00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալբերտ Մկրտչյան՝ ռեժիսոր, որի ֆիլմում թույլ չտվեցին խաղալ Վիսոցկուն

© Sputnik / Мирослав Муразов / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Վիսոցկի
Վլադիմիր Վիսոցկի - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2022
Վլադիմիր Վիսոցկի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ժամանակին Սովետում պարզապես աննախադեպ հաջողություն ունեցավ Ալբերտ Մկրտչյանի ֆիլմը, որտեղ գլխավոր դերերից մեկը պիտի կատարեր Վլադիմիր Վիսոցկին։
Միանգամից ասեմ՝ խոսքը Ֆրունզիկ Մկրտչյանի կրտսեր եղբայր Ալբերտ Մուշեղի Մկրտչյանի մասին չէ, որը նույնպես հայտնի է մեծ ժողովրդականություն վայելող գեղեցիկ իր կինոնկարներով։
Ալբերտ Սարգսի Մկրտչյանը, որը մահացել է ուղիղ 15 տարի առաջ՝ 2007 թվականի փետրվարի 20-ին, փաստորեն ողջ կյանքն աշխատել է Ռուսաստանում՝ «Մոսֆիլմ» ստուդիայում։ Հենց այնտեղ էլ 70-ականների ամենասկզբին երկու դեբյուտանտ ռեժիսորներ՝ Լեոնիդ Պոպովը և Ալբերտ Մկրտչյանը, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, նկարահանեցին արկածային մի ֆիլմ, որը միայն առաջին երեք տարում կինոթատրոններում դիտեց ավելի քան 40 միլիոն մարդ։ Այո՛, շատ ճիշտ եք, այդ կինոնկարը «Սաննիկովի երկիրն» էր։
Ալբերտ Մկրտչյան՝ ռեժիսոր, որի ֆիլմում թույլ չտվեցին խաղալ Վիսոցկուն
Սցենարը, որը գրված էր ականավոր գիտնական, ակադեմիկոս Վլադիմիր Օբրուչևի վեպի հիման վրա, Ալբերտ Մկրտչյանին բոլորովին դուր չեկավ։ Նա զանգահարեց հայտնի թատերական գործիչ Մարկ Զախարովին և խնդրեց վերաձևել սցենարը։ Պարզվեց, որ Զախարովն ակադեմիկոսի վեպը չի էլ կարդացել, բայց հաջորդ իսկ օրը բերեց բոլորովին նոր սցենարի առաջին մասը, որի վրա աշխատել էր ողջ գիշերվա ընթացքում։ Եվ հայ ռեժիսորը հասկացավ՝ շատ էլ լավ էր, որ Զախարովը նույնիսկ ծանոթ չէր գիտնականի վեպին, որովհետև դա միայն խանգարելու էր, չէ՞ որ այդ ստեղծագործությունը առատորեն համեմված էր գիտական մանրամասներով, իսկ Մկրտչյանը երազում էր զուտ արկածային ֆիլմ նկարահանել ՝ ամերիկյան «Հրաշալի յոթնյակի» նման։
Եվ այս սցենարը հենց այն էր, ինչ իրեն պետք էր։ Մնում էր ընտրել դերասաններին։ Ու հենց այդ ժամանակ երիտասարդ ռեժիսորն առաջին անգամ բախվեց արվեստի քաղաքականացմանն ու գաղափարականացմանը, քանզի դերերից երկուսը խաղալու համար հրավիրել էր Վլադիմիր Վիսոցկուն և նրա կնոջը՝ Մարինա Վլադիին։
Սուրբ Վալենտին՝ ոչ միայն շոկոլադ ու ծաղիկներ, այլև ժպիտ պարգևող պատմություններ
Պատմում է ինքը՝ Ալբերտ Մկրտչյանը. «Գնացինք «Մոսֆիլմ», գեղարվեստական խորհրդի ղեկավարության հետ համաձայնեցրինք բոլոր դերակատարների թեկնածությունները։ Միայն Վիսոցկուն մերժեցին։ Զարմացած հարցրի. «Բայց ինչո՞ւ»։ Հարցիս հարցով պատասխանեցին. «Իսկ ի՞նչ է, դուք չե՞ք հասկանում»։ Հետո արդեն ընկերներիս ու ծանոթ արվեստագետների հետ զրույցներից հասկացա՝ հենց այդ օրերին «թշնամական ձայներից» մեկով՝ «Գերմանական ալիքով» հեռարձակվել էր հաղորդում Վիսոցկու երգերի մասին։ Վիսոցկին մեր ապագա ֆիլմի սցենարը շատ էր հավանել,նույնիսկ երեք երգ էր գրել կինոնկարի համար, խնդրեց գոնե մի քանի օրով հետաձգել նկարահանումները, մինչև կկարողանա համոզել գեղարվեստական խորհրդի անդամներին։ Բայց երեք օր անց հեռագիր ստացա. «Նկարեք ում հարմար կգտնեք, համոզել չհաջողվեց»։
Երկրորդ պրոբլեմը ռեժիսորների համար բոլորի կողմից սիրված դերասան Օլեգ Դալն էր։ Խմում էր, շատ էր խմում։ Ալբերտ Մկրտչյանը վերհիշում է. «Օրվա ընթացքում էլի ոչինչ, բայց ախր նա առավոտ շուտ, երբ նոր էինք սկսում նկարահանումները, արդեն լավ-լավ էր։ Բոլորը բողոքում էին, և ստիպված եղա սպանել Օլեգ Դալին»,- խոստովանել է Մկրտչյանը։ Սպանելն այն էր, որ ռեժիսորը փոխեց սցենարը, Դալի հերոսը պատահաբար ընկավ ձորը ու դրանով հայտնի դերասանի դերը սպառվեց։ Ողջ նկարահանող խումբը թեթևացած շունչ քաշեց։

