00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում կոռուպցիայի վերացման մասին աղաղակող պնդումներից հետո էլ մնացել ենք նույն դիրքում

© Sputnik / Asatur YesayantsՀանրահավաք Հանրապետության հրապարակում
Հանրահավաք Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
Հանրահավաք Հանրապետության հրապարակում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Կոռուպցիայի մասին կարող ենք ժամերով դասախոսություն կարդալ՝ նույնիսկ պատկերացում չունենալով, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այդ կոռուպցիան։
Հայաստանի վերաբերյալ զեկույցները առնվազն մի հնարավորություն ընձեռում են. կարելի է անվերջ վիճել՝ բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ
Այո՛, շատ ճիշտ եք, այդ երևույթի բուն էությունը բացահայտող բազմաթիվ ու բազմապիսի բացատրություններ կան, բայց, խոստովանեմ, ինձ ամենից շատ դուր է գալիս հետևյալ ձևակերպումը՝ կոռուպցիան այն է, երբ իշխանության ներկայացուցիչը կոնկրետ որոշում է կայացնում ոչ թե նպատակահարմարությունից ելնելով, այլ ինչ-որ կողմնակի դրդապատճառով։
Անհասկանալի՞ է։ Լավ, շատ կոնկրետ օրինակ վերցնենք։ Ենթադրենք, թե ես որևէ պետության այն իշխանավորն եմ, որը պիտի դեսպան նշանակի այդ պետության համար հսկայական կարևորություն ունեցող մի երկրում, ասենք, Միացյալ Նահանգներում կամ Ռուսաստանում։ Նպատակահարմարությունը, բնականաբար, պահանջում է, որ այդ մարդը լինի շատ հմուտ դիվանագետ՝ արտերկրում աշխատելու հսկայական փորձով։ Բայց ես նշանակում եմ բոլորովին այլ մի մարդու, որը դիվանագիտությունից հեռու է մոտավորապես այնքան, որքան ես կիբեռնետիկայից։
Այսինքն՝ տվյալ դեպքում ես, կներեք, թքած ունեմ նպատակահարմարության և իմ պետության շահերի վրա և ղեկավարվում եմ հենց կողմնակի դրդապատճառներով, որոնք կարող են շատ տարբեր լինել՝ միգուցե այդ մարդն ինձ ինչ-որ բան է խոստացել, բաջանաղիս հորեղբայրն է, ժամանակին համակուրսեցիս է եղել Գյուղատնտեսական ինստիտուտում կամ պարզապես իր անմնացորդ հավատարմությունն է ցուցադրել ինձ։ Ի՞նչ է սա։ Մասնագետները պնդում են՝ դասական կոռուպցիա։
Մեկ այլ օրինակ։ Ենթադրենք, թե ես իշխանությունը ներկայացնող պատգամավոր եմ կամ կառավարության անդամ, որը առանց որևէ դժվարության կարող է համապատասխան որոշմամբ բարձրացնել սեփական աշխատավարձը։ Բայց իշխանությունը հո հասկանում է, որ դա շատ վատ տպավորություն կգործի ընտրողների վրա, որոնք հազիվ են ծայրը-ծայրին հասցնում։ Ի՞նչ եմ անում՝ պարզապես 5 անգամ ավելացնում եմ պատգամավորական ծախսերի գումարը՝ հայտարարելով. «Սիրելի՛ ընտրողներ, միայն ու միայն ձեզ համար ենք սա անում, որպեսզի ավելի հաճախ կարողանանք հանդիպել ձեզ հետ, տեղեկանալ ձեր հոգսերի ու խնդիրների մասին»։
Պապիկյանի հարսանիքից կոռուպցիայի հոտ է գալիս. պատգամավորը քննադատեց իշխանությանը
Ու նկատեք՝ իրականում կարող եմ պարզապես գրպանս դնել միջին հայաստանցու ամսական աշխատավարձը գերազանցող այդ գումարը, որովհետև որևէ մեկը հաշվետվություն չի պահանջում իմ ծախսերի մասին։ Ի՞նչ է սա։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը պատասխանում է՝ քաղաքական կոռուպցիա։
Այս շաբաթ «Թրանսփարենսի ինթերնեշնլը» հրապարակեց իր հերթական տարեկան զեկույցը, որում գնահատվում է նաև կոռուպցիայի վիճակը Հայաստանում։ Համաձայնեք, ընդհանրապես միջազգային կազմակերպությունների գնահատականները շատ նման են այն բաժակին, որի մասին լավատեսներն ասում են, թե այն կիսով չափ լիքն է, իսկ հոռետեսները, ընդհակառակը, կարծիք են հայտնում, թե բաժակը կիսով չափ դատարկ է։

Հայաստանի իշխանությունները կարող են հպարտությամբ արձանագրել. զեկույցում Հայաստանը նկարագրված է որպես մի պետություն, որը հայտնվել է 2012-ից ի վեր լավագույն առաջխաղացումն ունեցած երկրների թվում՝ բարելավելով իր ցուցանիշը 15 կետով։

Ընդդիմադիրներն էլ կհակադարձեն՝ նախ` եթե խոսքը վերջին տասը տարվա մասին է, շատ դժվար է ասել, թե ով է ավելի մեծ դեր խաղացել այդ առաջընթացում՝ նախկիննե՞րը, թե՞ այժմվա իշխանությունները։ Եվ երկրորդ՝ զեկույցում միանշանակ նշվում է, որ առնվազն վերջին տարում այս բնագավառում դրական տեղաշարժ չի նկատվում, Հայաստանը 2021 թվականին աշխարհի 180 երկների ցուցակում նույն միավորներն ունի, ինչ 2020 թվականին, այսինքն` դոփում է տեղում։
Իսկապես, Հայաստանում կոռուպցիայի վերացման մասին ամեն առիթով հնչող պնդումներից հետո էլ Հարավային Կովկասում մենք մնացել ենք նույն միջին դիրքում։ Վրաստանը, որտեղ կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարը սկսվել է դեռ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք, առաջատարն է և գերազանցում է մեզ՝ անցած տարի ստացած միավորներով, իսկ կոռուպցիոն սկանդալներով հայտնի Ադրբեջանը առաջվա պես վերջին տեղում է։ Համաձայնեք, նման իրավիճակում կարելի է անվերջ վիճել՝ բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ։
Լրահոս
0