https://arm.sputniknews.ru/20220215/hhum-erekhaneri-shrjanum-qaghckeghvov-hivandacutjan-depqeri-40-y-lejkemianern-en-38696365.html
ՀՀ–ում երեխաների շրջանում քաղցկեղով հիվանդացության դեպքերի 40%-ը լեյկեմիաներն են
ՀՀ–ում երեխաների շրջանում քաղցկեղով հիվանդացության դեպքերի 40%-ը լեյկեմիաներն են
Sputnik Արմենիա
Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը։ 15.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-15T12:17+0400
2022-02-15T12:17+0400
2022-02-15T12:26+0400
երեխա
քաղցկեղ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1054/76/10547678_0:189:2971:1860_1920x0_80_0_0_4b1b1921d886e990208355f4b31a904a.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է 80-100 մինչև 18 տարեկան երեխա։ Դեպքերի շուրջ 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է գրեթե 75-80% կատարյալ առողջացում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Երեխաների բուժումը հնարավոր է անցկացնել ստանդարտացված ամերիկյան և եվրոպական պրոտոկոլներով, իրականացնել բարձր դոզային քիմիաթերապիա։ 2018 թվականից նաև հասանելի է ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում: Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը, գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշմանը, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով։Ցավը ուշ է ի հայտ գալիս. ինչպես կարելի է ժամանակին հայտնաբերել քաղցկեղը2021 թվականից հետազոտությունը ներառվել է հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկում և հնարավորություն է ստեղծվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով իրականացնել առողջապահության նախարարի հրամանով:Նախորդ տարի Հայաստանում նաև առաջին անգամ ստեղծվել է մանկական քաղցկեղի պալիատիվ ծառայությունը և պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության բաժանմունքը: Մասնագիտական թիմը ծառայություններ է տրամադրում շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքը:Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով երեխաների և դեռահասների բուժման համար 2021 թվականին ձեռք է բերվել 23 անվանում ուռուցքաբանական դեղ, որոնք անվճար տրամադրվել են համապատասխան հիվանդներին: Հակաուռուցքային դեղեր ստացվում են նաև մարդասիրական օգնության ճանապարհով:Փետրվարի 15-ին նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որը գլոբալ համագործակցային արշավ է` բարձրացնելու մանկական քաղցկեղի մասին իրազեկությունը և աջակցություն հայտնելու քաղցկեղով հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքներին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1054/76/10547678_119:0:2850:2048_1920x0_80_0_0_4e26b494f032a5a333b3e10b41937906.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երեխա, քաղցկեղ, հայաստան
ՀՀ–ում երեխաների շրջանում քաղցկեղով հիվանդացության դեպքերի 40%-ը լեյկեմիաներն են
12:17 15.02.2022 (Թարմացված է: 12:26 15.02.2022) Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Յուրաքանչյուր տարի
Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է 80-100 մինչև 18 տարեկան երեխա։ Դեպքերի շուրջ 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է գրեթե 75-80% կատարյալ առողջացում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Մանկական սոլիդ ուռուցքների թիվը կազմում է տարեկան մոտավորապես 40-50 առաջնակի դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպողները կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները և երիկամի ուռուցքներն են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երեխաների բուժումը հնարավոր է անցկացնել ստանդարտացված ամերիկյան և եվրոպական պրոտոկոլներով, իրականացնել բարձր դոզային քիմիաթերապիա։ 2018 թվականից նաև հասանելի է ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։
Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում: Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը, գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշմանը, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով։
2021 թվականից հետազոտությունը ներառվել է հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկում և հնարավորություն է ստեղծվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով իրականացնել առողջապահության նախարարի հրամանով:
Նախորդ տարի
Հայաստանում նաև առաջին անգամ ստեղծվել է մանկական քաղցկեղի պալիատիվ ծառայությունը և պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության բաժանմունքը: Մասնագիտական թիմը ծառայություններ է տրամադրում շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքը:
Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով երեխաների և դեռահասների բուժման համար 2021 թվականին ձեռք է բերվել 23 անվանում ուռուցքաբանական դեղ, որոնք անվճար տրամադրվել են համապատասխան հիվանդներին: Հակաուռուցքային դեղեր ստացվում են նաև մարդասիրական օգնության ճանապարհով:
Փետրվարի 15-ին նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որը գլոբալ համագործակցային արշավ է` բարձրացնելու մանկական քաղցկեղի մասին իրազեկությունը և աջակցություն հայտնելու քաղցկեղով հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքներին: