https://arm.sputniknews.ru/20220222/dvonbasjan-iradardzutjunnern-u-arcakhy-inch-e-haskacnum-putinn-alievin-u-ashkharhin-38985688.html
Դոնբասյան իրադարձություններն ու Արցախը. ի՞նչ է հասկացնում Պուտինն Ալիևին ու աշխարհին
Դոնբասյան իրադարձություններն ու Արցախը. ի՞նչ է հասկացնում Պուտինն Ալիևին ու աշխարհին
Sputnik Արմենիա
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին որոշումը նոր մակարդակի է բարձրացնում Մոսկվայի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում... 22.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-22T23:29+0400
2022-02-22T23:29+0400
2022-02-22T23:31+0400
ռուսաստան
կիև
ուկրաինա
դոնբաս
ադրբեջան
արցախ
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/1472/64/14726463_0:0:3232:1819_1920x0_80_0_0_ea5b75425beec9111a265fdde21932c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի -Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ճանաչմամբ և այդ հանրապետությունների տարածքում ռուսական զորքերի փաստացի մուտքով Ուկրաինայում պատերազմի սպառնալիքը չեզոքացված է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։Նրա խոսքով՝ Կիևում ոչ ոք «չի գժվել», որ Ռուսաստանի դեմ պատերազմի, բայց փոխարենը Ռուսաստանը ստիպված կլինի գործ ունենալ իր և իրեն աջակցող երկրների դեմ պատժամիջոցների քաղաքականության հետ: Եվ Հայաստանին էլ դժվար թե հաջողվի հեռու մնալ այդ գործընթացներից։ Միանգամայն ակնհայտ է՝ Մոսկվան դաշնակիցներից ակնկալելու է, որ նրանք կճանաչեն երկու հանրապետությունների անկախությունը։Քաղաքագետը կարծում է, որ պատերազմ չի լինի նաև մեր տարածաշրջանում, սակայն հետագա զարգացումը, նոր աշխարհաքաղաքական դաշինքների ձևավորումն արդեն սկսվել է։ Մոտ ապագայում գործընթացները տեղի են ունենալու դիվանագիտական դաշտում։Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը պետք է վերականգնվի. ՊուտինՀարկ է նշել, որ իրադարձություններն այս հարթությունում շատ հետաքրքիր են զարգանում։ Այսօր` Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հաջորդ օրը, նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Բաքվում սարսափում են ցանկացած թեմայից, որն այս կամ այն կերպ կապված են տարածքների օտարման հետ։ Ավելին, դեռ մեկ ամիս առաջ Ալիևը եղել է Կիևում, Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով ամրագրվում է երկու երկրների աջակցությունը միմյանց «տարածքային ամբողջականությանը»:Դրա հետ համամիտ է նաև փորձագետը։ Նրա կարծիքով՝ Ալիևը ստիպված կլինի լրջորեն հաշվի նստել ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ճանաչման փաստի հետ, եթե Բաքվում իրոք մտադիր են Ռուսաստանի հետ ամուր բարեկամական հարաբերություններ կառուցել: Մոսկվայում, ինչպես հայտնի է, Ալիևի այցի շրջանակում ՌԴ–ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր է ստորագրվել։Ավելացնենք, որ Ռուսաստանի առաջնորդը շտապել է հանգստացնել իր ադրբեջանցի հյուրին՝ ասելով, որ Ռուսաստանը պաշտպանում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությունը, իսկ Ուկրաինայի հետ կապված իրավիճակը բացառություն է՝ այդ երկրի վրա արտաքին ազդեցության պատճառով:Ինչևէ, հետխորհրդային տարածքում «հանուն փրկության անջատման» նախադեպը կարող է բավականին բարդ կացության մեջ դնել Ադրբեջանի իշխանությանը։«Երջանկություն նրանք չեն բերի». Լուկաշենկոն կոչ է արել Կիևին հրաժարվել ԱրևմուտքիցՄեր զրուցակցի կարծիքով՝ ևս մեկ պատճառ, որը ադրբեջանական կողմին որոշակի անհանգստություն է պատճառում, կապված է Թուրքիայի գործոնի հետ: Ադրբեջանի հիմնական աշխարհաքաղաքական և ռազմական հովանավորը միանշանակ սատարում է Ուկրաինայի դիրքորոշումը Ղրիմի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հարցում։ Իսկ Ադրբեջանն իրեն ավելի վստահ է զգում հենց Թուրքիայի նախաձեռնած նախագծերում։Հաշվի առնելով վերջերս Անկարայում ու Բաքվում այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» վավերացումը, որը երկու երկրների հարաբերությունները հասցնում է ռազմական միության մակարդակի, կարելի է ասել, որ Ադրբեջանն արդեն արել է իր հիմնական ընտրությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանին ևս մեկ վեկտոր են պարտադրում։ Եվ այստեղ շատ հետաքրքիր կլինի հետևել՝ ինչպես կվարվի Բաքուն հետագայում։Ուկրաինական սյուժեն, ընդհանուր առմամբ, բավական տհաճ է Ադրբեջանի համար նաև պատմական նմանությունների պատճառով։ Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ հասկանալի է, որ Պուտինը ժողովրդական հանրապետությունների ճանաչման հետ կապված իր երեկվա ելույթում բոլշևիկների քաղաքականության մասին խոսելիս նկատի ուներ ոչ միայն Ուկրաինան։ Պուտինի խոսքը պատմական անարդարության մասին վերաբերում էր ամբողջ հետխորհրդային տարածքին և ոչ պակաս՝ Ադրբեջանին։Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Կիևի դիրքորոշմանն աջակցելու համարՆրա խոսքով՝ Ռուսաստանն այժմ դրոշներ է տեղադրում տարածաշրջանում, որ մյուսները հասկանան, որ իր կարմիր գծերը չի կարելի անցնել։ Մոսկվան ապացուցել է, որ ամենակարճ ժամկետում կարող է ճակատագրական քաղաքական որոշումներ կայացնել ու դրանց համար ուժային աջակցություն ապահովել:
կիև
ուկրաինա
դոնբաս
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1472/64/14726463_503:0:3232:2047_1920x0_80_0_0_5d8aa94d8c559845a527d9d6227a45e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնբաս արցախ պուտին ալիև
Դոնբասյան իրադարձություններն ու Արցախը. ի՞նչ է հասկացնում Պուտինն Ալիևին ու աշխարհին
23:29 22.02.2022 (Թարմացված է: 23:31 22.02.2022) Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին որոշումը նոր մակարդակի է բարձրացնում Մոսկվայի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում: Որոշ պետությունների համար դա ակնհայտորեն անհարմարություն է ստեղծում։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի -Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ճանաչմամբ և այդ հանրապետությունների տարածքում ռուսական զորքերի փաստացի մուտքով Ուկրաինայում պատերազմի սպառնալիքը չեզոքացված է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ Կիևում ոչ ոք «չի գժվել», որ Ռուսաստանի դեմ պատերազմի, բայց փոխարենը Ռուսաստանը ստիպված կլինի գործ ունենալ իր և իրեն աջակցող երկրների դեմ պատժամիջոցների քաղաքականության հետ: Եվ Հայաստանին էլ դժվար թե հաջողվի հեռու մնալ այդ գործընթացներից։ Միանգամայն ակնհայտ է՝ Մոսկվան դաշնակիցներից ակնկալելու է, որ նրանք կճանաչեն երկու հանրապետությունների անկախությունը։
Քաղաքագետը կարծում է, որ պատերազմ չի լինի նաև մեր տարածաշրջանում, սակայն հետագա զարգացումը, նոր աշխարհաքաղաքական դաշինքների ձևավորումն արդեն սկսվել է։ Մոտ ապագայում գործընթացները տեղի են ունենալու դիվանագիտական դաշտում։
Հարկ է նշել, որ իրադարձություններն այս հարթությունում շատ հետաքրքիր են զարգանում։ Այսօր` Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հաջորդ օրը, նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Բաքվում սարսափում են ցանկացած թեմայից, որն այս կամ այն կերպ կապված են տարածքների օտարման հետ։ Ավելին, դեռ մեկ ամիս առաջ Ալիևը եղել է Կիևում, Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով ամրագրվում է երկու երկրների աջակցությունը միմյանց «տարածքային ամբողջականությանը»:
