00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Տիգրան Շահվերդյան
Գիտության ոլորտում առաջարկվող ամբիցիոզ փոփոխությունները նման են համարձակորեն անդունդը նետվելուն. Տիգրան Շահվերդյան
09:48
10 ր
Սերոբ Խաչատրյան
Մենք ունենալու ենք մեկ կենտրոնից ղեկավարվող բուհական համակարգ. Սերոբ Խաչատրյան
09:58
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
0 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ նախագահների համար Արցախ գնալը կարո՞ղ է վտանգավոր լինել. հետախուզման իրավական կողմը

«Ադրբեջանը հետախուզում հայտարարում է, հարց է` Ինտերպոլն այն ընդունու՞մ է». Արա Ղազարյան
Բաժանորդագրվել
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Ադրբեջանի կողմից ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու իրավական հիմքերի մասին։
Սա քաղաքական հետապնդման էլեմենտներ ունի, Ինտերպոլը նման գործողությունների մեջ չի մտնի, իսկ Ադրբեջանը սա հիմնականում անում է, որպեսզի քաղաքական գործիչներըխուսափեն Արցախի տարածք գնալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը` խոսելով Ադրբեջանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

«Սա բոլորովին նորություն չէ։ Ադրբեջանցիները դա անում են իրենց քրեական օրենսգրքի համաձայն, բայց միջազգային հետախուզումն այստեղ, իհարկե, չի աշխատի, քանի որ Ինտերպոլը նման գործողությունների մեջ չի մտնի, քանի որ այստեղ կան քաղաքական հետապնդման էլեմենտներ»,–ասաց Ղազարյանը։

Հարցին` արդյո՞ք Արցախ գնալիս և ռուս խաղաղապահների անցակետով անցնելիս ՀՀ նախագահները կարող են խնդիրներ ունենալ, փաստաբանը նշեց, որ այդ ամբողջը կախված է այն համաձայնագրով սահմանված կարգավորումից, որի ուժով ռուս զինվորները կամ իրավապահ մարմինները հսկում են սահմանը։
«Պետք է գտնել այն փաստաթուղթը, որով սահմանված են ռուս զինվորների լիազորությունները և դրա շրջանակում հասկանալ` արդյոք նրանք պարտավոր են անձին ազատությունից զրկել, թե ոչ։ Որպես օրինակ` այն տղամարդը, որ նռնակ նետեց, նրան ձերբակալեցին հանցագործության կատարման կասկածանքով, այսինքն` կիրառվեց գործադիր իշխանություն. դա արեցին Ռուսաստանի ԶՈւ ներկայացուցիչները»,–մանրամասնեց Ղազարյանը։
Ըստ նրա, եթե Ադրբեջանի տարածքում իրականացվում է քրեական հետապնդում, ապա պարզ է` տվյալ անձանց ազատությունից զրկելու նպատակը պետք է լինի արտահանձնումը։ Արդյո՞ք այս ամենը ռուս խաղաղապահները իրավունք ունեն անել, թե ոչ, պարզ չէ, քանի որ համապատասխան փաստաթուղթը հրապարակված չէ։ Իսկ մինչ այդ, Ղազարյանը կարծում է, որ ցանկացած դեպքում ՀՀ նախագահներին վտանգ սպառնում է, քանի դեռ հստակ չգիտենք ռուս խաղաղապահների լիազորությունները։
«Սա հիմնականում արվում է, որ քաղաքական գործիչները խուսափեն ու չգնան Արցախ»,– նշեց Ղազարյանը։
Իրավաբանը նաև հավելեց, որ Ադրբեջանը մի քանի անգամ փորձել է նման գործերով, որոնք կապ ունեն զինված հակամարտության հետ, միջազգային հետախուզում անել, սակայն զինված հակամարտությանը մասնակցելը հանցագործություն չէ և Ինտերպոլը նման քրեական գործերին իր կառուցակարգերը չի ծառայեցնում, իր կանոնադրության երրորդ հոդվածը արգելում է դա։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուն անդրադառնալով` Ղազարյանն ասաց, որ Ադրբեջանը միակողմանի է հայտարարում հետախուզում, չկա որևէ հիմնավորում, որ Արայիկ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում իրականացվում է, չկա պատասխան` Ինտերպոլը դա ընդունե՞լ է, Ինտերպոլը դա տարածե՞լ է, արդյո՞ք իր կառուցակարգերը ծառայեցնում է այդ նպատակին, թե ոչ։ Ղազարյանը շեշտեց` խիստ կասկածում է, որ նման բան կա, նման փորձեր եղել են ու մերժվել են։
Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետախուզումները հիմնված են ազգային ատելության վրա. ՀՀ ԳԴ
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն ադրբեջանական իշխանամետ APA գործակալության հետ զրույցում ասել էր, որ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել` 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։
Մինչ այդ էլ` փետրվարի 15-ին, Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել էր, թե Ադրբեջանի իրավապահ մարմիններն ամենասեղմ ժամկետներում պատրաստվում են պատասխանատվության ենթարկել ու ձերբակալել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին` 2020թ. հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքի վրա հրթիռային հարձակման համար։
Լրահոս
0