https://arm.sputniknews.ru/20220222/dzhh-n-bajraqtarneri-dem-hop-uni-dvonecki-ashkharhazvorajinneri-gumartaki-pvokhhramanatar-38962870.html
ԴԺՀ-ն «Բայրաքթարների» դեմ ՀՕՊ ունի. Դոնեցկի աշխարհազորայինների գումարտակի փոխհրամանատար
ԴԺՀ-ն «Բայրաքթարների» դեմ ՀՕՊ ունի. Դոնեցկի աշխարհազորայինների գումարտակի փոխհրամանատար
Sputnik Արմենիա
Միջոցներ կան, բայց միայն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ռեսուրսը բավարար չէ, օգնության կարիք կա: 22.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-22T13:29+0400
2022-02-22T13:29+0400
2022-02-22T13:29+0400
դոնբաս
հակաօդային պաշտպանություն (հօպ)
«բայրաքթար» աթս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38958558_0:0:3251:1830_1920x0_80_0_0_e17ab3c98b4319705307e5929ce8f176.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) հակաօդայինպաշտպանության միջոցներ ունի Ուկրաինայի՝ թուրքական արտադրության ԱԹՍ-ներին դիմակայելու համար, բայց ցանկալի է ավելի ժամանակակից համակարգեր ստանալ սպառազինության համար, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Դոնեցկի աշխարհազորայինների «Վոստոկ» գումարտակի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Սեմյոնովը։Նա հավելել է, որ Դոնբասի պաշտպաններին անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության ավելի ժամանակակից համակարգեր, տանկեր և հրետանի՝ ընդգծելով, որ միայն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ռեսուրսը բավարար չէ:«Հակառակ կողմից կենդանի ուժի եռակի առավելություն կա։ Կուզենայինք ստանալ ավելի ժամանակակից ՀՕՊ միջոցներ՝ պաշտպանվելու համար․․․ Նաև ավելի ժամանակակից տեխնիկա է պետք և տանկեր, ինքնագնաց հրետանային կայանքներ»,-ասել է Սեմյոնովը։Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքիհետ։ Փետրվարի19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորոդները համընդհանուր զորահավաքի հրամանագրերն են ստորագրել, ապա դիմել են ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։ ՀՀ–ն պետք է հարգի ցանկացած ազգի ինքնորոշման իրավունքը. Խաչատրյանը` Պուտինի որոշման մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհորինվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38958558_246:0:2977:2048_1920x0_80_0_0_033210a4bd2f3e37c43d01dae42aedb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնբաս, հակաօդային պաշտպանություն (հօպ), «բայրաքթար» աթս
դոնբաս, հակաօդային պաշտպանություն (հօպ), «բայրաքթար» աթս
ԴԺՀ-ն «Բայրաքթարների» դեմ ՀՕՊ ունի. Դոնեցկի աշխարհազորայինների գումարտակի փոխհրամանատար
Միջոցներ կան, բայց միայն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ռեսուրսը բավարար չէ, օգնության կարիք կա:
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) հակաօդայինպաշտպանության միջոցներ ունի Ուկրաինայի՝ թուրքական արտադրության ԱԹՍ-ներին դիմակայելու համար, բայց ցանկալի է ավելի ժամանակակից համակարգեր ստանալ սպառազինության համար,
ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Դոնեցկի աշխարհազորայինների «Վոստոկ» գումարտակի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Սեմյոնովը։
«Այն ՀՕՊ միջոցները, որոնք կան, ընդհանուր առմամբ թույլ են տալիս դիմադրել «Բայրաքթարներին»։ Այն միջոցները, որոնք այսօրվա դրությամբ կան հանրապետություններում։ Անկասկած, կուզենայինք ավելի լավն ունենալ։ Եվ հենց այդ հարցով էլ դիմել ենք ՌԴ-ին»,-հայտնել է Սեմյոնովը։
Նա հավելել է, որ Դոնբասի պաշտպաններին անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության ավելի ժամանակակից համակարգեր, տանկեր և հրետանի՝ ընդգծելով, որ միայն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ռեսուրսը բավարար չէ:
«Հակառակ կողմից կենդանի ուժի եռակի առավելություն կա։ Կուզենայինք ստանալ ավելի ժամանակակից ՀՕՊ միջոցներ՝ պաշտպանվելու համար․․․ Նաև ավելի ժամանակակից տեխնիկա է պետք և տանկեր, ինքնագնաց հրետանային կայանքներ»,-ասել է Սեմյոնովը։
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքիհետ։ Փետրվարի19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորոդները համընդհանուր զորահավաքի հրամանագրերն են ստորագրել, ապա դիմել են ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց
ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհորինվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։