Շոկային գրառում թուրքերի համար. հայազգի հաղորդավարուհին գրել է հողերի բռնազավթման մասին
21:42 29.01.2022 (Թարմացված է: 21:51 29.01.2022)
CC BY-SA 2.0 / Gage Skidmore / Ana Kasparian Անա Կասպարյան
Բաժանորդագրվել
Անա Կասպարյանը The Young Turks խոշորագույն լրատվական առցանց շոուի համասեփականատերն է և պրոդյուսերը։ Նա արդեն երկար տարիներ սոցիալական և քաղաքական թեմաներով ծրագիր է վարում Ջենք Ույգուրի հետ, որն ազգությամբ թուրք է։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար և քաղաքական մեկնաբան Անա Կասպարյանի վերջին գրառումներից մեկը սոցցանցերի թուրքական տիրույթում լուրջ իրարանցում է առաջացրել։
Կասպարյանը, մասնավորապես, գրել է. «Որտե՞ղ է եղել ԱՄՆ-ն, երբ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա։ Ոչ մի ձայն չկա նաև կոնգրեսականներից, որոնք շտապում են նոր անխոհեմ պատերազմի։ Զարմանալի է, թե ինչքան շատ մարդ է կարծում, որ ԱՄՆ-ն հոգ է տանում ինքնիշխան պետությունների պաշտպանության մասին։
Where the hell was the US when Azerbaijan was ready to invade Armenia recently? Not a damn peep from the same congressional lawmakers who are rushing toward another reckless war as we speak. Amazing how many people here think the U.S. cares about protecting sovereign states.
— Ana Kasparian (@AnaKasparian) January 26, 2022
Twitter-ի մեկնաբանություններում սոցցանցերի թուրքական և ադրբեջանական հատվածի օգտատերերը փորձել են վիճարկել հաղորդավարուհու գրառումները, թե իբր ԱՄՆ-ն նախկինում պետք է Ադրբեջանին օգներ «ազատագրել օկուպացված հողերը»։
Դրան ի պատասխան Կասպարյանն ավելի կոշտ է արտահայտվել։
«Այդ հողն ապօրինի փոխանցվել է Ադրբեջանին Ստալինի կողմից։ Այդ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը էթնիկ հայեր են։ Բայց թյուրքական ցեղերը որոշ բաներ գիտեն հողերի զավթման և մարդկանց սպանության մասին»,- գրել է հաղորդավարուհին։
Հաղորդավարուհու մեկնաբանությունը Twitter-ում տարածել է թուրքական Vaziyet լրատվական պորտալը։
The Young Turks sunucusu Ana Kasparian Twitter’da bir kullanıcıya “Türkler, toprak çalmak ve insanları katletmek hakkında mutlaka bir iki şey bilirler” dedi. pic.twitter.com/sWPGG8fpF6
— Vaziyet (@vaziyetcomtr) January 28, 2022
Թուրք օգտատերերն անմիջապես փորձել են պարզել ամերիկացի մեկնաբան, քաղաքական մեկնաբան և ակտիվիստ Ջենկա Ույգուրի դիրքորոշումը իր գործընկերոջ՝ Անա Կասպարյանի արտահայտությունների վերաբերյալ:
Բանն այն է, որ նա Ույգուրի հետ միասին The Young Turks («Երիտթուրքեր») խոշորագույն լրատվական առցանց շոուի շրջանակում սոցիալական և քաղաքական թեմաներով շատ հայտնի լիբերալ-առաջադիմական ծրագիր է վարում։
Օգտատերերից մեկը բացատրություն է պահանջել, թե այդ երբվանի՞ց են «երիտթուրքերն» առաջ տանում Հայաստանի շահերը։
I can't stop thinking about @washingtonpost article that argued the problem with Democrats was that they did too much. Everyone in DC is full-blown mental. How could you print that? Who is that out of touch with reality? They also claimed Democrats went too far left. When?!!!
— Cenk Uygur (@cenkuygur) January 29, 2022
Հավելենք, որ ազգությամբ թուրք Ջենկ Ույգուրը 2012 թվականին քննադատության է ենթարկվել 1991 և 1999 թվականների իր հրապարակումներում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
Հետագայում նա մի քանի անգամ հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ իր նախկին հայացքները բացատրելով փաստերին տեղյակ չլինելով։