00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու էին հայերն ուզում, որ իրենց որդիները ծառայեն ԽՍՀՄ սահմանապահ զորքերում

© Sputnik / Asatur YesayantsԽորհրդային բանակի զինվորներ
Խորհրդային բանակի զինվորներ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Բաժանորդագրվել
Հիշելով անցյալն ու խորհրդածելով հայ-թուրքական սահմանի ապագայի մասին, Sputnik Արմենիայի սյունակագիրը շարունակում է զգուշավոր մնալ եզրակացությունների ու կանխատեսումների հարցում։
Խորհրդային Միության պետական սահմանների երկարությունն գրեթե վաթսուներեք հազար կիլոմետր էր, որից երեք հարյուր տասնմեկը Հայաստան-Թուրքիա սահմանն էր։ Երկարության առումով շատ չէ, սակայն սահմանի այդ հատվածում ծառայությունը հատկապես պատասանատու և պատվաբեր էր համարվում։ Ինչո՞ւ։ Որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն էր, որի հետ ԽՍՀՄ-ն այն ժամանակ դեմառդեմ էր կանգնած, չհաշված Նորվեգիայի հետ կարճլիկ սահմանը Անդրբևեռային շրջանում։
Պարադոքս է թվում. այն ծնողները, որոնք զինկոմիսարիատների վրա ազդելու հնարավորություն ունեին, աշխատում էին իրենց որդիներին ծառայության դասավորել հենց սահմանապահ զորքերում։ Սահմանի մյուս կողմում թուրքերն էին, որոնցից լավ բան սպասել չէր կարելի, բայց չէին վախենում. վստահ էին, որ եթե որևէ բան պատահի, Հայաստանը կպաշտպանեն ոչ միայն սահմանապահները, այլև ամբողջ խորհրդային բանակը, այնպես որ, ոչ ոք չի համարձակվի առանց հարցնելու քիթը մտցնել Հայաստան։
Երևանյան հացի հերթերում բոլորը մերոնքական էին, կամ սերունդների գենետիկ կապն անհնար է ջնջել
Իրականում հայ-թուրքական սահմանին որևէ էական միջադեպ չէր լինում, չհաշված մի անգամ, յոթանասունականներին, օրը ցերեկով Արաքսի մյուս ափն անցնելը, բայց պարզվել էր, որ փախստականը ԱԱԾ սպա է, եկել էր ուղեկալի մոտ իբրև թե ձկնորսության, և ո՞վ կարող էր իմանալ, թե ինչ կա մտքին։
...Լենինականին (այսօրվա Գյումրուն) մոտենալիս անհնար է չնկատել ծայրեծար բեռնված երկաթուղային վագոնները` ինչպես այն ժամանակ էին ասում` «Խորհրդային Միությունից արտահանամբ»։
Հաստոցներ, տեխնոլոգիական սարքավորումներ, շինարարական նյութեր, «ժիգուլիներ» ու կոմբայններ՝ Տոլյատիից, «ԵրԱզ»-ներ ու «Արագած» սառնարաններ՝ Հայաստանից, ամբողջը չես կարող թվարկել։
Դեռ «Կարս-Լենինական» սահմանագծին չհասած` սահմանապահները մանրակրկիտ զննում էին արտահանվող ապրանքով լի վագոնները և նույն կերպ էլ դիմավորում էին Թուրքիայից եկող վագոնները, որտեղից ԽՍՀՄ էին բերում անասուններ, կաշի, կահույք, չրեր, որոնց մի մասը մնում էր Հայաստանում։
Թուրքիայի երկաթուղու ընդհանուր երկարությունն ավելի քան 11 հազար կիլոմետր է։ Ո՞ւր են տանում ռելսերը։ Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Իրան, Իրաք, Սիրիա, Հայաստան։ Բայց Հայաստանի դեպքում այդպես էր միայն մինչև 1993 թվականը, երբ ի պատասխան արցախյան իրադարձությունների` Թուրքիան փակեց սահմանը և մինչ օրս փակ է պահում։ Իրավիճակը փոխադարձաբար ոչ շահեկան էր։
Չյուրացված դասերի երկիրը, կամ արդյո՞ք կարող է հայ վարսավիրը միլիոնատեր դառնալ ԱՄՆ-ում
Մինչդեռ այդ տարիներին թուրքական սահմանային քաղաքներից գնացքները հայ-թուրքական սահմանը հատում էին շաբաթը մի քանի անգամ։ Հայ գնորդները թուրքական ապրանքներ էին գնում հայրենիքում վերավաճառելու համար, իսկ թուրքերը նոր Հայաստանում բիզնես սկսելու հնարավորություններն էին ուսումնասիրում։ Իսկ հետո թուրքերը ուղեփակոցն իջեցրին և ամեն ինչ կանգ առավ։
Կարսի առևտրա-արդյունաբերական պալատի գլխավոր քարտուղար Ալիքբեր Թուրան․ «Սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների վրա, ինչպես նաև նոր շուկաներ կբացի Կարսում տեղակայված կահույքի և մետալուրգիական արդյունաբերության ձեռնարկությունների համար»։
Ալիքբեր Թուրանը գիտի, թե ինչ է ասում։ Ի ծնե լավ ձեռնարկատեր լինելով` թուրքերը հասկանում են, որ տնտեսական ձեռքբերումները պետք է ամրապնդվեն իմիջային հենասյուներով։ Այստեղից էլ մեղրածոր խոսքերի գետերը, սիրալի ժպիտների ծովերն ու Հայաստանից եկած հյուրերի նկատմամբ գրեթե եվրոպական սիրալիրության օվկիանոսը։ Հաճելի է տեսնել, սակայն հայրենական շուկայից սեփական ապրանքի դուրսմղումը՝ Թուրքիայից եկած էժան ապրանքի պատճառով, ոչ ոք չի չեղարկել։
...Այսօր հաճախ են ասում, թե մեզ հետ շփման ընթացքում ամեն թուրք չէ, որ ծոցում յաթաղան է պահում։ Միաժամանակ, տեղի ունեցածը հիշողությունից պատվերով հանել չի ստացվում։ Մեղքի խոստովանություն է պետք, իսկ այն չկա, ուստի բարեկամության հռչակումը՝ հեռու-հեռավոր ապագային թողած զղջումով, պարտադիր չէ, որ լավ նորություն լինի։ Ինչպես մի խելոք մարդ էր ասում` Ցեղասպանությունը ոչ գլխում է ապրում, ոչ էլ սրտում, այլ սերունդների հիշողության մեջ, հավաքական և անհատական ենթագիտակցության, ողնուղեղի հեղուկի մեջ։
Սակայն վերադառնանք սահմանին։ Այն, ամեն դեպքում, միշտ խաղաղ էր մնում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիան չեզոքություն հռչակեց, իսկ վերջին փուլում (1945թ․-ի փետրվար) նույնիսկ պատերազմ հայտարարեց Գերմանիային, թեև ռազմական գործողություններին այդպես էլ չմասնակցեց։
Պատերազմից հետո ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի պահպանությունն ուժեղացրին այնքան, որ առաջին սահմանային հսկողության կետը ստիպված էիր լինում անցնել համարյա Երևանի մոտ (Մխչյան գյուղում), այնուհետև ուղեփակոց Արտաշատ մտնելիս, այնուհետև վերահսկվող գոտում բազմաթիվ գյուղեր էին, որտեղ առանց անցագրի ո՛չ մտնել կարող էիր, ո՛չ դուրս գալ։ Մինչդեռ տասնյակ սահմանային անցակետերից միայն մեկն էր (և է), ուր ցանկանում էին գնալ գրեթե բոլոր հայերը։

Մոսկվացի ճանապարհորդի պատմությունից

«Ինչ-որ պահի թողնում ենք արագընթաց մայրուղին և թեքվում «Խարկով» ուղենիշների ուղղությամբ։ Դրանից տասը կիլոմետր դեպի արևմուտք գտնվում է դեպի հնագույն Անի նայող հարթակը։ Նախկինում այնտեղ եղել է «Խարկով» գյուղը (տեղանունը հայերեն «խարկվել»՝ թրծվել բայից է՝ Ս․Բ․) Հիմա գյուղը չկա։ Միայն ավերակներ են։ Այնտեղ մի ծեր տատիկ է ապրում, որին հյուր գնալ չենք կարող՝ ճանապարհին հայկական անցակետն է։ Սահմանային գոտի է»։

Ծեր տատիկի մասին. վերջին մարդը, որն այցելել էր նրան, Հայաստանի հիմա արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանն է եղել։ Իսկ շատ տարիներ առաջ ես էլ այնտեղ լրագրող հյուրեր եմ տարել։ Կանգնում էինք Ախուրյան գետի ափին ու լսում, թե ինչու է աղմկում գետը։
Այդպես էր կոչվում դեռևս 1958թ․-ին «Հայֆիլմում» նկարահանված ֆիլմը սահմանամերձ գյուղի բնակիչների և պատերազմից հետո Թուրքիայում հայտնված Աթանես Ղամբարյանի մասին։ Աթանեսը տունն էր ուզում տեսնել, իր գյուղը, որը մյուս՝ իր հարազատ ափին էր, և ի վերջո կարողացավ հասնել։ Բայց դա կինոյում էր, կյանքում ամեն բան այդքան հարթ չէ։
...Կարսը գտնվում է Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածի ամենածայրին և ընդամենը 50 կիլոմետր է հեռու Հայաստանից։ Քաղաքի գլխավոր զարդն ավելի քան հազար տարի առաջ կառուցված հայկական եկեղեցին է։
Փայտփորիկի գլուխը չի ցավում, կամ ինչի մասին է խոսում քարտեզի վրա Հայաստանի ուրվագիծը
Կարսի մյուս կողմում մզկիթն է, նախկինում՝ Ալեքսանդր Նևսկու եկեղեցին, որը կառուցել են ռուսները 1885 թվականին։
Թուրք ձեռնարկատերերը սահմանի մոտակայքում հողատարածքներ էին գնում, որպեսզի Հայաստանի պահանջարկին համապատասխան տեքստիլ գործարաններ, ռեստորաններ և հյուրանողներ կառուցեն։ Սակայն 1993 թվականին այդ ամենն ավարտվեց։ Կարսի տնտեսությունն սկսեց մարել, իսկ մարզի բնակչությունը 662 հազար մարդուց (1990 թ․-ին) նվազեց մինչև 285 հազար (2020 թ․-ին)։
Թե ինչ է սպասվում հայ-թուրքական սահմանամերձ գոտուն ապագայում՝ ցույց կտա ժամանակը։
Լրահոս
0