https://arm.sputniknews.ru/20220204/hh-pvokhvarchapet-hambardzum-matevvosjany-yntrvel-e-brjusvovi-hvogabardzuneri-khvorhrdi-nakhagah-38307531.html
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ընտրվել է Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահ
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ընտրվել է Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետը հավաստիացրել է, որ բուհը քաղաքականությամբ չի զբաղվելու։ 04.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-04T16:25+0400
2022-02-04T16:25+0400
2022-02-04T16:27+0400
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38307012_0:83:1600:983_1920x0_80_0_0_225b8206d90dc6ea386318b186ac0b3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik.ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ընտրվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Մաթևոսյանը։«Շնորհակալ եմ Խորհրդի անդամներին այդ բարձր կարգավիճակը ինձ վստահելու համար»,-գրել է նա։Նա հավաստիացրել է, որ բուհը քաղաքականությամբ չի զբաղվելու։Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն էլ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2020-ի նոյեմբերի 6-ին, երբ դեռ փոխվարչապետ էր, իսկ ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2021–ի նոյեմբերի 7-ին։Ավելի վաղ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անդրադարձել էր հանրության շրջանում մեծ աղմուկ հանած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը և հայտարարել, որ Պապիկյանն է ընտրվել, որպեսզի բուհում չլինեն այնպիսի երևույթներ, երբ բուհն իր համեստ միջոցներից ստիպված լինի քաղաքականացված հիմնադրամներին մեծ գումարներ փոխանցել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38307012_90:0:1511:1066_1920x0_80_0_0_bc30868d020a4862e5d29df035b08ca8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ), վալերի բրյուսովի անվան պետական համալսարան
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ընտրվել է Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահ
16:25 04.02.2022 (Թարմացված է: 16:27 04.02.2022) ՀՀ փոխվարչապետը հավաստիացրել է, որ բուհը քաղաքականությամբ չի զբաղվելու։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik.ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ընտրվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Տեղեկությունը
Facebook-ի իր էջում հայտնել է Մաթևոսյանը։
«Շնորհակալ եմ Խորհրդի անդամներին այդ բարձր կարգավիճակը ինձ վստահելու համար»,-գրել է նա։
Նա հավաստիացրել է, որ բուհը քաղաքականությամբ չի զբաղվելու։
«Ես առաջին երաշխավորն եմ, որ համալսարանի գործունեությունը լինելու է ապաքաղաքական»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն էլ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2020-ի նոյեմբերի 6-ին, երբ դեռ փոխվարչապետ էր, իսկ ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2021–ի նոյեմբերի 7-ին։
Ավելի վաղ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անդրադարձել էր հանրության շրջանում մեծ աղմուկ հանած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը և հայտարարել, որ Պապիկյանն է ընտրվել, որպեսզի բուհում չլինեն այնպիսի երևույթներ, երբ բուհն իր համեստ միջոցներից ստիպված լինի քաղաքականացված հիմնադրամներին մեծ գումարներ փոխանցել։