Բայց դեռ դրանից առաջ դերասաններից ոմանք, այդ թվում՝ ոչ պակաս հայտնի Վլադիսլավ Դվորժեցկին, ընդվզեցին ռեժիսորների դեմ՝ հիմնավորելով, թե նրանք անփորձ են ու կինոյից բան չեն հասկանում։ Բայց այս դեպքում «Մոսֆիլմը» իր աջակցությունը հենց երիտասարդ ռեժիսորներին հայտնեց, և դերասաններն ի վերջո տեղի տվեցին։ Միայն Սերգեյ Շակուրովը, որն արդեն նկարահանվել էր որոշ դրվագներում, թողեց ու հեռացավ։ Եվ եթե դիտել եք ֆիլմը, հավանաբար այդ տարօրինակությունն էլ նկատած կլինեք՝ Շակուրովի դեմքը մի քանի անգամ էկրանին հայտնվում է, բայց տիտրերում նրա անունը ընդգրկված չէ։

Իսկ ֆիլմի թեման մինչև հիմա մնում է վիճահարույց։ Ակադեմիկոս Օբրուչևը՝ հիմնվելով բազմաթիվ վկայությունների վրա, պնդում էր, թե Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, միգուցե Հյուսիսային բևեռի անմիջական հարևանությամբ գոյություն ունի կանաչով պատված առեղծվածային մի երկիր, որտեղ այնքան տաք է, որ տեղացիների վկայությամբ, թռչունները Սիբիրից չվում են հենց այնտեղ։ Հայտնի գիտնականը նույնիսկ համոզել էր Սովետի ղեկավարությանը սառցահատ նավով հետազոտել այդ շրջանը, բայց ոչինչ չէր հայտնաբերվել։
Եվ այնուամենայնիվ, նույնիսկ որոշ լուրջ գիտնականներ չեն բացառում, որ հազարամյակների ընթացքում ուժեղ քամիները հող են բերել և դրանով ծածկել սառույցը, ինչն էլ անհայտ ցամաքի տպավորություն է ստեղծել։ Բայց Երկրագնդի ջերմացման հետեւանքով սառույցն ի վերջո հալվել է, Սաննիկովի երկիրն էլ վերացել։ Դե ինչ, հիմա արդեն դժվար է պարզել իրողությունը, բայց շատ շատերը անկեղծորեն շարունակում են հավատալ՝այդ խորհրդավոր երկիրը եղել է. բա էլ ինչո՞ւ էին բադերի երամները թռչում ոչ թե հարավ, այլ հակառակ ուղղությամբ։
Похороны популярного советского актера театра и кино, поэта и певца Владимира Высоцкого (1938-1980 г.г.). Прощание родных и близких - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Ինչպես իր մահով անգամ Վլադիմիր Վիսոցկին խանգարեց կոմունիստական իշխանությունների քունը
Լրահոս
0