https://arm.sputniknews.ru/20220131/arcakhi-harcvov-banavvor-khvostum-e-eghel-serzh-sagsjani-pataskhany-nikvol-pashinjanin-38156031.html
Արցախի հարցով բանավոր խոստում եղե՞լ է. Սերժ Սարգսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին
Արցախի հարցով բանավոր խոստում եղե՞լ է. Սերժ Սարգսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին
Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի կողմից բացարձակ որևէ ճնշում, որևէ զիջում, գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո... 31.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-31T22:14+0400
2022-01-31T22:14+0400
2022-01-31T22:32+0400
սերժ սարգսյան
արցախ
ապրիլյան քառօրյա պատերազմ
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/12/36629656_0:39:1600:939_1920x0_80_0_0_6289906bf77c69b87bb6acfeb2de1c84.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկություն ենք ստացել, և դրանք որևէ կերպ չէին խախտում այն կարմիր գծերը, որ մենք մշտապես ունեցել ենք։ Այսօր հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում նրա կողմից ձեռք են բերվել պայմանավորվածություններ։Նա նշեց, որ բացարձակապես որևէ բանավոր խոստում չի եղել. դա իրենց գործելաոճը չէ՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ զիջել։Սարգսյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ձեռք է բերվել միայն պատերազմը դադարեցնելու բանավոր պայմանավորվածություն։Պետական մակարդակով պահանջատիրությունը ձևակերպված էր. Մինասյանը՝ ի պատասխան ՓաշինյանիՆա ասաց` նոր փաստաթուղթ չի կնքվել, ինչը հաստատել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները` ասելով, որ պետք է հիմք ընդունել 1994-ին կնքված պայմանագիրը։ Սերժ Սարգսյանը վստահեցնում է` պատերազմը դադարեցնելու հիմքը չի եղել ՀՀ–ի սկզբունքներից որևէ մեկից հրաժարվելը։Հիշեցնենք՝ 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմն ավելի քան 100 զոհ ունեցավ:Ռազմական գործողությունները դադարեցվեցին ապրիլի 5-ի կեսօրին։Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ հանցագործություններ է կատարել. Արցախի ԱԳՆ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/12/36629656_90:0:1510:1065_1920x0_80_0_0_b4a9c69ba66aea0df215da9bd7684c20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, արցախ, ապրիլյան քառօրյա պատերազմ, արցախյան պատերազմ
սերժ սարգսյան, արցախ, ապրիլյան քառօրյա պատերազմ, արցախյան պատերազմ
Արցախի հարցով բանավոր խոստում եղե՞լ է. Սերժ Սարգսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին
22:14 31.01.2022 (Թարմացված է: 22:32 31.01.2022) Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի կողմից բացարձակ որևէ ճնշում, որևէ զիջում, գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկություն ենք ստացել, և դրանք որևէ կերպ չէին խախտում այն կարմիր գծերը, որ մենք մշտապես ունեցել ենք։ Այսօր հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում նրա կողմից ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
«Կարմիր գծեր ասելով` նկատի ունեմ ԼՂ ինքնորոշման հարցը, ՀՀ–ի և ԼՂ միջև ցամաքային սահմանի առկայությունը և միջազգային հանրության կողմից ԼՂ իշխանությունների ճանաչումը` որպես լեգիտիմ ընտրված մարդիկ, որը մի տեղ կոչվում էր ճանաչված կարգավիճակ, մեկ այլ տեղ էլ` միջանկյալ։ Բացի այս, կար նաև չորրորդ կետ` անվտանգության երաշխիքները։ Իսկ մեր կարծիքով` անվտանգության ամենակարևոր երաշխիքն անկախությունն է»,–ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ բացարձակապես որևէ բանավոր խոստում չի եղել. դա իրենց գործելաոճը չէ՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ զիջել։
Սարգսյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ձեռք է բերվել միայն պատերազմը դադարեցնելու բանավոր պայմանավորվածություն։
Նա ասաց` նոր փաստաթուղթ չի կնքվել, ինչը հաստատել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները` ասելով, որ պետք է հիմք ընդունել 1994-ին կնքված պայմանագիրը։
Սերժ Սարգսյանը վստահեցնում է` պատերազմը դադարեցնելու հիմքը չի եղել ՀՀ–ի սկզբունքներից որևէ մեկից հրաժարվելը։
Հիշեցնենք՝ 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմն ավելի քան 100 զոհ ունեցավ:
Ռազմական գործողությունները դադարեցվեցին ապրիլի 5-ի կեսօրին։