00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը շնորհավորել է Դոնբասի ժողովրդին

© Photo : official site of the Parliament of ArtsakhԱրթուր Թովմասյան
Արթուր Թովմասյան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Արթուր Թովմասյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պուտինը ՌԴ Դաշնային ժողովին կոչ է արել վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը։ Հարցի քննարկումը ԴԺ–ում նախատեսված է այսօր։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։
Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել ուղերձով, որտեղ կարծիք է հայտնել, որ ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովման, միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար։

«Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով»,– ասված է Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից:
Հեռուստաուղերձում ՌԴ նախագահը խոսել էր պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտության մասին` ասելով. «Ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է Կոմունիստական Ռուսաստանի կողմից։ Լենինն ու նրա համախոհները ստեղծեցին ժամանակակից Ուկրաինան՝ տարածքներ պոկելով Ռուսաստանից։ Ոչ ոք բնակիչներին ոչինչ չհարցրեց։ Բոլշևիկները Դոնբասը բառացիորեն պոկեցին Ռուսաստանից ու մտցրին Ուկրաինայի կազմի մեջ»։
Պուտինը ՌԴ Դաշնային ժողովին կոչ էր արել վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը։
Հարցի քննարկումը ԴԺ–ում նախատեսված է այսօր։
Արցախի նախագահը ողջունել է ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը
Լրահոս
0