https://arm.sputniknews.ru/20220210/20-zinvvor-otarerkrja-hatuk-tsarajutjunnerin-razmakan-teghekutjunner-en-hajtnel-aats-38513677.html
20 զինվորական օտարերկրյա հատուկ ծառայություններին ռազմական տեղեկություններ են հայտնել. ԱԱԾ
20 զինվորական օտարերկրյա հատուկ ծառայություններին ռազմական տեղեկություններ են հայտնել. ԱԱԾ
Sputnik Արմենիա
ԱԱԾ-ն արդեն իսկ 19 զինծառայողի է ձերբակալել, որոնք գումարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնի համարվող տեղեկություններ են հայտնել։ 10.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-10T11:14+0400
2022-02-10T11:14+0400
2022-02-10T14:42+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
զինվոր
լրտես
քրեական գործ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0a/38511970_434:168:839:396_1920x0_80_0_0_4cf10b82fb83ac8dacd0a9ef8cbda0f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց: Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն` հավելելով, որ հարուցված քրգործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 19 անձինք, որոնց մի մասը տվել են խոստովանական ցուցմունքներ:Դավաճանության և լրտեսության համար այսուհետ կարող են ցմահ ազատազրկման ենթարկվելՆշվում է, որ լրտեսական գործունեություն իրականացրած անձինք սոցցանցերում ստեղծել են կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ։Լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ 20 ՀՀ քաղաքացիների, որոնք ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ և հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ: Վերոհիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը և գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել ռազմական բնույթի տեղեկություններ։Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է ՀՀ քաղաքացիների ինքնությունը, պարզվել նրանց կողմից փոխանցված ռազմական և այլ բնույթի տեղեկությունների ծավալն ու բովանդակությունը:Հայաստանում լրտեսական ծրագրերով հեռախոսները վարակում են. Սամվել ՄարտիրոսյանՆախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել և վերցվել են փաստաթղթեր, այդ թվում նաև ռազմական բնույթի տեղեկություններ պարունակող բնօրինակ փաստաթղթեր, ինչպես նաև վարձատրության հանգամանքը հաստատող անդորրագրերի օրինակներ:ԱԱԾ–ն հիշեցնում է, որ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված է նաև խրախուսական նորմ, համաձայն որի՝ պետական դավաճանություն կամ լրտեսություն կատարելու համար նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա կամովին հայտնել է այդ մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0a/38511970_431:151:841:459_1920x0_80_0_0_069413d5ad6b79f30dfb49c3ecfd3f0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, զինվոր, լրտես, քրեական գործ, տեսանյութեր, տեսանյութ, видео
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, զինվոր, լրտես, քրեական գործ, տեսանյութեր, տեսանյութ, видео
20 զինվորական օտարերկրյա հատուկ ծառայություններին ռազմական տեղեկություններ են հայտնել. ԱԱԾ
11:14 10.02.2022 (Թարմացված է: 14:42 10.02.2022) ԱԱԾ-ն արդեն իսկ 19 զինծառայողի է ձերբակալել, որոնք գումարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնի համարվող տեղեկություններ են հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց: Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն` հավելելով, որ հարուցված քրգործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 19 անձինք, որոնց մի մասը տվել են խոստովանական ցուցմունքներ:
Նշվում է, որ լրտեսական գործունեություն իրականացրած անձինք սոցցանցերում ստեղծել են կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ։
«Այդպես առաջարկել են գումարի դիմաց համագործակցել իրենց հետ և տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ։ Մասնավորապես, ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների և այլնի վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ 20 ՀՀ քաղաքացիների, որոնք ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ և հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ: Վերոհիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը և գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել ռազմական բնույթի տեղեկություններ։
Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է ՀՀ քաղաքացիների ինքնությունը, պարզվել նրանց կողմից փոխանցված ռազմական և այլ բնույթի տեղեկությունների ծավալն ու բովանդակությունը:
Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, հայտնաբերվել և վերցվել են փաստաթղթեր, այդ թվում նաև ռազմական բնույթի տեղեկություններ պարունակող բնօրինակ փաստաթղթեր, ինչպես նաև վարձատրության հանգամանքը հաստատող անդորրագրերի օրինակներ:
ԱԱԾ–ն հիշեցնում է, որ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճանություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված է նաև խրախուսական նորմ, համաձայն որի՝ պետական դավաճանություն կամ լրտեսություն կատարելու համար նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա կամովին հայտնել է այդ մասին։