https://arm.sputniknews.ru/20220221/hh-2-rd-ev-3-rd-nakhagahnery-zugaher-hetapndvum-en-alievi-ev-pashinjani-kvoghmic-levvon-qvocharjan-38923717.html
ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները զուգահեռ հետապնդվում են Ալիևի և Փաշինյանի կողմից. Լևոն Քոչարյան
ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները զուգահեռ հետապնդվում են Ալիևի և Փաշինյանի կողմից. Լևոն Քոչարյան
Sputnik Արմենիա
Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել` 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։ 21.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-21T16:26+0400
2022-02-21T16:26+0400
2022-02-21T16:33+0400
իլհամ ալիև
ադրբեջան
ռոբերտ քոչարյան
սերժ սարգսյան
լևոն քոչարյան
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0a/26753436_0:0:1600:901_1920x0_80_0_0_1539b76146d89438684a50c4833f10e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը` ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և հետախուզում հայտարարելու մասին։Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն այսօր APA գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել` 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի` Քոչարյանն ու Սարգսյանը 1988թ–ից Ստեփանակերտում ժողովներ են կազմակերպել, ատելություն սերմանել, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Շահումյանի շրջանը կցել Լեռնային Ղարաբաղին, որոշում կայացրել այդ տարածքներում Ադրբեջանի Սահմանադրության ու ադրբեջանական օրենքների գործողության դադարեցման մասին։Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելը զավեշտ է, մեղադրանքները՝ ցինիկ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0a/26753436_93:0:1513:1065_1920x0_80_0_0_d0fa0f7950e3f7a280df5996b5770379.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ 2-րդ և 3-րդ նախագահներ հետապնդվել ալիև փաշինյան կողմից
հհ 2-րդ և 3-րդ նախագահներ հետապնդվել ալիև փաշինյան կողմից
ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները զուգահեռ հետապնդվում են Ալիևի և Փաշինյանի կողմից. Լևոն Քոչարյան
16:26 21.02.2022 (Թարմացված է: 16:33 21.02.2022) Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել` 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը` ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և հետախուզում հայտարարելու մասին։
«Փաստորեն էս մարդիկ հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից: Չեմ հասկանում ինչի՞ ուղղակի չեն դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ էն 2 դատախազներն իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր իհարկե չի տեսնի»,– իր Տելեգրամ-ալիքում գրել է Քոչարյանի որդին։
Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն այսօր APA գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել` 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի` Քոչարյանն ու Սարգսյանը 1988թ–ից Ստեփանակերտում ժողովներ են կազմակերպել, ատելություն սերմանել, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Շահումյանի շրջանը կցել Լեռնային Ղարաբաղին, որոշում կայացրել այդ տարածքներում Ադրբեջանի Սահմանադրության ու ադրբեջանական օրենքների գործողության դադարեցման մասին։