https://arm.sputniknews.ru/20220222/dvonecki-ev-luganski-hajkakan-hamajnqnerum-tuzhatsner-chkan-38991148.html
Դոնեցկի և Լուգանսկի հայկական համայնքներում տուժածներ չկան
Դոնեցկի և Լուգանսկի հայկական համայնքներում տուժածներ չկան
Sputnik Արմենիա
Շատերը նախապես լքել են հակամարտության գոտին, համայնքում խուճապ չկա։ Մեր հայրենակիցները կարող են անհրաժեշտության դեպքում զանգահարել գործող թեժ գծերի... 22.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-22T22:39+0400
2022-02-22T22:39+0400
2022-02-22T22:50+0400
դոնեցկ
դոնբաս
լուգանսկ
հայ
սփյուռք
թեժ գիծ
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38906141_0:0:3074:1730_1920x0_80_0_0_2a2c364ad504f48777e51d5b853d076e.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Դոնեցկի, Լուգանսկի և հարակից շրջանների հայ համայնքների հետ։ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը Facebook-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ համայնքներում տուժածներ չկան։ Նշվում է, որ շատերը նախապես են լքել հակամարտության գոտին։Չնայած ստեղծված իրավիճակին՝ շեշտվում է, որ հայկական համայնքում խուճապ չկա։Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ մոտակա գոտում գտնվում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, որտեղ հնարավոր է լուծել փաստաթղթերի հետ կապված խնդիրները։Գլխավոր հյուպատոսությունում գործում է թեժ գիծ (+7 863 207 67 51):Ռուսաստանի Դաշնությունում գործում է նաև Հայ իրավաբանների ասոցիացիայի թեժ գիծը, որն իրավաբանական օգնություն է ցուցաբերում կարիքավորներին (+7 495 294 02 11):Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ +37410 589155 հեռախոսահամարով:Հիշեցնենք` իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրերն են ստորագրել, ապա դիմել են ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի խոսքերը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
դոնեցկ
դոնբաս
լուգանսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38906141_293:0:3024:2048_1920x0_80_0_0_3c2b69eb82a1c41739a77cfcc4b116d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնեցկ, դոնբաս, լուգանսկ, հայ, սփյուռք, թեժ գիծ, ուկրաինա, ռուսաստան
դոնեցկ, դոնբաս, լուգանսկ, հայ, սփյուռք, թեժ գիծ, ուկրաինա, ռուսաստան
Դոնեցկի և Լուգանսկի հայկական համայնքներում տուժածներ չկան
22:39 22.02.2022 (Թարմացված է: 22:50 22.02.2022) Շատերը նախապես լքել են հակամարտության գոտին, համայնքում խուճապ չկա։ Մեր հայրենակիցները կարող են անհրաժեշտության դեպքում զանգահարել գործող թեժ գծերի հեռախոսահամարներով։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Դոնեցկի, Լուգանսկի և հարակից շրջանների հայ համայնքների հետ։ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը
Facebook-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ համայնքներում տուժածներ չկան։ Նշվում է, որ շատերը նախապես են լքել հակամարտության գոտին։
«Լուգանսկում հայերի թիվը մոտ 2-3 հազար է, Դոնեցկում ապրում է մոտ 25 հազար հայ։ Համայնքներում գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ, երիտասարդական միություններ, գործում է «Վերածնունդ» կրթամշակութային միությունը, Մակեևկայում է գտնվում Սուրբ Խաչ հայկական եկեղեցին։ Ներկայում մարզում պարետային ժամ է հայտարարվել, խնդիրներ կան ինտերնետի, ջրամատակարարման, վառելիքի հետ կապված»,- նշված է հաղորդագրության մեջ։
Չնայած ստեղծված իրավիճակին՝ շեշտվում է, որ հայկական համայնքում խուճապ չկա։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ մոտակա գոտում գտնվում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, որտեղ հնարավոր է լուծել փաստաթղթերի հետ կապված խնդիրները։
Գլխավոր հյուպատոսությունում գործում է թեժ գիծ (+7 863 207 67 51):
Ռուսաստանի Դաշնությունում գործում է նաև Հայ իրավաբանների ասոցիացիայի թեժ գիծը, որն իրավաբանական օգնություն է ցուցաբերում կարիքավորներին (+7 495 294 02 11):
Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ +37410 589155 հեռախոսահամարով:
Հիշեցնենք` իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրերն են ստորագրել, ապա դիմել են ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին
դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։