https://arm.sputniknews.ru/20220219/hnaberdum-tghamardy-benzini-shishy-gcel-e-vararani-mej-7-hvogu-hivandanvoc-en-teghapvokhel-38862642.html
Հնաբերդում տղամարդը բենզինի շիշը գցել է վառարանի մեջ. 7 հոգու հիվանդանոց են տեղափոխել
Հնաբերդում տղամարդը բենզինի շիշը գցել է վառարանի մեջ. 7 հոգու հիվանդանոց են տեղափոխել
Sputnik Արմենիա
Արագածոտնի մարզում պայթյունի հետևանքով տուժածներից երեքը երեխաներ են։ 19.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-19T14:10+0400
2022-02-19T14:10+0400
2022-02-19T14:15+0400
արագածոտնի մարզ
պայթյուն
վառարան
տուժածներ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0d/24892373_0:87:1600:987_1920x0_80_0_0_905fd33dc629af5dfeced0e4524cc8d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի 43 փողոցի 24 տան բնակիչ, 61-ամյա Արմենակ Եգոռյանը, բենզինի կիսադատարկ շիշն այրելու նպատակով վառարանի մեջ է գցել, ինչի հետևանքով պայթյուն է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին` ժամը 15։30-ի սահմաններում։ Պայթյունի պատճառով վնասվել է նաև տան գույքը, իսկ բռնկված հրդեհից Ա. Եգոռյանը, նրա կինը՝ 58-ամյա Վարդուշ Եգոռյանը, փեսան՝ 34-ամյա Արմեն Օհանջանյանը, որը Արարատի մարզի բնակիչ է, դուստրը՝ 32-ամյա Թամարա Եգոռյանը, և թոռները՝ 6-ամյա Մանե Օ.-ն, 7-ամյա Սևակ Օ.-ն, 7-ամյա Կամո Ե.-ն, դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ են ստացել։Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։Կայքի տեղեկություններով` «Ապարան» ԲԿ–ում գտնվող տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։Սյունիքում այրված դիակների կողքին 2 պայուսակ են հայտնաբերել․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0d/24892373_86:0:1515:1072_1920x0_80_0_0_65efe5afcf151a440088714ef79f9847.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնաբերդ բենզին հիվանդանոց պայթյուն
հնաբերդ բենզին հիվանդանոց պայթյուն
Հնաբերդում տղամարդը բենզինի շիշը գցել է վառարանի մեջ. 7 հոգու հիվանդանոց են տեղափոխել
14:10 19.02.2022 (Թարմացված է: 14:15 19.02.2022) Արագածոտնի մարզում պայթյունի հետևանքով տուժածներից երեքը երեխաներ են։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի 43 փողոցի 24 տան բնակիչ, 61-ամյա Արմենակ Եգոռյանը, բենզինի կիսադատարկ շիշն այրելու նպատակով վառարանի մեջ է գցել, ինչի հետևանքով պայթյուն է եղել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին` ժամը 15։30-ի սահմաններում։ Պայթյունի պատճառով վնասվել է նաև տան գույքը, իսկ բռնկված հրդեհից Ա. Եգոռյանը, նրա կինը՝ 58-ամյա Վարդուշ Եգոռյանը, փեսան՝ 34-ամյա Արմեն Օհանջանյանը, որը Արարատի մարզի բնակիչ է, դուստրը՝ 32-ամյա Թամարա Եգոռյանը, և թոռները՝ 6-ամյա Մանե Օ.-ն, 7-ամյա Սևակ Օ.-ն, 7-ամյա Կամո Ե.-ն, դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ են ստացել։
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Կայքի տեղեկություններով` «Ապարան» ԲԿ–ում գտնվող տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։