https://arm.sputniknews.ru/20220218/hapk-patvirakutjunnery-khandipen-erevanum-qnnarkelu-eahk-khvum-miasnakan-mvotecumnery-38831925.html
ՀԱՊԿ պատվիրակությունները կհանդիպեն Երևանում` քննարկելու ԵԱՀԿ ԽՎ–ում միասնական մոտեցումները
ՀԱՊԿ պատվիրակությունները կհանդիպեն Երևանում` քննարկելու ԵԱՀԿ ԽՎ–ում միասնական մոտեցումները
Sputnik Արմենիա
Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ նիստերում որոշ հարցերի վերաբերյալ հնարավոր հավաքական որոշումներով հանդես գալու կարևորությունը: 18.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-18T17:04+0400
2022-02-18T17:04+0400
2022-02-18T17:05+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
եահկ
էդուարդ աղաջանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33324101_0:2:3141:1768_1920x0_80_0_0_2ab401cebe7648286ff91be81872a4e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. 2022թ. մարտի 11-ին Երեւանում կանցկացվի ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի հերթական նիստը։Երևանյան նիստին ընդառաջ այսօր` փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների առցանց հանդիպումը։Ինչպես հայտնում են ԱԺ–ից, այն վարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է միջազգային քաղաքականության և անվտանգության արդի հարցերի շուրջ համատեղ դիրքորոշումների համակարգման ու փոխադարձ աջակցության, ինչպես նաև` ՀԱՊԿ-ի անդամ պետությունների շահերն ու պարտավորությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Աղաջանյանը նաև ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ նիստերում որոշ հարցերի վերաբերյալ հնարավոր հավաքական որոշումներով հանդես գալու կարևորությունը:Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով` քանի որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանների ձեւաչափը չի նախատեսում բանաձևերի քվեարկություն կամ որևէ զեկույցի ընդունում, այսօրվա հանդիպմանը կներկայացվեն ընդհանուր տեսակետներ, ինչպես նաև կհամադրվեն կողմերի դիրքորոշումները ԵԱՀԿ ԽՎ առաջիկա 21-րդ ձմեռային նստաշրջանի խնդրահարույց հարցերի շուրջ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստինԴրանք առավել մանրամասն կքննարկվեն Երևանում մարտի 11-ին նախանշված ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33324101_134:0:2863:2047_1920x0_80_0_0_b8377d1001dc3b87337ce6db78bdb567.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եահկ, էդուարդ աղաջանյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), եահկ, էդուարդ աղաջանյան
ՀԱՊԿ պատվիրակությունները կհանդիպեն Երևանում` քննարկելու ԵԱՀԿ ԽՎ–ում միասնական մոտեցումները
17:04 18.02.2022 (Թարմացված է: 17:05 18.02.2022) Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ նիստերում որոշ հարցերի վերաբերյալ հնարավոր հավաքական որոշումներով հանդես գալու կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. 2022թ. մարտի 11-ին Երեւանում կանցկացվի ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Երևանյան նիստին ընդառաջ այսօր` փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների առցանց հանդիպումը։
Ինչպես հայտնում են ԱԺ–ից, այն վարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Առցանց հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության ներկայացուցիչները:
Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է միջազգային քաղաքականության և անվտանգության արդի հարցերի շուրջ համատեղ դիրքորոշումների համակարգման ու փոխադարձ աջակցության, ինչպես նաև` ՀԱՊԿ-ի անդամ պետությունների շահերն ու պարտավորությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Աղաջանյանը նաև ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ նիստերում որոշ հարցերի վերաբերյալ հնարավոր հավաքական որոշումներով հանդես գալու կարևորությունը:
Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով` քանի որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանների ձեւաչափը չի նախատեսում բանաձևերի քվեարկություն կամ որևէ զեկույցի ընդունում, այսօրվա հանդիպմանը կներկայացվեն ընդհանուր տեսակետներ, ինչպես նաև կհամադրվեն կողմերի դիրքորոշումները ԵԱՀԿ ԽՎ առաջիկա 21-րդ ձմեռային նստաշրջանի խնդրահարույց հարցերի շուրջ:
Դրանք առավել մանրամասն կքննարկվեն Երևանում մարտի 11-ին նախանշված ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում։