https://arm.sputniknews.ru/20220201/amn-i-patzhamijvocneri-sparnaliqi-pattsharvov-rdn-chi-patrastvum-het-qashvel-despanatun-38161305.html
ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքի պատճառով ՌԴ–ն չի պատրաստվում հետ քաշվել. դեսպանատուն
ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքի պատճառով ՌԴ–ն չի պատրաստվում հետ քաշվել. դեսպանատուն
Sputnik Արմենիա
Ռուս դիվանագետներն ԱՄՆ-ին մեղադրել են անվտանգության անբաժանելիության սկզբունքը խախտելու մեջ։ 01.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-01T10:42+0400
2022-02-01T10:42+0400
2022-02-01T10:47+0400
ռուսաստան
նատօ
ուկրաինա
ամն
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/844/11/8441174_0:0:2983:1679_1920x0_80_0_0_9fde047e070d79d40615e48513516313.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը չի պատրաստվում հետ քաշվել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքների պատճառով, որոնք հանդես են գալիս երկկողմ հարաբերություններում լարվածության գեներացմամբ։Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը:Դեսպանատանն ընդգծել են, որ հենց ԱՄՆ-ն է խրախուսել Կիևում արմատական-ազգայնական պետական հեղաշրջումը, որի արդյունքում Ղրիմի բնակիչները հայտնվել են ոչնչացման սպառնալիքի տակ և քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին:Այնտեղ հիշեցրել են, որ Վաշինգտոնն ուկրաինական իշխանություններին ժամանակակից հարձակողական սպառազինություններ է մատակարարում՝ համակերպվելով Դոնբասի խնդիրը ուժային ճանապարհով լուծելու Վլադիմիր Զելենսկու կառավարության ձգտման հետ։Ռուս դիվանագետները ԱՄՆ-ին նաև մեղադրել են այն բանում, որ նրանք անվտանգության անբաժանելիության սկզբունքի խախտմամբ տարածել են իրենց ռազմական ենթակառուցվածքը՝ մինչև ռուսական սահմաններ: Ընդ որում, հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ռուսաստանն իր տարածքում զինված ուժեր տեղափոխելու ինքնիշխան իրավունք ունի, և դա ոչ մեկին չի սպառնում: Չինաստանն ԱՄՆ–ին հորդորել է ականջալուր լինել ՌԴ–ի պայմաններին և չխաղալ կրակի հետՀիշեցնենք, որ Ուկրաինայում հակամարտության սրման դեպքում արևմտյան երկրները Ռուսաստանին սպառնում են աննախադեպ պատժամիջոցներով։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են «ներխուժում» նախապատրաստելու մեջ՝ հայտարարելով, որ ռուսական զորքերը մոտենում են հարևան պետությանը: Այս ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը ուժեղացնում է ներկայությունը Արևելյան Եվրոպայում։Մոսկվայում մերժում են բոլոր մեղադրանքները՝ ընդգծելով, որ զորքերը տեղափոխում են իրենց տարածքների սահմաններում։ Ռուսական կողմը նաև հիշեցնում է, որ Ուկրաինան չի պահպանում Մինսկի համաձայնագրերի կետերը, որոնք նախատեսում են հրադադար և շփման գծից ծանր սպառազինությունների հետքաշում:
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/844/11/8441174_191:0:2922:2048_1920x0_80_0_0_aba917b3fdf4300a477453cbf1fb3054.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, նատօ, ուկրաինա, ամն, դեսպանատուն
ռուսաստան, նատօ, ուկրաինա, ամն, դեսպանատուն
ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքի պատճառով ՌԴ–ն չի պատրաստվում հետ քաշվել. դեսպանատուն
10:42 01.02.2022 (Թարմացված է: 10:47 01.02.2022) Ռուս դիվանագետներն ԱՄՆ-ին մեղադրել են անվտանգության անբաժանելիության սկզբունքը խախտելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը չի պատրաստվում հետ քաշվել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքների պատճառով, որոնք հանդես են գալիս երկկողմ հարաբերություններում լարվածության գեներացմամբ։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը:
«Լարվածության գեներատորը ոչ թե Մոսկվան է, այլ Վաշինգտոնը։ Մենք չենք պատրաստվում հետ քաշվել՝ ականջ դնելով ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքներին»,- ասված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
Դեսպանատանն ընդգծել են, որ հենց ԱՄՆ-ն է խրախուսել Կիևում արմատական-ազգայնական պետական հեղաշրջումը, որի արդյունքում Ղրիմի բնակիչները հայտնվել են ոչնչացման սպառնալիքի տակ և քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին:
Այնտեղ հիշեցրել են, որ Վաշինգտոնն ուկրաինական իշխանություններին ժամանակակից հարձակողական սպառազինություններ է մատակարարում՝ համակերպվելով Դոնբասի խնդիրը ուժային ճանապարհով լուծելու Վլադիմիր Զելենսկու կառավարության ձգտման հետ։
Ռուս դիվանագետները ԱՄՆ-ին նաև մեղադրել են այն բանում, որ նրանք անվտանգության անբաժանելիության սկզբունքի խախտմամբ տարածել են իրենց ռազմական ենթակառուցվածքը՝ մինչև ռուսական սահմաններ: Ընդ որում, հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ռուսաստանն իր տարածքում զինված ուժեր տեղափոխելու ինքնիշխան իրավունք ունի, և դա ոչ մեկին չի սպառնում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հակամարտության սրման դեպքում արևմտյան երկրները Ռուսաստանին սպառնում են աննախադեպ պատժամիջոցներով։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են «ներխուժում» նախապատրաստելու մեջ՝ հայտարարելով, որ ռուսական զորքերը մոտենում են հարևան պետությանը: Այս ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը ուժեղացնում է ներկայությունը Արևելյան Եվրոպայում։
Մոսկվայում մերժում են բոլոր մեղադրանքները՝ ընդգծելով, որ զորքերը տեղափոխում են իրենց տարածքների սահմաններում։ Ռուսական կողմը նաև հիշեցնում է, որ Ուկրաինան չի պահպանում Մինսկի համաձայնագրերի կետերը, որոնք նախատեսում են հրադադար և շփման գծից ծանր սպառազինությունների հետքաշում: