00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքն ավելի է լավացել, բայց ամեն ինչ փչացնում է Վիճակագրական կոմիտեն` իր տխուր թվերով

© Sputnik / Aram NersesyanՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Վահան Քերոբյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանցիները շոկի նման մի բան ապրեցին, երբ մի քանի շաբաթ առաջ էկոնոմիկայի նախարարը սենսացիոն հայտարարություն արեց՝ չնայած աննախադեպ գնաճին, մարդիկ հիմա ավելի լավ են ապրում, քան երկու տարի առաջ։
Միանգամից հիշեցի Ալեքսանդր Սոլժենիցինի պատմածը. «Սովխոզներից մեկի հաշվապահության պատին փակցված էր մի պաստառ, վրան գրված. «Իոսիֆ Ստալին. «Կյանքն ավելի է լավացել, ավելի ուրախ է դարձել»»։ Ինչ-որ մեկը առաջնորդի ազգանունից հետո ավելացրել էր «ի» տառը ու ստացվել էր. «Իոսիֆ Ստալինի կյանքն ավելի է լավացել, ավելի ուրախ է դարձել»։ Սոլժենիցինը փաստում էր, որ իրավապահները նույնիսկ չսկսեցին էլ պարզել, թե ով էր չարագործը, միանգամից նստեցրին հաշվապահության անխտիր բոլոր աշխատողներին։
Այո՛, համաձայնեք, էկոնոմիկայի նախարարը գոնե ինչ-որ չափով ճիշտ է՝ ոմանց կյանքը իրոք վերջին տարիներին լավացել ու ավելի ուրախ է դարձել՝ անկախ այն տնտեսական վնասներից, որոնք իրենց հետ բերեցին պատերազմն ու կորոնավիրուսը։ Իսկ նման կորուստներ Հայաստանը չէր տեսել վերջին 15 տարվա ընթացքում՝ 2007-2008 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո։ 2020 թվականին տնտեսության անկումը կազմեց գրեթե 7,5 տոկոս։ Եվ մենք այդպես էլ չկարողացանք վերականգնվել, քանզի այս շաբաթ Վիճակագրական կոմիտեն հայտնեց՝ անցած տարի տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 5,8 տոկոս, այսինքն, մինչև հիմա փոսից այդպես էլ դուրս չենք եկել։
Կյանքն ավելի ուրախ է դարձել՝ Վիճկոմիտեի հրապարակած տխուր թվերին հակառակ
Բա հիշո՞ւմ եք, որ ժամանակին այդ նույն նախարարը պնդում էր՝ ունենալու ենք երկնիշ տնտեսական աճ։ Հետո, իհարկե, խոստովանեց, որ դա պարզապես կատակ էր, ու մանրամասնեց, մեջբերեմ. «Պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց ու հատկապես գործարարներին հարկավոր էր լավատեսություն ներշնչել»։ Երևի հիշում եք, որ պատերազմի ժամանակ էլ մոտավորապես նույնը պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էր անում՝ մարդկանց լավատեսություն ներշնչելու բարի մտադրությունից ելնելով, անընդհատ կրկնում էր. «Հաղթելո՛ւ ենք»։
Այսինքն` իրական հաղթանակների և տնտեսական նվաճումների փոխարեն մեզ պարզապես առաջարկում են հավատալ։ Ախր, մեր ժողովուրդն էլ հոգով ու սրտով ուզում է հավատալ, բայց ամեն ինչ «փչացնում» է Վիճակագրական կոմիտեն, որը այս անգամ պարզապես շատ տխուր թվեր է հրապարակել, որոնք վկայում են, որ նույնիսկ վարչապետի կանխատեսած 6 տոկոս աճն իրականություն չդարձավ։ Ավելին, կառավարության հնգամյա ծրագրի կատարումն է հարցականի տակ, որովհետեւ այդ ծրագրով ավելի բարձր տարեկան աճ է նախատեսված՝ 7 տոկոս։ Բա որտե՞ղ է այդ բաղձալի 7 տոկոսը։

Հիմա, իհարկե, կարող եք հակադարձել՝ տո ո՞ւմ են հետաքրքրում էդ տոկոսները, որոնք ամենևին չեն ազդում գրպանիս պարունակության վրա, մանավանդ, որ Վիճկոմիտեն պնդում է, թե վերջին մեկ տարում միջին աշխատավարձն աճել է ավելի քան 7,5 տոկոսով։ Չեմ վիճի, բայց սննդամթերքի գներն ավելի շատ են աճել՝ այդ նույն Վիճկոմիտեի պնդմամբ՝ 11,5 տոկոսով։ Էլ չեմ ասում, որ հենց փետրվարի 1-ից էլեկտրական հոսանքն է թանկացել, դրանից առաջ՝ ջուրը, հիմա էլ գազի մասին են խոսում։ Ճիշտն ասած, միջին աշխատավարձի շարունակական աճի մասին տվյալներն էլ բավական առեղծվածային են՝ պաշտոնապես անընդհատ բարձրանում ու բարձրանում է այդ միջին աշխատավարձը, բայց չգիտես ինչու, տարիներ շարունակ պտտվում է նույն 400 դոլարի շուրջը։ Միստիկա։

Ամենամտահոգիչը գիտե՞ք ինչն է։ Ամեն առիթով կրկնում ու կրկնում ենք նույն պարզունակ միտքը՝ այս վիճակից դուրս գալու միակ ելքը հզոր տնտեսություն ունենալն է, միայն այդ դեպքում մեզ հետ հաշվի կնստեն բոլոր հարևանները։ Իրականում հետ ենք ընկնում հարևաններից։ Տեսեք, եթե մեզ մոտ տնտեսական ակտիվությունն անցած տարի կազմել է 5,8 տոկոս, ապա Վրաստանում այդ ցուցանիշը 10 տոկոսին մոտ է, Թուրքիայում անցած տարվա առաջին 9 ամիսներին աճը կազմել էր 12 տոկոս, իսկ Ադրբեջանը արդեն գերազանցել է 2019 թվականի նախապատերազմյան և նախահամաճարակային մակարդակը։
​Ինչ անե՞նք։ Հետևենք Սերգեյ Դովլաթովի օրինակին։ Այդ հրաշալի գրողը անկեղծորեն խոստովանում էր. «Ես լավատես էի մեծանում. ինձ ասում էին. «Կյանքն ավելի է լավացել, ավելի ուրախ է դարձել», ես էլ հավատում էի»։
Никол Пашинян во время выступления на заседании НС (8 декабря 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2022
«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ». Փաշինյան
Լրահոս
0