Դրա հետ համամիտ է նաև փորձագետը։ Նրա կարծիքով՝ Ալիևը ստիպված կլինի լրջորեն հաշվի նստել ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ճանաչման փաստի հետ, եթե Բաքվում իրոք մտադիր են Ռուսաստանի հետ ամուր բարեկամական հարաբերություններ կառուցել: Մոսկվայում, ինչպես հայտնի է, Ալիևի այցի շրջանակում ՌԴ–ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր է ստորագրվել։
«Հաշվի առնելով Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը և տարածքային ամբողջականության հարցում Ուկրաինայի հետ համերաշխության փաստը, Ադրբեջանի իշխանության համար դժվար կլինի Մոսկվայի հետ հարաբերությունններ կառուցել։ Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանի հետ ավելի սերտ ռազմա-տնտեսական միության մեջ է ու Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորն է»,– ասաց Մելիք-Շահնազարյանը։
Ավելացնենք, որ Ռուսաստանի առաջնորդը շտապել է հանգստացնել իր ադրբեջանցի հյուրին՝ ասելով, որ Ռուսաստանը պաշտպանում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ինքնիշխանությունը, իսկ Ուկրաինայի հետ կապված իրավիճակը բացառություն է՝ այդ երկրի վրա արտաքին ազդեցության պատճառով:
Ինչևէ, հետխորհրդային տարածքում «հանուն փրկության անջատման» նախադեպը կարող է բավականին բարդ կացության մեջ դնել Ադրբեջանի իշխանությանը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ ևս մեկ պատճառ, որը ադրբեջանական կողմին որոշակի անհանգստություն է պատճառում, կապված է Թուրքիայի գործոնի հետ: Ադրբեջանի հիմնական աշխարհաքաղաքական և ռազմական հովանավորը միանշանակ սատարում է Ուկրաինայի դիրքորոշումը Ղրիմի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հարցում։ Իսկ Ադրբեջանն իրեն ավելի վստահ է զգում հենց Թուրքիայի նախաձեռնած նախագծերում։
Հաշվի առնելով վերջերս Անկարայում ու Բաքվում այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» վավերացումը, որը երկու երկրների հարաբերությունները հասցնում է ռազմական միության մակարդակի, կարելի է ասել, որ Ադրբեջանն արդեն արել է իր հիմնական ընտրությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանին ևս մեկ վեկտոր են պարտադրում։ Եվ այստեղ շատ հետաքրքիր կլինի հետևել՝ ինչպես կվարվի Բաքուն հետագայում։
«Ադրբեջանն, օրինակ, ակտիվորեն ձգտում է հասնել Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը՝ հասկանալով, որ խաղաղապահները հայ բնակչության անվտանգության առանցքային երաշխիքներից են։ Իսկ բնակչության առկայությունը լավատեսություն է ներշնչում կարգավիճակի մասին հետագա բանակցությունների առումով։ Այդ պայմաններում պահանջել զորքերի դուրսբերում այն երկրից, որի հետ դաշնակցության մասին փաստաթուղթ ես ստորագրել, շատ ավելի բարդ է դառնում»,– նշեց փորձագետը։
Ուկրաինական սյուժեն, ընդհանուր առմամբ, բավական տհաճ է Ադրբեջանի համար նաև պատմական նմանությունների պատճառով։ Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ հասկանալի է, որ Պուտինը ժողովրդական հանրապետությունների ճանաչման հետ կապված իր երեկվա ելույթում բոլշևիկների քաղաքականության մասին խոսելիս նկատի ուներ ոչ միայն Ուկրաինան։ Պուտինի խոսքը պատմական անարդարության մասին վերաբերում էր ամբողջ հետխորհրդային տարածքին և ոչ պակաս՝ Ադրբեջանին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այժմ դրոշներ է տեղադրում տարածաշրջանում, որ մյուսները հասկանան, որ իր կարմիր գծերը չի կարելի անցնել։ Մոսկվան ապացուցել է, որ ամենակարճ ժամկետում կարող է ճակատագրական քաղաքական որոշումներ կայացնել ու դրանց համար ուժային աջակցություն ապահովել: