշնակից է դառնում ախոյանիդ...». ՀՀԿ–ն հայտարարություն է արել

© Sputnik / Անցնել մեդիապահոցՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ հադիպման ավարտի արդյունքներով (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ հադիպման ավարտի արդյունքներով (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Բաժանորդագրվել
Քաղաքական ուժը վստահ է, որ Հայաստանի գալիք իշխանությունները պետք է անհապաղ ձեռնամուխ լինեն նոր որակի ու ազնվության վրա հենված հայ-ռուսական հարաբերությունների հաստատմանը։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Այսօր ստորագրված ռուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու արդեն միջազգային մակարդակի ահազանգն է։ Նշված է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ։
Արձագանքելով ստորագրված փաստաթղթի իրողությանը, որով Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակցային փոխգործակցություն են սկսում, ՀՀԿ-ն մի շարք արձանագրումներ է արել։
Մասնավորաբար, նշվում է, որ Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իշխանազավթման հետևանքով հետևողականորեն խարխլվեցին հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, որոնք Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերի կարևորագույն բաղադրիչներից էին։
« 2018-ի մայիսից վարվող անհետևողական և հանցավորության աստիճանի տգետ արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրեց իր նախաձեռնողականությունն ու այլ հնարավորություններով ինքնիշխանությունը ընդլայնելու և ամրապնդելու առիթները, որ մինչ այդ կային: Գործող իշխանությունների թողտվությամբ Թուրքիայի ռազմաքաղաքական գործոնը մխրճվեց և ամրապնդվեց Հարավային Կովկասում՝ բացահայտ բարձրացնելով Ադրբեջանի հետ կապված խաղադրույքները գլոբալ դիմակայության շրջանակներում»,- նշված է հայտարարության մեջ։
Շարունակելով արձանագրումների շարքը՝ ընդգծվում է, որ արցախյան վերջին պատերազմի հետևանքով Հայաստանը ոչ միայն կորցրեց Հարավային Կովկասում ազդեցիկ դերակատարի դիրքը, այլև բռնեց ինքնիշխանության մաշեցման ու հյուծման ճանապարհը։

«Երբ քո միակ դաշնակիցը դաշնակից է դառնում ախոյանիդ, ապա դա, նախևառաջ, քո սեփական թուլության, քո գործած սխալների, քո ռազմաքաղաքական տապալման, քո աշխարհաքաղաքական սնանկության հետևանքն է»,–ասվում է ՀՀԿ–ի տարածած հայտարարության մեջ։

ՀՀԿ գործադիր մարմինը պնդում է, որ Հայաստանի և Արցախի ապագայի համար կենսական անհրաժեշտություն են նոր որակի, բովանդակության և ազնվության վրա կառուցվելիք համապարփակ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ըստ քաղաքական ուժի՝ հենց այս գործին պետք է անհապաղ լծվեն Հայաստանի գալիք իշխանությունները։
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը 4 ժամից քիչ ավելի տևած բանակցություններից հետո դաշնակցային փոխգործակցության հռչակագիր ստորագրեցին։
Ավելի քան 40 կետից բաղկացած հռչակագիրը վերաբերում է երկու երկրների փոխգործակցությանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։
Փոխգործակցությունը ՌԴ–ի և Ադրբեջանի ԶՈւ–ների միջև ներառելու է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև երկկողմանի ռազմական համագործակցության այլ ուղղությունների զարգացում։
Հռչակագիրը նախատեսում է փոխգործակցություն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելու հարցերում, ինչպես նաև տվյալ ոլորտի այլ ուղղություններով։
Հավելենք, որ ստորագրված հռչակագիրը Պուտինն անվանել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման նոր փուլ։
Լրահոս
0