https://arm.sputniknews.ru/20220214/inchpes-erjvon-erjankacav-viravvor-zinvvori-u-buzhqrvoj-sirvo-patmutjuny-38664592.html
Ինչպես Երջոն երջանկացավ․ վիրավոր զինվորի ու բուժքրոջ սիրո պատմությունը
Ինչպես Երջոն երջանկացավ․ վիրավոր զինվորի ու բուժքրոջ սիրո պատմությունը
Sputnik Արմենիա
Երջանիկը հրաշքով ողջ մնաց, մահին հաղթելուց հետո էլ Զինվորի տանը վերականգնողական բուժում ստանալու օրերին հանդիպեց բուժքույր Սոնային ու իր կյանքի ամենակարևոր... 14.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-14T23:35+0400
2022-02-14T23:35+0400
2022-02-15T00:15+0400
զինվոր
պատերազմ
ամուսնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38644679_0:41:1600:942_1920x0_80_0_0_8b4aa329619fd5b6ca7d17adf2d74f38.jpg
Պատերազմը շատ բան խլեց, բայց հենց պատերազմի հետևանքները բուժելու ճանապարհին էր, որ Երջանիկն իր իսկական երջանկությունը գտավ՝ Սոնային։Երջանիկ Ստեփանյանն Արմավիրից է, դպրոցում սովորելուն զուգահեռ դհոլ էր նվագում, հետաքրքրվում լուսանկարչությամբ, սիրողական հմտությունները նաև մասնավոր պարապմունքներով զարգացրեց, ու լուսանկարչությունը հոբբիից աշխատանք դարձավ։ Որոշել էր բանակից հետո շարունակել ուսումն ու լուսանկարչի գործը։ Ծառայում էր Որոտանում (Կուբաթլու)։ Ասում է՝ այնքան հրաշալի տեղ էր, որ պատերազմը չլիներ, 2-ի փոխարեն 3 տարի էլ կմնար, բայց 9 ամսվա ծառայող էր, երկնքից սկսեցին ռումբեր թափվել։«Վարորդ էի, սեպտեմբերի 25-ին գնացինք Ջաբրայիլ` հրետանային հավաքների, ամսի 27-ի առավոտյան 6։30-ի մոտ էր՝ սնարյադն ընկավ․․․ Առաջին 3 օրը կորած էինք մեր հաշվարկով՝ 4 հոգով։ Մեքենայի անիվը ծակվել էր, մնացինք փոխելու, իրենք առաջ գնացին, կապը կտրվեց։ 3 օր հետո մի կերպ կապի դուրս եկանք։ Մի մինամյոտը մեր մոտ էր, ուզում էինք շուտ հասնել, որ 5-ի փոխարեն 6 մինամյոտով կրակեին։ Եկանք, հասանք, տղերքի ուրախությունն եմ հիշում, որ մեզ տեսան․․․»։Պատերազմի 6-րդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, թշնամին մեծ թվով ավիառումբեր նետեց, դրանցից մեկի պայթյունից Երջոն վիրավորվեց։«Բռոնեժիլետի կրծքավանդակը պաշտպանող քարը հանել էի, հետևի կողմից դրել, հետո տեսա, որ էդ քարը լրիվ ցանց էր դարձել, բայց ողնաշարս պաշտպանել էր․․․»։Բեկորներից մեկը վնասել էր Երջոյի որովայնը, մյուսները` ձախ ոտքը, երկու ձեռքերը։«Սկզբում ոչ մի բան չէի զգում, մի պահ քարացել էի, հետո տաքություն զգացի, լրիվ արյուն էր, հետո ցավերը սկսվեցին․․․»,– պատմում է նա։Առաջին բուժօգնությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Երջոյին ցուցաբերեցին Իշխանաձորում, հետո տեղափոխեցին Գորիս, այնտեղից՝ Երևան։Մայրը՝ տիկին Ազնիվը, այս պատմությունը երևի 100-րդ անգամ է լսում, բայց էլի մռայլվում է, խոհանոցում գործերը թողնում, ոտքից գլուխ լսողություն դառնում, հիշում է բժիշկների խոսքերը․ «Ապրելու շանսերը 50-50 են»։«Շատ արյուն էր կորցրել, ինձ ասացին, որ նաև ոտքից է