00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն քայլեր է անում, որ խաղաղապահները ԼՂ–ում մնան այնքան, մինչև խնդրին լուծում տանք. ԱԽՔ

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՌուս խաղաղապահներն Արցախում. արխիվային լուսանկար
Ռուս խաղաղապահներն Արցախում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2022
Բաժանորդագրվել
Արմեն Գրիգորյանը կարծում է, որ ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ–ում անհրաժեշտություն է։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայկական կողմը կարծում է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Քանի դեռ ԼՂ հիմնահարցի երկարաժամկետ լուծում չկա, ռուս խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է։ ՀՀ–ն շարունակելու է աշխատել, որպեսզի խաղաղապահները տեղակայված լինեն ԼՂ–ում և մնան այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում կտանք»,–ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի լուծմանը` ԱԽ քարտուղարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում։
Նրա խոսքով` պետք է խաղաղ ձևաչափով խնդրին լուծում գտնեն և ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, ՀՀ–ի համար մտահոգիչ է։ Գրիգորյանը հավելեց, որ կարծում է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն բոլոր լծակները` կանխելու ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0