00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրեժնևը՝ դիմացս, Դեմիրճյանը՝ կողքս. Չեքիջյանը` պատգամավորության տարիների և թուրքերի մասին

© Sputnik / Aram NersesyanՀովհաննես Չեքիջյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Հովհաննես Չեքիջյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2022
Հովհաննես Չեքիջյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է Ստամբուլի իր մանկության հուշերից, խոսել երկարակեցության և քաղաքականությունից հեռու մնալու պատճառների մասին։

Հարևանների հետ պետք է լավ լինես, բայց․․․

Դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի հուշերում վառ են մնացել իր ծննդավայր Ստամբուլում մանկության տարիներին կիրառվող արգելքները։ 93-ամյա մաեստրոն պատմում է, որ հայրը շատ խիստ ու հայրենասեր մարդ էր, հիշում է` ինքը տանը բանտարկված էր մնում՝ իրավունք չունենալով խաղալ թուրք հասակակիցների հետ։

«Ասեմ՝ չզարմանաք, մեր տուն թուրք ոտք չի դրել, միայն ամիսը մեկ անգամ հաշվիչի ցուցմունքը գրելու համար, թեև իշխանությունը նրանցն էր», - պատմում է նա։ Ասում է` 60-70 տարի առաջ պետականորեն հայի իրավունքը ոտնահարված չէր, բայց երբ գնում էր մի փաստաթղթի հետևից, տեսնում էին հայ էր, ասում էին՝ վաղը արի։

Երկու երկրների` Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցմանը տանող ներկայիս պետական քաղաքականությանը անվանի երաժիշտը սկզբունքորեն դեմ չէ։ Ասում է, որ հարևանի հետ պետք է լավ լինես, քանի որ կռվազան հարևանի հետ ապրելը դժվար է։ Սակայն մի մեծ վերապահում ունի․ «Չեմ կարող ընկերություն անել նրանց հետ, ովքեր փոքր հասակից համոզված են, որ եթե հայ սպանեն՝ դրախտ կգնան, ես այդ մարդու հետ ո՞նց ընկերություն անեմ։ Չեմ ասում մեկուսացված ապրել, բայց այն մարդու հետ, որ պետք է առիթ փնտրի, որ ինձ սպանի, դրա հետ ո՞նց ընկերություն անեմ», - տարակուսում է մաեստրոն։

Հայրենադարձության և երաժշտական նախասիրությունների մասին

Հիշում է` երբ 1961 թվին տիկնոջ հետ եկան Երևան, նրանց տարօրինակ ձևով էին նայում, քանի որ այնտեղից այստեղ թռչուն անգամ չէր գալիս։ Իսկ Խորհրդային Հայաստանում այդ ժամանակ ռադիոյով շատ էին լսում Բաքվի երաժշտությունը։ Զեյնաբ Խանլառովայի համերգի տոմսերը սպառվում էին մեկ ժամում։ «Հրամանով կամ կարգադրությամբ չեղավ, ժողովուրդն ինքը զգաց և կամաց-կամաց հեռացավ դրանից։ Այսօր Բաքվի երաժշտություն լսող չկա», - ուրախությամբ արձանագրում է Չեքիջյանն ու հանուն արդարության նշում, որ դրան փոխարինողը, ցավոք սրտի, եղավ ռաբիսը, որի մեջ օտար ազդեցությունը շատ է։ Կոմիտաս, Նարեկացի ունեցող ժողովուրդին դա պատիվ չի բերում։

Երգչախմբի հաջողության գրավականները

Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի գործունեության մասին նախ թվերի լեզվով․ 873 համերգ հայրենիքից դուրս՝ 61 տարվա գործնեության ընթացքում։ Իսկ գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի նվիրվածությունը և սկզբունքայնությունը ավելի քան խոսուն է։ «Ոչ թե հեշտ բան չէ, այլ չլինելու բան, - ժպիտով փաստում է Չեքիջյանը, - 100 հայ կողք-կողքի նույն բանը զգան, իրար ձուլված երգեն․․․դա հնարավոր է միայն շնորհիվ ստեղծված աուրայի։ Նրանք մոռանում են՝ տանը ուտելիք ունեն, թե՞ ոչ, երեխան լացում է, թե՞ չէ, կլանված-տարված երաժշտության մեջ են»,–ասում է Չեքիջյանը։
Մաեստրոն խոստովանում է, որ բնավորությամբ բեմում իշխող է, կյանքում` ավելի շատ հնազանդվող։ Ձգտել է, որ իրեն հարգեն նախ` որպես մարդ, հետո՝ որպես երաժիշտ։ Ասում է` կոլեկտիվում չկա վախի մթնոլորտ, հարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի վրա։ «Ես սիրված, հարգված մարդ եմ, այդպես չլիներ՝ երկար ժամանակ չէի մնա»։

Ձեռքբերումների ու ձախողումների մասին

Բազմաթիվ ձեռքբերումներից օրինակ է բերում 5 տարի շարունակ Մոսկվայում Գերագույն Խորհրդի պատգամավոր լինելու փաստը․ «Բրեժնևը՝ դիմացս, Դեմիրճյանը՝ կողքս։ Քչերն են նման վստահության արժանացել, կարծում եմ` որպես մարդ ինձ գնահատել են, և դա կյանքի մեծ ձեռքբերում է։ Իղձեր ունեցել եմ, բայց ոչ բոլորն են կատարվել։ Բախտի բան է։ Բայց դա չի նշանակում ձախողում»,–պատմում է նա։
Ու թեև կենսագրականում առկա է պատգամավորության փաստը, վերջին 30 տարին Չեքիջյանը սկզբունքորեն զերծ է մնում քաղաքականությունից։ Փոխվել են ղեկավարները, բայց նա միշտ անկուսակցական է մնացել։ «Ես ինչ էլ ասեմ, որոշ մարդկանց դուր կգամ, որոշները՝ կթշնամանան ինձ հետ։ Դա ինձ պետք չէ։ Բոլոր կուսակցություններից վեր մեր խումբն է կանգնած»։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը լուսանկարվել է մաեստրո Չեքիջյանի հետ

Երկարակեցության գաղտնիքը

Իր առօրյան կապելլան է, գիշերներն անգամ չի քնում՝ մտածում է կոլեկտիվի մասին։ Երկարակեցության առանձնակի գաղտնիք չունի, բայց օրը սկսում է մեկ բաժակ լուծվող սուրճով` սովորություն, որ մնացել է Փարիզում ուսանելու տարիներից։
Համացանցից չի օգտվում, բայց իրադարձություններին հետևում է, նորություններին տեղեկանում է հեռուստացույցից։ Մասնագիտորեն հեռու լինելով քաղաքականությունից` իրեն իրավունք չի վերապահում դիմացինին կարծիք պարտադրել։ «Ամբողջ աշխարհում դիվանագիտությունը մասնագիտություն է։ Մեզ մոտ՝ չէ։ Բոլորս «պրեզիդենտ» ենք»,–նշում է նա։
Ասում է` կյանքն ու բեմը լի են անակնկալներով և մտաբերում դրանցից մի քանիսը․ «Մարդիկ բեմից ընկել են ուժեղ լուսավորության պատճառով, ընկել են սովածությունից, բացօթյա համերգի ընթացքում չղջիկը մտել է երգչի մազերի մեջ, բեմում կատուն վազել է մկան հետևից, բայց ես երբեք չեմ դադարեցրել ընթացքը», - կատակում է 93-ամյա խմբավարը։ Ասում ` իրենց գործն էլ բեմն է, իսկ բեմում ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչի պետք է պատրաստ լինել։
Լրահոս
0