վիրավոր, մտածեցի՝ երևի կտրվել են, ինձ չեն ասում։ Վախենալով սավանը մի կողմ տարա, ասացի՝ փառքդ շատ լինի, Աստված ջան․․․»։Մայրը որդու ոտքերն էր համբուրում, տղան` ցավից գոռում. պատերազմից հետո կյանք կա, բայց ուրիշԴրանից հետո էլ մայրը պարբերաբար դեմքը որդու ոտքին էր հպում, որ տաքությունը զգա, վստահ լինի, որ հյուսվածքները չեն մեռել․․․Երջանիկը հիվանդանոցում անցկացրեց մոտ 3 ամիս, դրանից հետո վերականգնողական բուժումները շարունակեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Հենց առաջին օրն էլ հանդիպեց նրան՝ բուժքույր Սոնային, որը նոր էր աշխատանքի անցել Զինվորի տանը։Երջոյի զգացածն իր համար լրիվ նոր էր, ասում է՝ նախկինում երբեք չէր սիրահարվել, ոչ մի աղջկա սեր չէր խոստովանել։ «Սոնան բոլորից տարբերվեց,– ասում է նա ու ավելացնում,– առաջինն ու վերջինն է․․․»։Թեպետ ներսում անծանոթ խլրտոց կար, բայց չէր պատկերացնում, թե այդ զգացածն իրենց ուր կտանի։ Առավել ևս մտքով չէր անցնում, որ 20 տարեկանում կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը կկայացնի՝ ամուսնություն։«Կյանքս շարունակվում է...». 44-օրյայի զինհաշմանդամները փորձում են սպորտով հաղթել ցավին«Սկզբում չէի հասկացել, որ իմ հանդեպ անտարբեր չի, թեպետ անընդհատ ինձ կոնֆետներ էր բերում․․․ Հենց դուրս գրվեց, հանդիպեցինք, ինձ մատանի նվիրեց, հետո պապայիս հետ ծանոթացավ»,– պատմում է Սոնան։Երջոյի ու Սոնայի առաջին հանդիպումից մոտ 3 ամիս անց նշանադրվեցին, 1 տարին էլ չանցավ՝ ամուսնացան։«Պատերազմն ինձ փոխեց, երևի դրա համար որոշեցի ժամանակ չկորցնել, չսպասել ամիսներ, տարիներ․․․ ժամանակից թանկ ոչինչ չկա»,– ավելացնում է Երջոն։Սովորաբար զույգերն իրենց համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ փորձություններ, դժվարություններ են ստիպված լինում հաղթահարել՝ այդպիսով նաև իրենց սիրո ու միության ամրությունը ստուգելով։ Երջանիկի ու Սոնայի դեպքում համատեղ կյանքը հենց դժվարություններ հաղթահարելով էլ սկսվեց։ Երջոն օրեր առաջ արդեն 5-րդ վիրահատությունն է տարել, բժիշկները հուսով են՝ նախավերջինն է։ Ոտքը վնասած բեկորը թեպետ հեռացվել է, բայց դրա թողած հետքն անընդհատ բորբոքվում է, անգամ հակաբիոտիկները չեն օգնում։ Ցավերն ու բոլոր փորձությունները հաղթահարելի են, որովհետև սերը կա՝ Սոնան կողքին է, նկատում է Երջոյի ամեն թեթև շարժումը, հոգոցը, դեմքի աննշան փոփոխությունը։«Ցավու՞մ է, դեղ բերե՞մ․․․»,- ցածրաձայն, հազիվ լսելի շշնջում է Սոնան ու վազում դեղի հետևից։Երեխաների մասին էլ են արդեն մտածել, աղջկա անունը Սոնան է ընտրելու, իսկ տղայի դեպքում Երջոն ուզում է իր զոհված ընկերոջ՝ Իսոյի անունը դնել, որը վիրավոր փախել էր հիվանդանոցից, որպեսզի ընկերների կողքին լինի․․․«Գեղեցկություն զինվորներից». թիթեռներին տղաները 2-րդ կյանք են տալիս, ինչպես իրենց տվեցին«Ձեզ մոտ լուսանկարիչ չե՞ն փնտրում»,- մեր բազմաթիվ հարցերից հետո էլ իր հերթին Երջոն է հարցնում։ Թեպետ նոր է վիրահատվել ու առայժմ քայլակի օգնությամբ է տեղաշարժվում, բայց արդեն հիմնական աշխատանքի մասին է մտածում։ Սոնայի օգնությամբ ու հանուն Սոնայի պատրաստվում է արագ ոտքի կանգնել ու ամեն րոպեն լիարժեք ապրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38644679_103:0:1527:1068_1920x0_80_0_0_c80c98e23f982fbf2d2be432f3746e4b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
զինվոր, պատերազմ, ամուսնություն
զինվոր, պատերազմ, ամուսնություն
Ինչպես Երջոն երջանկացավ․ վիրավոր զինվորի ու բուժքրոջ սիրո պատմությունը
23:35 14.02.2022 (Թարմացված է: 00:15 15.02.2022) Երջանիկը հրաշքով ողջ մնաց, մահին հաղթելուց հետո էլ Զինվորի տանը վերականգնողական բուժում ստանալու օրերին հանդիպեց բուժքույր Սոնային ու իր կյանքի ամենակարևոր առաջարկությունն արեց։ Նորակազմ ընտանիքը հյուրընկալել է Sputnik Արմենիային։
Պատերազմը շատ բան խլեց, բայց հենց պատերազմի հետևանքները բուժելու ճանապարհին էր, որ Երջանիկն իր իսկական երջանկությունը գտավ՝ Սոնային։
Երջանիկ Ստեփանյանն Արմավիրից է, դպրոցում սովորելուն զուգահեռ դհոլ էր նվագում, հետաքրքրվում լուսանկարչությամբ, սիրողական հմտությունները նաև մասնավոր պարապմունքներով զարգացրեց, ու լուսանկարչությունը հոբբիից աշխատանք դարձավ։ Որոշել էր բանակից հետո շարունակել ուսումն ու լուսանկարչի գործը։ Ծառայում էր Որոտանում (Կուբաթլու)։ Ասում է՝ այնքան հրաշալի տեղ էր, որ պատերազմը չլիներ, 2-ի փոխարեն 3 տարի էլ կմնար, բայց 9 ամսվա ծառայող էր, երկնքից սկսեցին ռումբեր թափվել։
«Վարորդ էի, սեպտեմբերի 25-ին գնացինք Ջաբրայիլ` հրետանային հավաքների, ամսի 27-ի առավոտյան 6։30-ի մոտ էր՝ սնարյադն ընկավ․․․ Առաջին 3 օրը կորած էինք մեր հաշվարկով՝ 4 հոգով։ Մեքենայի անիվը ծակվել էր, մնացինք փոխելու, իրենք առաջ գնացին, կապը կտրվեց։ 3 օր հետո մի կերպ կապի դուրս եկանք։ Մի մինամյոտը մեր մոտ էր, ուզում էինք շուտ հասնել, որ 5-ի փոխարեն 6 մինամյոտով կրակեին։ Եկանք, հասանք, տղերքի ուրախությունն եմ հիշում, որ մեզ տեսան․․․»։
Պատերազմի 6-րդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, թշնամին մեծ թվով ավիառումբեր նետեց, դրանցից մեկի պայթյունից Երջոն վիրավորվեց։
«Բռոնեժիլետի կրծքավանդակը պաշտպանող քարը հանել էի, հետևի կողմից դրել, հետո տեսա, որ էդ քարը լրիվ ցանց էր դարձել, բայց ողնաշարս պաշտպանել էր․․․»։
Բեկորներից մեկը վնասել էր Երջոյի որովայնը, մյուսները` ձախ ոտքը, երկու ձեռքերը։
«Սկզբում ոչ մի բան չէի զգում, մի պահ քարացել էի, հետո տաքություն զգացի, լրիվ արյուն էր, հետո ցավերը սկսվեցին․․․»,– պատմում է նա։
Առաջին բուժօգնությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Երջոյին ցուցաբերեցին Իշխանաձորում, հետո տեղափոխեցին Գորիս, այնտեղից՝ Երևան։
Մայրը՝ տիկին Ազնիվը, այս պատմությունը երևի 100-րդ անգամ է լսում, բայց էլի մռայլվում է, խոհանոցում գործերը թողնում, ոտքից գլուխ լսողություն դառնում, հիշում է բժիշկների խոսքերը․ «Ապրելու շանսերը 50-50 են»։
