00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյան
11:11
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գնել Սանոսյան
Աղետի գոտու բոլոր բնակիկչների առաջնային կարիքներն ապահովված են․ Գնել Սանոսյան
13:06
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի, ստամոքսի քաղցկեղն է․ ինչ են հորդորում բժիշկները

© Sputnik / Игорь Подгорный / Անցնել մեդիապահոցՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2022
Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանում քաղցկեղի բուժմանն ուղղված բժշկական ծառայությունները հասանելի են դարձել բուժառուներին, ինչի շնորհիվ անձը մտածում է ոչ թե գումար հայթայթելու, այլ հենց բուժվելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանում ուռուցքային հիվանդացության աճ է նկատվում, սակայն ավելի շատ հաշվի է առնվում այն գործոնը, որ դիմելության ցուցանիշներն են ավելացել, ընդլայնվել է մահճակալային ֆոնդը:
Այս մասին այսօր` Քաղցկեղի դեմ պայքարի մջազգային օրվա շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլգիական բաժանմունքի բժիշկ, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Վիկտոր Բադեյանը։
Նա նաև ընդգծց, որ ամբողջ աշխարհում էլ է նկատվում հիվանդացության աճ, տարեկան մոտ 18 մլն նոր դեպք է գրանցվում:

«Բուժառուները հիմա արագ են արձագանքում բժիշկների հորդորներին: Մի քանի տարի առաջ, երբ մարզերում հիվանդների էինք ընդունում ու ասում էինք պետք է բուժվել Երևանում, 30 հոգուց 3-4-ն էին դիմում բուժօգնության: Մնացածը ձգձգում էին բուժման ժամկետները։ 3-4 տարի առաջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահճակալային ֆոնդը 550 էր, սակայն այժմ հասնում է 800-ի»,- ասաց բժիշկը:

Բադեյանը նկատեց, որ այս ուղղությամբ բժշկական ծառայությունները հասանելի են դարձել բուժառուներին։ Չարորակ ուռուցք ունեցողների համար վիրահատական միջամտությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում է անվճար, քիմիաթերապիան էլ իրականացվում է համավճարի սկզբունքով: Մասնագետի պնդմամբ՝ սա շատ կարևոր առաջընթաց է, որ բուժառուն ոչ թե մտածի գումար հայթայթելու, այլ հենց բուժվելու մասին:
Նրա խոսքով՝ չարորակ ուռուցքների հիմնական տարիքային խումբը 50-60 տարեկանն է՝ կախված տեսակից: Հայաստանում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի, ստամոքսի, շագանակագեղձի քաղցկեղն է:
«Աշխարհում ընդհանուր միտումները գրեթե նույնն են, թեպետ, կան բացառություններ: Օրինակ` ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղն ավելի բարձր հիվանդացության մակարդակ ունի, քան թոքինը: Եգիպտոսում, օրինակ, առաջնային տեղ է զբաղեցնում միզապարկի քաղցկեղը»,- նշեց Վիկտոր Բադեյանը:
Քաղցկեղ ունեցողներին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի. ինչո՞վ է վտանգավոր COVID-ը
Մասնագետի խոսքով՝ շատ կարևոր են կանխարգելիչ միջոցառումները, սքրինինգային ծրագրերը, որոնք մարդկանց օգնում են ինչպես իրազեկելու, այնպես էլ անհրաժեշտ հետազոտություն անցկացնելու հարցերում: Բադեյանն ընդգծում է՝ բուժման արդյունավետությունը շատ բարձր է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում, այդ պատճառով խրախուսվում է պարբերաբար հետազոտվելը:
Բժիշկը նաև նկատում է, որ այժմ մարդիկ ավելի իրազեկված են ու գրեթե չեն լինում դեպքեր, երբ իրենց դիմելիս անձի մոտ լինի բացարձակ բարձիթողի վիճակ։
Լրահոս
0