https://arm.sputniknews.ru/20220129/virusabany-bacatrel-e-omikrvon-manreahimqi-arag-taratsman-pattsharnery-38087542.html
Վիրուսաբանը բացատրել է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման պատճառները
Վիրուսաբանը բացատրել է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման պատճառները
Sputnik Արմենիա
Սերգեյ Նետեսովը վստահ է, որ վարակվելու դեպքում հիվանդությունն ավելի հեշտ տանելու համար պետք է պատվաստվել։ 29.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-29T11:54+0400
2022-01-29T11:54+0400
2022-01-29T12:03+0400
վիրուս
կորոնավիրուս
կորոնավիրուսը աշխարհում
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
հիվանդություն
«օմիկրոն» շտամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317390_0:84:1600:984_1920x0_80_0_0_cf99129bc42efdfa41811c14c8521a5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության նոր «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածումը կապված է դրա առանձնահատկությունների՝ ավելի արագ վերարտադրության և պատվաստանյութի պաշտպանության հաղթահարման հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է վիրուսաբան, Նովոսիբիրսկի պետական համալսարանի բիոնանոտեխնոլոգիայի, մանրէաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Սերգեյ Նետեսովը։Երրորդ պատճառը, ըստ նրա, ընդհանուր առմամբ բնակչության իմունիզացիայի ցածր տեմպերն են։Բժիշկն ասել է` ինչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը«Մարդիկ անընդհատ մտածում են, որ իրենց ինչ-որ կախարդական բան է դուրս բերելու իրավիճակից, իսկ իրականում պատվաստանյութից բացի ոչինչ չի օգնում։ Ամեն դեպքում, պատվաստվածների մոտ հիվանդությունն ավելի հեշտ ընթացք է ունենում, իսկ չպատվաստվածների պարագայում՝ ոչ այդքան. նրանց ավելի քան 90 տոկոսը ծանր հիվանդների շրջանում է»,- ասել է գիտնականը:Ավելի վաղ սիբիրցի գիտնականները Նովոսիբիրսկի ագլոմերացիայի նոր թեստ-համակարգի փորձարկումների արդյունքներով պարզել էին, որ «Օմիկրոն» մանրէահիմքը հունվարի առաջին երկու շաբաթում դարձել է գերիշխող՝ գրեթե դուրս մղելով կորոնավիրուսի նախորդ մանրէահիմքերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317390_89:0:1512:1067_1920x0_80_0_0_60377c9e84308e8a14b7421e5dafde87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիրուս, կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, հիվանդություն, «օմիկրոն» շտամ
վիրուս, կորոնավիրուս, կորոնավիրուսը աշխարհում, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, հիվանդություն, «օմիկրոն» շտամ
Վիրուսաբանը բացատրել է «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածման պատճառները
11:54 29.01.2022 (Թարմացված է: 12:03 29.01.2022) Սերգեյ Նետեսովը վստահ է, որ վարակվելու դեպքում հիվանդությունն ավելի հեշտ տանելու համար պետք է պատվաստվել։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության նոր «Օմիկրոն» մանրէահիմքի արագ տարածումը կապված է դրա առանձնահատկությունների՝ ավելի արագ վերարտադրության և պատվաստանյութի պաշտպանության հաղթահարման հետ։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է վիրուսաբան, Նովոսիբիրսկի պետական համալսարանի բիոնանոտեխնոլոգիայի, մանրէաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Սերգեյ Նետեսովը։
«Առաջին հերթին «Օմիկրոն» մանրէահիմքը բավականին տարբերվում է վարակված մարդու օրգանիզմում արագ վերարտադրության շնորհիվ։ Երկրորդ՝ այն բավականին փոփոխված է մակերեսային սպիտակուցի հակածինների առումով, և այդ պատճառով այն մեծամասամբ հաղթահարում է գոյություն ունեցող պատվաստանյութերի նկատմամբ իմունիտետը, հատկապես եթե մարդիկ պատվաստվել են ավելի քան կես տարի առաջ»,– ասել է գործակալության զրուցակիցը:
Երրորդ պատճառը, ըստ նրա, ընդհանուր առմամբ բնակչության իմունիզացիայի ցածր տեմպերն են։
«Մարդիկ անընդհատ մտածում են, որ իրենց ինչ-որ կախարդական բան է դուրս բերելու իրավիճակից, իսկ իրականում պատվաստանյութից բացի ոչինչ չի օգնում։ Ամեն դեպքում, պատվաստվածների մոտ հիվանդությունն ավելի հեշտ ընթացք է ունենում, իսկ չպատվաստվածների պարագայում՝ ոչ այդքան. նրանց ավելի քան 90 տոկոսը ծանր հիվանդների շրջանում է»,- ասել է գիտնականը:
Ավելի վաղ սիբիրցի գիտնականները Նովոսիբիրսկի ագլոմերացիայի նոր թեստ-համակարգի փորձարկումների արդյունքներով պարզել էին, որ «Օմիկրոն» մանրէահիմքը հունվարի առաջին երկու շաբաթում դարձել է գերիշխող՝ գրեթե դուրս մղելով կորոնավիրուսի նախորդ մանրէահիմքերը: