https://arm.sputniknews.ru/20220214/erevani-grete-100-bazmahark-shenqeri-grete-kesi-taniqnerin-arevajin-vahanakner-en-teghadrvel-38661217.html
Երևանի բազմահարկ շենքերում շարունակվում են արևային վահանակներ տեղադրվել
Երևանի բազմահարկ շենքերում շարունակվում են արևային վահանակներ տեղադրվել
Sputnik Արմենիա
Ծրագիրը պիլոտային է և անվճար է բնակիչների համար։ Տեղադրումից հետո վահանակները բնակիչների սեփականությունը կդառնան և կծառայեն 15-20 տարի։ 14.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-14T12:45+0400
2022-02-14T12:45+0400
2022-02-14T18:31+0400
շենք
երևան
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/979/29/9792915_0:0:1600:901_1920x0_80_0_0_b83b5a80d1e8226e770c0357035b338f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Ֆոտովոլտային վահանակներ են տեղադրվել Երևանի 44 բազմաբնակարան շենքերի տանիքներում։ Այդ մասին հայտարարվել է քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ընթացքում։Աշխատանքներն իրականացվել են «ԵՄ-ն` Երևանի համար. արևային համայնք» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության հովանու ներքո։ Ծրագրով նախատեսվում է վահանակներ տեղադրել քաղաքի 100 բնակելի շենքերի տանիքներին։Ներկայումս ընտրվել է 54 շինություն, աշխատանքներն արդեն իրականացվել են 49-ի վրա։ 44 շենքերի տանիքներին տեղադրված են արևային վահանակներ, 40 շենքի դեպքում ավարտված են մասնաշենքերի ներքին լուսավորման համակարգերը։ Ավելի շատ էներգախնայող շենքեր Երևանում․ 40-ն արդեն օգտվում են արևային էներգիայիցՆախագծի արժեքը 1 մլն 250 հազար եվրո է (որից 250 հազար եվրոն համաֆինանսավորվում է քաղաքապետարանի կողմից): Վահանակները ոչ բոլոր շենքերում կարող են տեղադրվել։ Մասնավորապես, բազմաբնակարան շենքերը պետք է լինեն 9-14 հարկանի, ունենան հարթ տանիք և արևկողմ լինեն։Ծրագիրը էլեկտրաէներգիայի խնայում է նախատեսում ընդհանուր օգտագործման վայրերում։ Դա բնակիչներին թույլ կտա մինչև 50% էներգիա խնայել։Վահանակները 360 վատտ հզորություն ունեն, հայկական արտադրության են։ Ստացված էներգիայով լուսավորվելու են շենքերի շքամուտքերն ու սանդղահարթակները։ Էլեկտրական գծերն արդեն անցկացված են, տեղադրված են լուսավորության սարքեր։ Երևանի ամեն մանկապարտեզ կունենա իր արևային համակարգը. տեսանյութԴրանք հագեցած են նոր սերնդի LED լամպերով, որոնք ունեն լուսային, ձայնային և շարժման տվիչներ (սենսորներ)։ Դա նշանակում է, որ լույսը կարող է միանալ, արձագանքելով նույնիսկ ներս մտնողի ձայնին։ Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար։Արտադրվող էլեկտրաէներգիայից ստացվող միջոցները կծախսվեն շենքերի կարիքները հոգալու համար, բացի այդ, դա բնակիչներին թույլ կտա վերելակների սպասարկման համար վճարել ընդհանուր գումարի 50 տոկոսը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/979/29/9792915_0:0:1424:1068_1920x0_80_0_0_e62670636d24144760986924e8771dc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շենք, երևան, էլեկտրաէներգիա
շենք, երևան, էլեկտրաէներգիա
Երևանի բազմահարկ շենքերում շարունակվում են արևային վահանակներ տեղադրվել
12:45 14.02.2022 (Թարմացված է: 18:31 14.02.2022) Ծրագիրը պիլոտային է և անվճար է բնակիչների համար։ Տեղադրումից հետո վահանակները բնակիչների սեփականությունը կդառնան և կծառայեն 15-20 տարի։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Ֆոտովոլտային վահանակներ են տեղադրվել Երևանի 44 բազմաբնակարան շենքերի տանիքներում։ Այդ մասին հայտարարվել է քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ընթացքում։
Աշխատանքներն իրականացվել են «ԵՄ-ն` Երևանի համար. արևային համայնք» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության հովանու ներքո։ Ծրագրով նախատեսվում է վահանակներ տեղադրել քաղաքի 100 բնակելի շենքերի տանիքներին։
Ներկայումս ընտրվել է 54 շինություն, աշխատանքներն արդեն իրականացվել են 49-ի վրա։ 44 շենքերի տանիքներին տեղադրված են արևային վահանակներ, 40 շենքի դեպքում ավարտված են մասնաշենքերի ներքին լուսավորման համակարգերը։
Նախագծի արժեքը 1 մլն 250 հազար եվրո է (որից 250 հազար եվրոն համաֆինանսավորվում է քաղաքապետարանի կողմից): Վահանակները ոչ բոլոր շենքերում կարող են տեղադրվել։ Մասնավորապես, բազմաբնակարան շենքերը պետք է լինեն 9-14 հարկանի, ունենան հարթ տանիք և արևկողմ լինեն։
Ծրագիրը էլեկտրաէներգիայի խնայում է նախատեսում ընդհանուր օգտագործման վայրերում։ Դա բնակիչներին թույլ կտա մինչև 50% էներգիա խնայել։
Վահանակները 360 վատտ հզորություն ունեն, հայկական արտադրության են։ Ստացված էներգիայով լուսավորվելու են շենքերի շքամուտքերն ու սանդղահարթակները։ Էլեկտրական գծերն արդեն անցկացված են, տեղադրված են լուսավորության սարքեր։
Դրանք հագեցած են նոր սերնդի LED լամպերով, որոնք ունեն լուսային, ձայնային և շարժման տվիչներ (սենսորներ)։ Դա նշանակում է, որ լույսը կարող է միանալ, արձագանքելով նույնիսկ ներս մտնողի ձայնին։ Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար։
Արտադրվող էլեկտրաէներգիայից ստացվող միջոցները կծախսվեն շենքերի կարիքները հոգալու համար, բացի այդ, դա բնակիչներին թույլ կտա վերելակների սպասարկման համար վճարել ընդհանուր գումարի 50 տոկոսը։