https://arm.sputniknews.ru/20220222/arcakhi-nakhagahy-voghjunel-e-rd-i-kvoghmic-dvonecki-ev-luganski-hanarpetutjunneri-tshanachumy--38953249.html
Արցախի նախագահը ողջունել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը
Արցախի նախագահը ողջունել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝... 22.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-22T10:41+0400
2022-02-22T10:41+0400
2022-02-22T10:46+0400
արցախ
դոնբաս
արայիկ հարությունյան
ռուսաստան
լուգանսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36810487_0:84:1600:984_1920x0_80_0_0_c720f2e15b95637e6708505c6bc437be.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: Այս մասին նշված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում։«Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Պուտինը որոշում է ընդունել Դոնբասի տարածք ռուսաստանյան զորք մտցնելու վերաբերյալԱնկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:Նշվում է նաև, որ Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: «Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից: Դրանից անմիջապես հետո նախագահը Կրեմլում ստորագրել է հրամանագրեր՝ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին, ինչպես նաև օգնության պայմանագրեր:
դոնբաս
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/17/36810487_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e5596d28ed1b56cdcb4368c052f9d336.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, դոնբաս, արայիկ հարությունյան, ռուսաստան, լուգանսկ
արցախ, դոնբաս, արայիկ հարությունյան, ռուսաստան, լուգանսկ
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: Այս մասին նշված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի
ֆեյսբուքյան էջում։ «Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:
Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով:
«Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»,-եզրափակել է Արցախի նախագահը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում
որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից:
Դրանից անմիջապես հետո նախագահը Կրեմլում ստորագրել է հրամանագրեր՝ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին, ինչպես նաև օգնության պայմանագրեր: