https://arm.sputniknews.ru/20220131/rezhisvor-viktvor-merezhkvon-mahic-araj-pvordzel-e-taqcnel-hivandutjuny-38126274.html
Ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն մահից առաջ փորձել է թաքցնել հիվանդությունը
Ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն մահից առաջ փորձել է թաքցնել հիվանդությունը
Sputnik Արմենիա
Ռեժիսորի որդին ստիպված է եղել հորը ստիպողաբար բժշկի տանել, սակայն արդեն ուշ է եղել։ 31.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-31T10:24+0400
2022-01-31T10:24+0400
2022-01-31T10:30+0400
մահ
ռեժիսոր
հիվանդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38123733_0:152:2211:1395_1920x0_80_0_0_246d35313022e747a8ca534b4cde7f4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. 85 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն։ Նրա դուստրը՝ Մարիան, «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի հետ զրույցում ասել է, որ հոր մահվան պատճառը կորոնավիրուսին հաջորդած բարդություններն են եղել։Նրա խոսքով՝ ռեժիսորը հիվանդացել է դեկտեմբերին և հիվանդությունը ծանր է տարել, սակայն հրաժարվել է բժշկի դիմել և հոսպիտալացվել։ Մերեժկոն սկսել է շնչահեղձ լինել, բայց ամեն ինչ արել է հիվանդությունը թաքցնելու համար։«Դա երևի կորոնավիրուսն էր: Բայց հայրիկը վստահ էր, որ կանցնի, ասում էր` բան չկա, սովորական մրսածություն է: Ու նա սկսեց ինքնաբուժությամբ զբաղվել», - պատմել է դուստրը։Ռեժիսորի որդին ստիպված է եղել հորը ստիպողաբար բժշկի տանել։«Միսս ԱՄՆ - 2019»-ին մահացած են գտել Նյու ՅորքումՀամակարգչային տոմոգրաֆիայի ընթացքում պարզվել է, որ Մերեժկոյի թոքերը լրջորեն ախտահարված են։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։Բժիշկներին հաջողվել է կայունացնել արտիստի վիճակը և մասնակիորեն մաքրել թոքերը։ Սակայն ավելի ուշ բարդություններ են առաջ եկել, ռեժիսորին վիրահատել են, սակայն մեկ շաբաթ անց նա մահացել է։Կյանքից հեռացել է մուլտիպլիկատոր, «Չեբուրաշկային կենդանացրած» Մայա ԲուզինովանՆշենք, որ Մերեժկոն ծնվել է 1937 թվականի հուլիսի 28-ին Ռոստովի մարզում։ 1968 թվականին ավարտել է Համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը՝ ստանալով սցենարիստի որակավորում։ Մերեժկոյի սցենարն ուսումնասիրելիս ռեժիսոր Լեոնիդ Միլիոնշչիկովը «Մոսֆիլմում» նկարահանել է «Զարեչենսկի փեսացուները» (1967 թ.) կարճամետրաժ ֆիլմը, որին հաջորդել են «Ով կմեռնի այսօր» (1967 թ.) և «Կույր անձրև» (1968 թ.) կարճամետրաժ ֆիլմերը։ Մի քանի տասնյակ ֆիլմերի ռեժիսոր է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38123733_73:0:2136:1547_1920x0_80_0_0_94d4a01d01e36e1c0e65c056eb353154.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեժիսոր մահ կորոնավիրուս վիկտոր մերեժկո
ռեժիսոր մահ կորոնավիրուս վիկտոր մերեժկո
Ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն մահից առաջ փորձել է թաքցնել հիվանդությունը
10:24 31.01.2022 (Թարմացված է: 10:30 31.01.2022) Ռեժիսորի որդին ստիպված է եղել հորը ստիպողաբար բժշկի տանել, սակայն արդեն ուշ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. 85 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն։ Նրա դուստրը՝ Մարիան,
«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի հետ զրույցում ասել է, որ հոր մահվան պատճառը կորոնավիրուսին հաջորդած բարդություններն են եղել։
Նրա խոսքով՝ ռեժիսորը հիվանդացել է դեկտեմբերին և հիվանդությունը ծանր է տարել, սակայն հրաժարվել է բժշկի դիմել և հոսպիտալացվել։ Մերեժկոն սկսել է շնչահեղձ լինել, բայց ամեն ինչ արել է հիվանդությունը թաքցնելու համար։
«Դա երևի կորոնավիրուսն էր: Բայց հայրիկը վստահ էր, որ կանցնի, ասում էր` բան չկա, սովորական մրսածություն է: Ու նա սկսեց ինքնաբուժությամբ զբաղվել», - պատմել է դուստրը։
Ռեժիսորի որդին ստիպված է եղել հորը ստիպողաբար բժշկի տանել։
Համակարգչային տոմոգրաֆիայի ընթացքում պարզվել է, որ Մերեժկոյի թոքերը լրջորեն ախտահարված են։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։
Բժիշկներին հաջողվել է կայունացնել արտիստի վիճակը և մասնակիորեն մաքրել թոքերը։ Սակայն ավելի ուշ բարդություններ են առաջ եկել, ռեժիսորին վիրահատել են, սակայն մեկ շաբաթ անց նա մահացել է։
Նշենք, որ Մերեժկոն ծնվել է 1937 թվականի հուլիսի 28-ին Ռոստովի մարզում։ 1968 թվականին ավարտել է Համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը՝ ստանալով սցենարիստի որակավորում։ Մերեժկոյի սցենարն ուսումնասիրելիս ռեժիսոր Լեոնիդ Միլիոնշչիկովը «Մոսֆիլմում» նկարահանել է «Զարեչենսկի փեսացուները» (1967 թ.) կարճամետրաժ ֆիլմը, որին հաջորդել են «Ով կմեռնի այսօր» (1967 թ.) և «Կույր անձրև» (1968 թ.) կարճամետրաժ ֆիլմերը։ Մի քանի տասնյակ ֆիլմերի ռեժիսոր է։