«Շատ արյուն էր կորցրել, ինձ ասացին, որ նաև ոտքից է վիրավոր, մտածեցի՝ երևի կտրվել են, ինձ չեն ասում։ Վախենալով սավանը մի կողմ տարա, ասացի՝ փառքդ շատ լինի, Աստված ջան․․․»։
Դրանից հետո էլ մայրը պարբերաբար դեմքը որդու ոտքին էր հպում, որ տաքությունը զգա, վստահ լինի, որ հյուսվածքները չեն մեռել․․․
Երջանիկը հիվանդանոցում անցկացրեց մոտ 3 ամիս, դրանից հետո վերականգնողական բուժումները շարունակեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Հենց առաջին օրն էլ հանդիպեց նրան՝ բուժքույր Սոնային, որը նոր էր աշխատանքի անցել Զինվորի տանը։
Երջոյի զգացածն իր համար լրիվ նոր էր, ասում է՝ նախկինում երբեք չէր սիրահարվել, ոչ մի աղջկա սեր չէր խոստովանել։ «Սոնան բոլորից տարբերվեց,– ասում է նա ու ավելացնում,– առաջինն ու վերջինն է․․․»։
Թեպետ ներսում անծանոթ խլրտոց կար, բայց չէր պատկերացնում, թե այդ զգացածն իրենց ուր կտանի։ Առավել ևս մտքով չէր անցնում, որ 20 տարեկանում կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը կկայացնի՝ ամուսնություն։
«Սկզբում չէի հասկացել, որ իմ հանդեպ անտարբեր չի, թեպետ անընդհատ ինձ կոնֆետներ էր բերում․․․ Հենց դուրս գրվեց, հանդիպեցինք, ինձ մատանի նվիրեց, հետո պապայիս հետ ծանոթացավ»,– պատմում է Սոնան։
Երջոյի ու Սոնայի առաջին հանդիպումից մոտ 3 ամիս անց նշանադրվեցին, 1 տարին էլ չանցավ՝ ամուսնացան։
«Պատերազմն ինձ փոխեց, երևի դրա համար որոշեցի ժամանակ չկորցնել, չսպասել ամիսներ, տարիներ․․․ ժամանակից թանկ ոչինչ չկա»,– ավելացնում է Երջոն։
Սովորաբար զույգերն իրենց համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ փորձություններ, դժվարություններ են ստիպված լինում հաղթահարել՝ այդպիսով նաև իրենց սիրո ու միության ամրությունը ստուգելով։ Երջանիկի ու Սոնայի դեպքում համատեղ կյանքը հենց դժվարություններ հաղթահարելով էլ սկսվեց։ Երջոն օրեր առաջ արդեն 5-րդ վիրահատությունն է տարել, բժիշկները հուսով են՝ նախավերջինն է։ Ոտքը վնասած բեկորը թեպետ հեռացվել է, բայց դրա թողած հետքն անընդհատ բորբոքվում է, անգամ հակաբիոտիկները չեն օգնում։ Ցավերն ու բոլոր փորձությունները հաղթահարելի են, որովհետև սերը կա՝ Սոնան կողքին է, նկատում է Երջոյի ամեն թեթև շարժումը, հոգոցը, դեմքի աննշան փոփոխությունը։
«Ցավու՞մ է, դեղ բերե՞մ․․․»,- ցածրաձայն, հազիվ լսելի շշնջում է Սոնան ու վազում դեղի հետևից։
Երեխաների մասին էլ են արդեն մտածել, աղջկա անունը Սոնան է ընտրելու, իսկ տղայի դեպքում Երջոն ուզում է իր զոհված ընկերոջ՝ Իսոյի անունը դնել, որը վիրավոր փախել էր հիվանդանոցից, որպեսզի ընկերների կողքին լինի․․․
«Ձեզ մոտ լուսանկարիչ չե՞ն փնտրում»,- մեր բազմաթիվ հարցերից հետո էլ իր հերթին Երջոն է հարցնում։ Թեպետ նոր է վիրահատվել ու առայժմ քայլակի օգնությամբ է տեղաշարժվում, բայց արդեն հիմնական աշխատանքի մասին է մտածում։ Սոնայի օգնությամբ ու հանուն Սոնայի պատրաստվում է արագ ոտքի կանգնել ու ամեն րոպեն լիարժեք ապրել։