00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Heritage»-ի գնահատականները Հայաստանի իշխանություններին հաստատ դուր չեն գա

© Sputnik / Aram NersesyanՀՀ կառավարությունն ԱԺ–ում
ՀՀ կառավարությունն ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
ՀՀ կառավարությունն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանը վերլուծում է ՀՀ իշխանությունների վերաբերմունքը միջազգային տարբեր կառույցների գնահատականներին։
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի իշխանությունները, շարունակ փնովելով ու մեղադրելով, այսպես կոչված՝ նախկիններին, իրականում շատ հաճախ պարզապես մեծ հաճույքով նմանակում են այն վիճահարույց տեխնոլոգիաները, որոնք ժամանակին մանրակրկիտ մշակել էին այդ նույն նախկինները։ Խոսքն առաջին հերթին միջազգային կազմակերպությունների պարբերաբար հրապարակվող զեկույցների հանդեպ վերաբերմունքի մասին է։ Դա եղել է հայաստանյան անխտիր բոլոր իշխանությունների օրոք. շահեկան գնահատականները տարփողվում են, ոչ շահեկանները քար լռության են մատնվում։
«Heritage»-ի գնահատականները Հայաստանի իշխանություններին հաստատ դուր չեն գա
Ավելին, նախկինները գոնե միայն լռում էին, որ այս կամ այն կազմակերպությունը, վերլուծական կենտրոնը բավական բացասական գնահատական է տվել իրենց գործունեությանը։ Ներկա իշխանությունները ակնարկում են, որ միջազգային կազմակերպությունները բավական միամիտ են, ևով ասես կարող է թյուրիմացության մեջ գցել նրանց։ Հենց վերջերս իշխող թիմի անդամներից մեկը, որին հիշեցրին «Ֆրիդոմ հաուսի քննադատությունը վիրավորանքի և զրպարտության քրեականացման վերաբերյալ, պարզապես շատ հակիրճ հակադարձեց`«Այդ կազմակերպությանը մոլորեցրել են»։ Այսինքն, եթե զեկույցը իշխանությանը դուր է գալիս, ուրեմն միջազգային կազմակերպությունն էլ հեղինակավոր է ու անաչառ, իսկ երբ դուր չի գալիս, կազմակերպությունը, բնականաբար, անհայտ ու կողմնակալ է։
Թույլ տվեք ձեր ուշադրությանը ներկայացնել մի զեկույց, որն, ըստ երևույթին, տարատեսակ զգացմունքներ կառաջացնի իշխանությունների շրջանում, բայց բոլոր դեպքերում, նրանք հաստատ կգերադասեն լռություն պահպանել, որովհետև վերջնական եզրակացությունը բավական տխուր է։

Միանգամից ասեմ, որ Վաշինգտոնում գործող «Heritage foundation» վերլուծական կենտրոնը գտնում է, որ Հայաստանը՝ հակառակ մեր իշխանությունների պնդումներին, վերջին տարիներին ընդհանուր առմամբ հետընթաց է ապրել։ Ահա զեկույցի հեղինակների գնահատականը. «Վերջին հինգ տարիների կտրվածքով տնտեսական ազատություններն ընդլայնելուն ուղղված ջանքերը խաթարվել են, իսկ աշխատանքի և բիզնեսի ազատությունների 5 բալի կտրուկ անկման հետևանքով, որը տեղի է ունեցել 2017 թվականից ի վեր, Հայաստանը դուրս է մնացել հիմնականում ազատ երկրների խմբից և դասվում է չափավոր ազատ երկրների թվին»։ Ափսոս, որովհետև մի ժամանակ եղել ենք հիմնականում ազատ երկրների թվում՝ Ճապոնիայի, Բելգիայի, Իսպանիայի ու Իսրայելի կողքին։ Բայց վերջին 5 տարում գահավիժել ենք։

Հիմա՝ ավելի որոշակի։ Հիմնադրամն իր այս կոնկրետ զեկույցում գնահատել է ոչ միայն տնտեսական ազատությունը և կառավարության կարգավորումներն այդ ոլորտում, այլև դրա հետ անմիջականորեն կապված բազմաթիվ գործոններ, այդ թվում օրենքի գերակայությունը, դատարանների ազատությունը քաղաքական ազդեցությունից, կոռուպցիայի վիճակը և այլն։ Հիմա տեսեք։ Ընդամենը երկու ցուցանիշով ենք մենք առաջընթաց գրանցել՝ կառավարման կազմակերպում և ֆինանսական ազատություն։ Մնացած բոլոր 8 ուղղություններով անկում ենք ապրել։Այս ամենի հետևանքով մեր ցուցիչը նախորդ զեկույցի համեմատ նվազել է ավելի քան 6,5 կետով, ու հայտնվել ենք աշխարհի 58-րդ տեղում։
Առաջին հայացքից թվում է, որ սա բոլորովին էլ վատ ցուցանիշ չէ, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ համեմատության մեջ է բացահայտվում։ Վրաստանը գիտե՞ք` որ տեղում է՝ 26-ում, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հարևանությամբ։ Ի դեպ, ամենատարբեր զեկույցներում Վրաստանը գերազանցում է մեզ՝ թույլ չտալով իշխանություններին հպարտորեն հայտարարել. Հայաստանը առաջինն է տարածաշրջանում։ Բայց քանի որ առաջինը լինելու մարմաջն անսահման է, հեշտ ձևը գտնվել է՝ պարզապես «տարածաշրջան» բառը փոխարինում եք «ԱՊՀ» կամ «Եվրասիական միություն» բառերով։ Ու քանի որ Վրաստանը ո՛չ ԱՊՀ-ի, ո՛չ էլ Եվրասիական միության անդամ է, ստացվում է, որ իրավունք ունենք պնդելու՝ Հայաստանը այդ միություններում առաջինն է։ Տեսնես վրացիները տեղյա՞կ են մեր այս պարզունակ հնարքի մասին։
Ու վերջում. պարզապես կանխազգալով, որ որոշ մարդկանց այս մի զեկույցն էլ դուր չի գա, և գայթակղություն կառաջանա հեղինակներին ոչ իրազեկ ու կողմնակալ որակելու, ասեմ, որ «Heritage foundation» կազմակերպությունը ստեղծվել է մոտ կես դար առաջ և հիմա Միացյալ նահանգների ամենահեղինակավոր վերլուծական կենտրոնների առաջին տասնյակում վեցերորդն է, իսկ աշխարհում՝ 13-րդը։
Բայց, իհարկե, ցանկության դեպքում հնարավոր է ինչ ասես ասել նույնիսկ այս վերլուծական կենտրոնի հասցեին, որովհետև գլխավոր սկզբունքը, ցավոք, նույնն է մնացել ու ամփոփված է դեռ նախկինների օրոք լայն շրջանառության մեջ դրված հայտնի արտահայտությունում. «Կույր պետք է լինել չտեսնելու համար մեր նվաճումները»։ Բայց խոստովանեմ՝ չգիտես ինչու, ես գերադասում եմ այս մեկը՝ «Եվ թող որևէ մեկը չփորձի կասկածել մեր նվաճումների վրա»։ Համաձայնե՛ք, անմիջապես սկսում ես զգալ հայտնի մուրճի սպառնալից ներկայությունը։
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Կյանքն ավելի է լավացել, բայց ամեն ինչ փչացնում է Վիճակագրական կոմիտեն` իր տխուր թվերով
Լրահոս
0