00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատական համակարգում խոր ճգնաժամ է. Թագուհի Թովմասյանը դիմել է ԵՄ դեսպաններին

© Sputnik / Aram NersesyanԹագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2022
Թագուհի Թովմասյան
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը արդարացի արձագանք է ակնկալում եվրոպացիներից։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել է դատաիրավական ոլորտում տեղի ունեցող մտահոգություններով Եվրոպական երկրների դեսպաններին ու ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությանը: Նա այդ մասին հայտնել է Facebook–ի իր էջում։
Թովմասյանը եվրոպական կառույցների ուշադրությունը հրավիրել է մեր երկրի դատական համակարգում ստեղծված խոր ճգնաժամի վրա, որն ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ դատական մարմինների նկատմամբ ոտնձգությունները կատարվում են իշխանությունների համար անցանկալի դատավորների նկատմամբ։ Հարուցվում են կարգապահական վարույթներ, քրեական հետապնդումներ։ Թովմասյանը օրինակ է բերում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերջին որոշումը` կապելով դա «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի կալանավորումը մերժելու մասին Բախշիյանի կայացրած որոշման հետ։

«Պետք է արձանագրենք, որ սա բացահայտ ոտնձգություն է դատարանների անկախ գործունեության նկատմամբ և մեծ մտահոգության և հիասթափության առիթ։ Այն նախևառաջ առնչվում է մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության հիմքերի խախտմանը»,– նշված է Թովմասյանի նամակում։

Ընդդիմադիր պատգամավորը հայտնում է, որ ԵՄ դեսպաններից և ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությունից ակնկալում է արդարացի արձագանք և համապատասխան օբյեկտիվ գնահատական ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք` Բորիս Բախշիյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։
«Իշխանությունը բռնաբարում է արդարադատությունը»․ Վանեցյանը աջակցում է դատավոր Բախշիյանին
Լրահոս
0