https://arm.sputniknews.ru/20220204/masisi-dprvocum-bardzrutjunic-ynkats-tghamardy-mahacel-e-38332547.html
Մասիսի դպրոցում բարձրությունից ընկած տղամարդը մահացել է
Մասիսի դպրոցում բարձրությունից ընկած տղամարդը մահացել է
Sputnik Արմենիա
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 04.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-04T22:02+0400
2022-02-04T22:02+0400
2022-02-04T22:04+0400
տղամարդ
դպրոց
մահ
հիվանդանոց
դժբախտ պատահար
https://cdn.am.sputniknews.ru/img/1308/47/13084746_0:79:1498:922_1920x0_80_0_0_ebe2bcac0644b6f8d2173a6a97a7afb9.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի սպորտդահլիճում շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդը բարձրությունից ընկել է և օրեր անց հիվանդանոցում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Կայքի փոխանցմամբ՝ հունվարի 11-ին, ժամը 13:50–ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տուժածը Մասիս քաղաքի բնակիչ, 57-ամյա Միքայել Ավագյանն է։Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակՏղամարդը փետրվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:Ոստիկանները պարզել են, որ Ավագյանը հունվարի 11-ին՝ ժամը 12:40 –ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցի 73 հասցեում գտնվող թիվ 5 ավագ դպրոցի քանդման ենթակա սպորտդահլիճում բարձրության վրա աշխատանքներ կատարելիս պատահաբար վայր է ընկել:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1308/47/13084746_83:0:1416:1000_1920x0_80_0_0_9ebc2c20a3df33257c9dd3da049da19a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տղամարդ, դպրոց, մահ, հիվանդանոց, դժբախտ պատահար
տղամարդ, դպրոց, մահ, հիվանդանոց, դժբախտ պատահար
Մասիսի դպրոցում բարձրությունից ընկած տղամարդը մահացել է
22:02 04.02.2022 (Թարմացված է: 22:04 04.02.2022) Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի սպորտդահլիճում շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդը բարձրությունից ընկել է և օրեր անց հիվանդանոցում մահացել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Կայքի փոխանցմամբ՝ հունվարի 11-ին, ժամը 13:50–ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տուժածը Մասիս քաղաքի բնակիչ, 57-ամյա Միքայել Ավագյանն է։
Տղամարդը փետրվարի 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ոստիկանները պարզել են, որ Ավագյանը հունվարի 11-ին՝ ժամը 12:40 –ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցի 73 հասցեում գտնվող թիվ 5 ավագ դպրոցի քանդման ենթակա սպորտդահլիճում բարձրության վրա աշխատանքներ կատարելիս պատահաբար վայր է ընկել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: