00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–իրանական հարաբերությունները պետք է հասցնել ավելի բարձր մակարդակի. հայազգի պատգամավոր

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Բեգլարյան
Ռոբերտ Բեգլարյան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
Ռոբերտ Բեգլարյան
Բաժանորդագրվել
Իրանահայ պատգամավորը կարծում է, որ կոնկրետ քայլեր ձեռնարկելու ու մեխանիզմներ մշակելու ժամանակն է։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայ-իրանական հարաբերությունները հարկավոր է բարի դրացիական մշակութայինից փոխադրել ավելի բարձր` տնտեսական–անվտանգային մակարդակ։ Այսօր Երևանում Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում նման տեսակետ հայտնեց Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:

«44-օրյա պատերազմից հետո առաջացած աշխարհաքաղաքական փոփոխությունները, այն հարափոփոխ իրավիճակը, որն ապրում է մեր տարածաշրջանը, և Միջին Արևելքի ու Կովկասի քաղաքական հարցերի այն շաղկապվածությունը, որին ականատես ենք լինում, համոզմունք է ներշնչում, որ, իրոք, պետք է նոր թափ ստանան Հայաստանի ու Իրանի քաղաքական, անվտանգային ու տնտեսական հարաբերությունները»,– ասաց նա։

Իրանահայ պատգամավորը նշեց, որ ժամանակն է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու ու մեխանիզմներ մշակելու։
© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Բեգլարյան
Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյան հայ–իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ (9 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
Ռոբերտ Բեգլարյան
Հիշեցնենք` 2022թ–ի փետրվարի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Աբդոլլահիանն ընդգծել էր, որ Իրանը պատրաստ է ամրապնդել Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ անկախությունը ճանաչել է 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թ.–ի փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրված հռչակագրով։
Լրահոս
0