https://arm.sputniknews.ru/20220204/mahacel-e-kvompvozitvor-artur-grigvorjany-38305604.html
Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը
Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը
Sputnik Արմենիա
Անվանի երգահան Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան պատճառը քաղցկեղն է։ 04.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-04T15:42+0400
2022-02-04T15:42+0400
2022-02-04T16:05+0400
արթուր գրիգորյան
կոմպոզիտոր
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/569/56/5695687_0:91:1600:991_1920x0_80_0_0_171431b2f71f20a7285f3974f9934113.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. 63 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։Տեղեկությունը հաստատեց Sputnik Արմենիայի` Երգի թատրոնին մոտ կանգնած աղբյուրը։Անվանի երգահանի մահվան պատճառը քաղցկեղն է։Արմատներով արցախցի կոմպոզիտորը ծնվել է Երևանում 1958թ–ի հուլիսի 31–ին։1992 թվականին Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ Իսկ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։Արթուր Գրիգորյանը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նա նաև նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։Արթուր Գրիգորյանը «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1–ին աստճանի մեդալակիր է։ Նա նաև ԼՂՀ շքանշանակիր է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/569/56/5695687_94:0:1517:1067_1920x0_80_0_0_8e75ef21ffcd9c0dffd6ed932b4d938b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ կոմպոզիտոր արթուր գրիգորյան
մահ կոմպոզիտոր արթուր գրիգորյան
Մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը
15:42 04.02.2022 (Թարմացված է: 16:05 04.02.2022) Անվանի երգահան Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան պատճառը քաղցկեղն է։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. 63 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։Տեղեկությունը հաստատեց
Sputnik Արմենիայի` Երգի թատրոնին մոտ կանգնած աղբյուրը։
Անվանի երգահանի մահվան պատճառը քաղցկեղն է։
Գրիգորյանի մահվան մասին հայտնել է նաև երգիչ Արա Մարտիրոսյանը` Facebook–ի իր էջում։ «Հոգիդ թող միշտ մնա լուսավոր երաժշտությանդ պես: Հանգչիր խաղաղ, վարպետ: R. I. P»,–գրել է նա իր էջում։
Արմատներով արցախցի կոմպոզիտորը ծնվել է Երևանում 1958թ–ի հուլիսի 31–ին։
1992 թվականին Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։
1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։
Իսկ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։
Արթուր Գրիգորյանը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։
Նա նաև նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։
Արթուր Գրիգորյանը «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1–ին աստճանի մեդալակիր է։ Նա նաև ԼՂՀ շքանշանակիր է։