00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս գործարարների մեծ խումբ է Հայաստան գալու, հայերն էլ Չեչնիա են մեկնելու

© Sputnik / Andranik GhazaryanՀայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի ասուլիսը ռուս-հայկական առաջիկա միջոցառումների թեմայով (18 փետրվարի, 2022թ)․ Երևան
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի ասուլիսը ռուս-հայկական առաջիկա միջոցառումների թեմայով (18 փետրվարի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2022
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի ասուլիսը ռուս-հայկական առաջիկա միջոցառումների թեմայով (18 փետրվարի, 2022թ)․ Երևան
Բաժանորդագրվել
ՌԴ-ից Հայաստան պատվիրակություն կգա, որը կղեկավարի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալը: Հետո պատվիրակություն կգա Ռյազանի մարզից։ Առևտրային ներկայացուցչությունն իր հերթին օգնել է հայկական բիզնեսին կապեր հաստատել չեչեն գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ռուսական խոշոր բիզնես-առաքելությունը, որը տարբեր ոլորտների ընկերություններ է ներառում, փետրվարի 24-25-ը Հայաստանում կլինի։ Տեղեկությունը Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։
Այցի կազմակերպիչներն են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը` փոխնախարարներ Ալեքսեյ Գրուզդևի ու Նարեկ Տերյանի մակարդակով: Բիզնես առաքելությունը կլոր սեղաններ կանցկացնի, հանդիպումներ կունենա արտադրություններում։

Ռուսաստանցի հյուրերի թվում կլինեն մեքենաշինության, էներգետիկայի, մետաղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչներ: Տարածաշրջանների ներկայացվածությունը նույնպես լայն կլինի՝ Մոսկվա, Մոսկվայի մարզ, Սևաստոպոլ, Բաշկորտոստան, Կիրովի, Կուրգանի, Լիպեցկի և մի շարք այլ մարզեր:

Բացի այդ, վերջերս՝ փետրվարի 14-17-ը, Հայաստանում էր Լենինգրադի մարզի տարածաշրջանային բիզնես-առաքելությունը։
«Հստակեցնեմ՝ առաքելությունը չէր ներառում Սանկտ Պետերբուրգ քաղաքը, բայց անցյալ տարվա վերջին նաև պետերբուրգյան պատվիրակություն էր եկել, որը ռոբոտաշինության դպրոցական փաթեթներ, շոկոլադի նոր տեսակներ և այլ ապրանքներ էր ներկայացրել»,— հիշեցրեց Դոնչենկոն:
Ադրբեջանի ազդեցությունից դուրս․«Տաշիրը» հայերին առևտրային գոտի կտրամադրի Մոսկվայում
Փետրվարի 27-ին Երևան կժամանի Ռյազանի մարզի խոշոր գործարար առաքելությունը, որը կգլխավորի մարզպետ Նիկոլայ Լյուբիմովը:
Ցուցահանդեսը բացվելու է Երևանի «Մերիդիան» էքսպո-կենտրոնում և գործելու է երկու ամիս։ Պատրաստվում են նաև այլ տարածաշրջանային առաքելություններ Տուլայի, Չելյաբինսկի, Կուրգանի և այլ մարզերից։
«Մենք նպաստել ենք երկու ուղղություններով կապերի հաստատմանը. վերջերս Հայաստանի ու Չեչնիայի գործարարների մասնակցությամբ տեսակամուրջ էինք կազմակերպել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական պատվիրակությունը կմեկնի Չեչնիա»,– ավելացրեց Դոնչենկոն։
Վերջերս առևտրային ներկայացուցչության հարթակում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղու» և «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչների հանդիպումը:

«Չեմ կարող իրենց փոխարեն հայտնել պայմանավորվածությունների մանրամասները, բայց «Տաշիր» ընկերությունը, ինչպես գիտեք, արտադրական հնարավորություններ ունի տարբեր ոլորտներում, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել»,– ավելացրեց Դոնչենկոն:

2021 թվականի ընթացքում Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչությունը նպաստել է ռուսական ապրանքների արտահանման շուրջ 130 նախագծերի առաջխաղացմանը, ինչի արդյունքում շուրջ 75,5 մլն դոլարի պայմանագրեր են կնքվել։
Լրահոս
0