https://arm.sputniknews.ru/20220213/khvoshvor-hrdeh-erevani-haghtanak-taghamasum-33-amja-qaghaqacin-mahacel-e-38634728.html
Խոշոր հրդեհ` Երևանի Հաղթանակ թաղամասում. 33-ամյա քաղաքացին մահացել է
Խոշոր հրդեհ` Երևանի Հաղթանակ թաղամասում. 33-ամյա քաղաքացին մահացել է
Sputnik Արմենիա
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել 4 մարտական հաշվարկ։ 13.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-13T10:19+0400
2022-02-13T10:19+0400
2022-02-13T10:22+0400
հրդեհ
երևան
մահ
զոհ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/0d/38634718_0:28:701:422_1920x0_80_0_0_6f6be3dba8a81436b53a7d71e4155e8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Երևանի Հաղթանակ թաղամասի ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 33–ամյա քաղաքացի է մահացել։Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է փետրվարի 13-ին, ժամը 01։00-ին։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Պարզվել է, որ այրվում է մեկ տուն և երկու տնակ։Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ք. Գ.-ն (մոտ 40 տարեկան) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։05-ին, մարվել՝ 03։03-ին։ Այրվել են տներից մեկը և կից փայտաշեն տնակը՝ 135 քմ։ Տան մեջ հայտնաբերվել է Հ. Ա.-ի (ծնված 1988 թ․) դին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/0d/38634718_0:0:701:525_1920x0_80_0_0_06541949f8c44e762b1c9e08b876c44f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, երևան, մահ, զոհ
Խոշոր հրդեհ` Երևանի Հաղթանակ թաղամասում. 33-ամյա քաղաքացին մահացել է
10:19 13.02.2022 (Թարմացված է: 10:22 13.02.2022) Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել 4 մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Երևանի Հաղթանակ թաղամասի ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 33–ամյա քաղաքացի է մահացել։
Ինչպես
հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է փետրվարի 13-ին, ժամը 01։00-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է մեկ տուն և երկու տնակ։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ք. Գ.-ն (մոտ 40 տարեկան) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։05-ին, մարվել՝ 03։03-ին։ Այրվել են տներից մեկը և կից փայտաշեն տնակը՝ 135 քմ։ Տան մեջ հայտնաբերվել է Հ. Ա.-ի (ծնված 1988 թ․) դին։