00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ էլ պնդեն չար լեզուները, Փաշինյանը մարդկանց դուր է գալիս

© Sputnik / Andranik GhazaryanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2022
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Գրեթե լույսի արագությամբ է փոխվում հայաստանյան հասարակությունը՝ ամռանը մեծ ոգևորությամբ ընտրեցինք նոր խորհրդարան, որում մեծամասնությունը պահպանեց իշխող ուժը։ Այժմ՝ ընդամենը մի քանի ամիս անց, այդ նույն նորընտիր Ազգային ժողովի աշխատանքից այս կամ այն չափով դժգոհ է բնակչության երկու-երրորդը՝ 67 տոկոսը։ Եվ սա, ի դեպ, յուրատեսակ հակառեկորդ է. նման խիստ բացասական վերաբերմունք չկա ոչ մի այլ պետական մարմնի նկատմամբ։ Համենայնդեպս, այդպիսին են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման արդյունքները։
Ինչ արագ ենք փոխվում՝ ընդամենը մի քանի ամիս առաջ համոզված էինք, որ մեր հայրենիքը շատ ճիշտ ուղղությամբ է ընթանում, հիմա արդեն կասկածում ենք
Եվ ինչպես տարբեր գովազդներում ենք լսում, սա դեռ ամենը չէ։ Էլի լիքը պարադոքսալ իրողություններ են ի հայտ եկել։ ​Հիշում եք երևի, թե ինչպես էր Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը քննադատում Մարդու իրավունքների պաշտպանին։ Եթե չեք հիշում, մեջբերեմ. «Մարդու իրավունքների պաշտպանի գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ»։ Եվ ի՞նչ։ Ըստ ամերիկյան կազմակերպության հարցման` հայաստանցիներն ամենից շատ հավանում են հենց օմբուդսմեն Արման Թաթոյանի գործունեությունը, մինչդեռ բանակի ղեկավարությունից դժգոհ է հայաստանցիների մեծ մասը՝ 54 տոկոսը։
Կյանքն ավելի է լավացել, բայց ամեն ինչ փչացնում է Վիճակագրական կոմիտեն` իր տխուր թվերով
Մնում է հուսալ, որ նոր ՄԻՊ–ը կկարողանա պահպանել այն բարձր նշաձողը, որը սահմանել է իր նախորդը։ ​Ու էլի մի օրինակ, որն ակնհայտորեն վկայում է՝ տրամադրությունները մեր հասարակությունում փոխվում են ոչ թե նույնիսկ տարեցտարի, այլ ամսեամիս։

Դեռ 2021 թվականի մայիսին այն հարցին, թե արդյոք ճի՞շտ ուղղությամբ է ընթանում Հայաստանը, հարցվածների գրեթե կեսը՝ 43 տոկոսը, պատասխանում էր. «Այո′, ճիշտ ուղով ենք շարժվում»։ Մեկ տարի էլ չի անցել, և այսօր նույն գրեթե կեսը՝ 46 տոկոսն, ասում է. «Ո′չ, սխալ ուղի ենք բռնել»։

Մեկ մտածում ես՝ շատ հետաքրքիր կլինի հարցնել իշխանավորներին, թե ինչո՞վ են նրանք բացատրում իրենց համար բոլորովին ոչ շահեկան այս միտումը, բայց հետո հասկանում ես, որ պատրաստի պատասխանը վաղուց արդեն կա՝ նախկիններն են մեղավոր։ ​Չգիտեմ՝ արդյոք Հայաստանի իշխանություններն ընդհանրապես ծանո՞թ են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի այս հարցմանը, որը բավական հետաքրքիր, նույնիսկ ինչ-որ տեղ անսպասելի պատկեր է ուրվագծում։
Կան վատ, շատ վատ նախկիններ, և կան լավ, շատ լավ նախկիններ, որոնց կարելի է նախագահ կարգել
Օրինակ` եթե ձեզ թվում է, թե մարդկանց ամենից շատ հուզում են սոցիալական հարցերը, նյութական բարեկեցությունը, չարաչար սխալվում եք։ Հարցվածների ընդամենը 1 տոկոսն է աղքատությունը նշել որպես Հայաստանի հիմնական խնդիր։ Ճիշտ նույն վերաբերմունքն է նաև ցածր աշխատավարձի հանդեպ՝ էլի ընդամենը 1 տոկոս։ Այնինչ 28 տոկոսն ասել է՝ Հայաստանի գլխավոր պրոբլեմը տարածքային և սահմանային հարցերի հետ է կապված։
Համաձայնե՛ք` բոլորովին զարմանալի չէ, որովհետև մինչ իշխանության և ընդդիմության առաջնորդները թեժ վիճաբանություն են ծավալում տասնամյակներ տևած արցախյան բանակցությունների շուրջ, որոնք վաղուց անցել են պատմության գիրկը, շարքային հայաստանցուն ապագան է հետաքրքրում՝ լա՛վ, որքա՞ն կարող է տևել այն աննախադեպ իրավիճակը, երբ Կալաշնիկովով զինված ադրբեջանցին հանգիստ ման է գալիս Հայաստանի տարածքով ու չի էլ պատրաստվում ազատել մեր այդ 40 քառակուսի կիլոմետրը։
Ինչպես հաղթեցինք 90–ականներին, երբ նույն իրավիճակն էր, կամ մի հետաքրքիր պատմություն
​Եվ իհարկե, այս հարցման արդյունքները նաև տարաբնույթ, միմյանցից տրամագծորեն տարբերվող մեկնաբանությունների առիթ են տալիս։ Օրինակ` հենց որ ընդդիմությունը փաստում է` հայաստանցիների ուղիղ կեսը՝ 50 տոկոսը, դժգոհ է կառավարության աշխատանքից, իշխանություններն անմիջապես հակադարձում են. բայց 48 տոկոսը, այսինքն՝ համարյա կեսը, գոհ է։
Նույնը վարչապետի դեպքում. եթե ընդդիմադիր եմ, ասում եմ՝ տեսե՛ք, հայաստանցիների 48 տոկոսը չի հավանում վարչապետի գրասենյակի գործունեությունը, իսկ եթե իշխանամետ եմ, հանգիստ պատասխանում եմ՝ բայց 49 տոկոսն էլ հավանում է, ու քանզի առաջին դասարանցին էլ գիտի, որ նույնիսկ Աֆրիկայում 49-ը 48-ից մեծ է, ուրեմն, ինչ էլ պնդեն չար լեզուները, վարչապետը մարդկանց դուր է գալիս։ Դե՞մ եք։ ​
Հանրահավաք Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
ՀՀ-ում կոռուպցիայի վերացման մասին աղաղակող պնդումներից հետո էլ մնացել ենք նույն դիրքում
Լրահոս
0