https://arm.sputniknews.ru/20220214/ynddimadirnery-lqecin-44-orja-paterazmi-hangamanqnern-usumnasirvogh-handznazhvoghvovi-nisty-38658432.html
Ընդդիմադիրները լքեցին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը
Ընդդիմադիրները լքեցին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը
Sputnik Արմենիա
ԱԺ ընդդիմադիրները կասկածում են հանձնաժողովի օբյեկտիվության վրա։ 14.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-14T11:38+0400
2022-02-14T11:38+0400
2022-02-14T12:33+0400
աժ (ազգային ժողով)
գեղամ մանուկյան
գեղամ նազարյան
ընդդիմություն
անդրանիկ քոչարյան
խաղաղապահներն արցախում
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34736815_0:0:1601:901_1920x0_80_0_0_b5e7408f587e43a2ec6a65dd8ec7b41c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։Մինչ այդ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քանի որ չեն կարծում, որ օբյեկտիվ քննություն է գնալու։Նշենք, որ այսօրվա նիստին ներկա են ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստին առկա ընդդիմադիրներից հետաքրքրվեց` մասնակցելո՞ւ են հանձնաժողովի աշխատանքներին, թե ոչ։«Առաջնահերթություններից է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հանգամանքները պարզելը։ Սակայն այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ ներկայիս իշխանությունը չի լինի իշխանության ղեկին»,–ասաց Աբրահամյանը։ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ իր հերթին նշեց, որ այնպես չէ` մի կողմ են քաշվելու և մամուլից հետևեն իրադարձություններին, պարզապես կարծում են, որ հանձնաժողովը կաշկանդված է գործելու։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ պաշտպանական հարցերի քննարկմանը մասնակցելու են։«Մենք հիմա լքում ենք դահլիճը և եթե մի օր նպատակահարմար գտնենք, կարող է գանք և մասնակցենք նիստին»,–ասաց Մանուկյանը։Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանեց, որ իրենք որոշում կկայացնեն ընդդիմադիրների` հաջորդ աշխատանքներին մասնակցել–չմասնակցելու հարցի առնչությամբ։Նշենք, որ փետրվարի 10–ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։44-օրյա պատերազմին հրամանատարի տեղակալը փախել է, զոհվել է 20 զինծառայող. դատախազություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34736815_60:0:1481:1066_1920x0_80_0_0_1480d00ec140ebde6950d24f684407f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), գեղամ մանուկյան, գեղամ նազարյան, ընդդիմություն, անդրանիկ քոչարյան, խաղաղապահներն արցախում, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
աժ (ազգային ժողով), գեղամ մանուկյան, գեղամ նազարյան, ընդդիմություն, անդրանիկ քոչարյան, խաղաղապահներն արցախում, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Ընդդիմադիրները լքեցին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը
11:38 14.02.2022 (Թարմացված է: 12:33 14.02.2022) ԱԺ ընդդիմադիրները կասկածում են հանձնաժողովի օբյեկտիվության վրա։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։
Մինչ այդ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները
հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քանի որ չեն կարծում, որ օբյեկտիվ քննություն է գնալու։
Նշենք, որ այսօրվա նիստին ներկա են ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստին առկա ընդդիմադիրներից հետաքրքրվեց` մասնակցելո՞ւ են հանձնաժողովի աշխատանքներին, թե ոչ։
«Պատիվ ունեմի» պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ևս մեկ անգամ շեշտեց` չի կարող այս հանձնաժողովի աշխատանքն օբյեկտիվ լինել, քանի որ իշխանությունը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն ինքն է։
«Առաջնահերթություններից է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հանգամանքները պարզելը։ Սակայն այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ ներկայիս իշխանությունը չի լինի իշխանության ղեկին»,–ասաց Աբրահամյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ իր հերթին նշեց, որ այնպես չէ` մի կողմ են քաշվելու և մամուլից հետևեն իրադարձություններին, պարզապես կարծում են, որ հանձնաժողովը կաշկանդված է գործելու։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ պաշտպանական հարցերի քննարկմանը մասնակցելու են։
«Մենք հիմա լքում ենք դահլիճը և եթե մի օր նպատակահարմար գտնենք, կարող է գանք և մասնակցենք նիստին»,–ասաց Մանուկյանը։
Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանեց, որ իրենք որոշում կկայացնեն ընդդիմադիրների` հաջորդ աշխատանքներին մասնակցել–չմասնակցելու հարցի առնչությամբ։
Նշենք, որ փետրվարի 10–ին
հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։