Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին ներկա են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը
17:52 05.02.2022 (Թարմացված է: 21:49 05.02.2022)
Բաժանորդագրվել
Կոմպոզիտորի հոգեհանգստի արարողությունը կազմակերպվել է Արամ Խաչատրյան համերգասրահում

1/22
© Sputnik / Aram Nersesyan
Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը

2/22
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանի և Արցախի նախկին նախագահները

3/22
© Sputnik / Aram Nersesyan
Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը

4/22
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանի և Արցախի նախկին նախագահները

5/22
© Sputnik / Aram Nersesyan
Ավետ Բարսեղյանը ն

6/22
© Sputnik / Aram Nersesyan
Ալեն Սիմոնյանը կնոջ հետ

7/22
© Sputnik / Aram Nersesyan
Ալեն Սիմոնյանը

8/22
© Sputnik / Aram Nersesyan
Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը

9/22
© Sputnik / Aram Nersesyan
Ռուբեն Ջաղինյանը

10/22
© Sputnik / Aram Nersesyan
Ավետ Բարսեղյանն ու Ռուբեն Ջաղինյանը

11/22
© Sputnik / Aram Nersesyan
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը

12/22
© Sputnik / Aram Nersesyan
Շուշան Պետրոսյանը

13/22
© Sputnik / Aram Nersesyan
Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը

14/22
© Sputnik / Aram Nersesyan
Լևոն Քոչարյանը

15/22
© Sputnik / Aram Nersesyan
Սիրուշոն

16/22
© Sputnik / Aram Nersesyan
Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը

17/22
© Sputnik / Aram Nersesyan
«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը

18/22
© Sputnik / Aram Nersesyan
Գրիշա Աղախանյանը

19/22
© Sputnik / Aram Nersesyan
Արթուր Գրիգորյանի որդին

20/22
© Sputnik / Aram Nersesyan
Սյուզան Մարգարյանը

21/22
© Sputnik / Aram Nersesyan
Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը

22/22
© Sputnik / Aram Nersesyan
Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը ներկա են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։
Արարողությունը կազմակերպվել է Արամ Խաչատրյան համերգասրահում։
Հարազատներին ցավակցեց նաև ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ալեն Սիմոնյանը` կնոջ ուղեկցությամբ։
Ներկա են մեծ թվով արվեստի, մշակույթի գործիչներ։
Հիշեցնենք, որ երգահանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։ Նրան կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում։
Արմատներով արցախցի կոմպոզիտորը ծնվել է Երևանում 1958թ–ի հուլիսի 31–ին։
1992 թվականին Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։
Իսկ 2001 թվականից եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։