https://arm.sputniknews.ru/20220131/lgh-banakcutjunneri-bvolvor-pastatghtern-unem-sargsjann-asac-inchu-chi-hraparakum-dranq-38156556.html
ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերն ունեմ. Սարգսյանն ասաց` ինչու չի հրապարակում դրանք
ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերն ունեմ. Սարգսյանն ասաց` ինչու չի հրապարակում դրանք
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն ասաց` որ դեպքում կհրապարակի ԼՂ բանակցությունների մասին փաստաթղթերը։ 31.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-31T22:30+0400
2022-01-31T22:30+0400
2022-01-31T22:46+0400
սերժ սարգսյան
արցախ
նիկոլ փաշինյան
ադրբեջան
եահկ մինսկի խումբ
փաստաթուղթ
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35922627_0:57:1100:676_1920x0_80_0_0_e20471a6bb1af9931fb128955a3b9e32.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ ՍերժՍարգսյանը վստահեցնում է, որ ձեռքի տակ ունի բոլոր փաստաթղթերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ կոռեկտ չի համարում դրանք հրապարակելը: Սարգսյանն այդ մասին հայտարարեց այսօր հրապարակված իր հարցազրույցում` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ եթե Սարգսյանն իր ձեռքի տակ փաստաթղթեր ունի` թող հրապարակի դրանք։Սարգսյանը նշում է, որ չնայած իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը շատ-շատերին հնարավորություն կտան ծանոթանալ և կարծիք կազմել, բայց Մինսկի խումբը չի վերացել` անկախ այն բանից՝ ով է բանակցում համանախագահների հետ:Ըստ նրա` Մինսկի խումբը երկրորդական կառույց չէ` մենք գործ ունենք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ:Արցախի հարցով բանավոր խոստում եղե՞լ է. Սերժ Սարգսյանը պատասխանեց Նիկոլ ՓաշինյանինՍարգսյանը հավելեց, որ եթե փաստաթղթերը հրապարակի` ամբողջովին վստահությունը կկորցնենք և դրանից ոչինչ չենք շահի։Հիշեցնենք, որ Սարգսյանը 2021-ի հունիսին ձայնագրություն էր հրապարակել` ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե նախկին նախագահը զինվորների համար նախատեսված գումարը Մոնակոյում «Մոնտե Կառլո» խաղատանը տանուլ է տվել։Ձայնագրության մեջ Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։ Փաշինյանը պատմում է, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները հորդորել են իրեն օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից` լուծել Ղարաբաղյան հարցը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35922627_62:0:1039:733_1920x0_80_0_0_a14cfbbc52e98309a343c15567bb2a4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, արցախ, նիկոլ փաշինյան, ադրբեջան, եահկ մինսկի խումբ, փաստաթուղթ, բանակցություն
սերժ սարգսյան, արցախ, նիկոլ փաշինյան, ադրբեջան, եահկ մինսկի խումբ, փաստաթուղթ, բանակցություն
ԼՂ բանակցությունների բոլոր փաստաթղթերն ունեմ. Սարգսյանն ասաց` ինչու չի հրապարակում դրանք
22:30 31.01.2022 (Թարմացված է: 22:46 31.01.2022) Սերժ Սարգսյանն ասաց` որ դեպքում կհրապարակի ԼՂ բանակցությունների մասին փաստաթղթերը։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ ՍերժՍարգսյանը վստահեցնում է, որ ձեռքի տակ ունի բոլոր փաստաթղթերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ կոռեկտ չի համարում դրանք հրապարակելը: Սարգսյանն այդ մասին հայտարարեց այսօր հրապարակված իր հարցազրույցում` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ եթե Սարգսյանն իր ձեռքի տակ փաստաթղթեր ունի` թող հրապարակի դրանք։
«Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ: Բայց քանի որ ինքն ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր: Ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար եղել եմ գործընկեր, ընդ որում` վստահելի գործընկեր: Բայց արժե՞ արդյոք հիմա գնալ դրան և հրապարակել։ Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ»,–ասաց Սարգսյանը։
Սարգսյանը նշում է, որ չնայած իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը շատ-շատերին հնարավորություն կտան ծանոթանալ և կարծիք կազմել, բայց Մինսկի խումբը չի վերացել` անկախ այն բանից՝ ով է բանակցում համանախագահների հետ:
Ըստ նրա` Մինսկի խումբը երկրորդական կառույց չէ` մենք գործ ունենք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ:
Սարգսյանը հավելեց, որ եթե փաստաթղթերը հրապարակի` ամբողջովին վստահությունը կկորցնենք և դրանից ոչինչ չենք շահի։
Հիշեցնենք, որ Սարգսյանը 2021-ի հունիսին ձայնագրություն էր հրապարակել` ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե նախկին նախագահը զինվորների համար նախատեսված գումարը Մոնակոյում «Մոնտե Կառլո» խաղատանը տանուլ է տվել։
Ձայնագրության մեջ Փաշինյանը մանրամասներ է պատմում 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։
Փաշինյանը պատմում է, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները հորդորել են իրեն օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից` լուծել Ղարաբաղյան հարցը։