00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բախշիյանի կայացրած դատական ակտի ապօրինի լինելը սուբյեկտիվ է․ Փաստաբանների պալատ

© Photo : George Hodan / Public domainԴատարան
Դատարան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Դատարան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ փաստաբանների պալատը խիստ մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ դատախազությունը չի բողոքարկել ակտի ոչ օրինական լինելը, սակայն այդ հիմքով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն համաձայնություն է տվել։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կայացրած դատական ակտի ակնհայտ ապօրինի լինելու մասին բոլոր դատողությունները սուբյեկտիվ են` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազությունն այն չի բողոքարկել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատը։
Փետրվարի 2-ին Փաստաբանների պալատի խորհուրդը հրատապ նիստ էր հրավիրել, որի ժամանակ քննարկել էին Բախշիյանին քրեական հետապնդման ենթարկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ հարցը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը խիստ մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ դատախազությունը չի բողոքարկել ակտի ոչ օրինական լինելը, սակայն այդ հիմքով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն համաձայնություն է տվել։ Մտահոգիչ են համարել նաև Բախշիյանին ազատությունից զրկելու և լիազորությունները կասեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, որոնք կարելի է դիտարկել ոչ միայն որպես ուղղակի միջամտություն, այլ նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորի անկախության ոտնահարում:

Այս ամենով պայմանավորված պալատի խորհուրդը որոշել է կոչով դիմել մի քանի պատկան մարմնի։
Պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հորդորել են զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից, դատական իշխանության ներկայացուցիչներին` գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, ԲԴԽ-ին՝ ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով ապահովել դատարանների և դատավորների անկախությունը։
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը նաև որոշ կետեր է արձանագրել․ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է, դատարանը գործը քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ, դատարանը օրենքով լիազորված է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումներ կայացնել, իսկ խափանման միջոց ընտրված կալանքի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից:
Ճնշման փորձ է․ 20 դատավորները՝ ՀՀ արդարադատության նախարարի գործողությունների մասին
Նիստին ներկա են եղել խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանը, խորհրդի անդամներ Էմին Բեգլարյանը, Պավել Գյուլումյանը, Ռուբեն Հակոբյանը, Հարություն Հարությունյանը, Կարեն Մեժլումյանը, Կարեն Սարդարյանը, Մարինե Ֆարմանյանը, Լիլիթ Ղազանչյանը և Մանե Կարապետյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ կասեցվել են դատավոր Բորիս Բաշխիյանի լիազորությունները՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
Փետրվարի 1-ին էլ ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն է։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։ Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել` ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։
Լրահոս
0