00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան գաղտնի գրություն է ստացել Վաշինգտոնից

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցՌուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2022
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները ՌԴ ԱԳՆ են հասցրել հունվարի 26–ին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը 2 նամակ է տարել արտաքին գործերի նախարարություն։ Այս թեմայով խորհրդածում է ՌԻԱ Նովոստիի հեղինակ Վիկտորյա Նիկիֆորովան։

Վիկտորյա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի

Մի նամակը Վաշինգտոնից է, երկրորդը՝ ՆԱՏՕ-ից։ Թե հատկապես ինչ է այնտեղ գրված, հանրությանն առայժմ հայտնի չէ։ Սակայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասուլիսի ընթացքում բոլորին հավատացրել է, որ ոչ մի անակնկալ չի լինի։
«ԱՄՆ-ն զիջումների չի գնում»,-ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը այսպես են ձևակերպել ԶԼՄ-ները։
«Ռուսաստանը պետք է զերծ մնա ուժային ազդեցությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և մեր դաշնակիցների ու մյուս ժողովուրդների վրա հարձակումներից,-հայտարարել է Բլինկենը,-Ռուսաստանը պետք է հեռացնի իր ստորաբաժանումները Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից, որտեղ դրանք տեղակայված են առանց այդ երկրների համաձայնության»։

Հայտնի չէ, թե ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինայի որ հատվածում է ռուսական ստորաբաժանումներ գտել, բայց հասկանալի է, որ մյուս երկու դեպքերում խոսքը Մերձդնեստրի և Հարավային Օսեթիայի մասին է։

Բլինկենը հաստատել է, որ ԱՄՆ–ն կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային, և եթե հարկ լինի, այդ զենքը կկիրառվի։ Նա խոստացել է օգնել ուկրաինական տնտեսությանը, ինչը առանձնահատուկ ցինիզմով է հնչում։ Հենց Վաշինգտոնն է Ուկրաինային ռազմական արկածախնդրությունների մեջ ներքաշելով փլուզում գրիվնայի փոխարժեքը և այն, ինչ մնացել է այդ երկրի տնտեսությունից։ Իսկ հիմա այդ նույն մարդիկ ուկրաինացիներին խոստանում են օգնել գումարով, միայն թե չդադարեցնեն իրենց սադրանքները։
Պետքարտուղարի մամուլի ասուլիսի ժամանակ հնչել է «ՆԱՏՕ-ի բաց դռների» մասին սովորական և արդեն բավականին ձանձրացած հռետորաբանությունը, հավատարմությունը դաշնակիցներին ընդհանրապես և Ուկրաինային մասնավորապես։ «Մենք փոխզիջման չենք գնա այն հարցում, որը վերաբերում է մեր դաշինքի անվտանգությանն ու Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի անվտանգության սկզբունքներին,– նշել է Բլինկենը:– Պետք է հարգել ժողովուրդների՝ սեփական ուղին ընտրելու իրավունքը»։
Շատ է խոսվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին․ Բլիկենը նորից խոսք բացեց դեպի ՌԴ «արտահանման վերահսկողության» մասին։ Ընդ որում` ըստ պետքարտուղարի` եթե «պատժված» Ռուսաստանի մտքով անցնի սահմանափակել էներգակիրների մատակարարումը դեպի Եվրոպա և «գազը որպես զենք օգտագործել», ապա նրան հարկ կլինի ևս մեկ անգամ «պատժել»։ Բայց նա անխուսափելիորեն կսահմանափակի դրանք, քանի որ ամերիկացիները նախատեսում են արգելել նաև «Հյուսիսային հոսք 2»-ը։
ՆԱՏՕ-ում խոստովանում են, որ ՌԴ-ն չի ծրագրում ներխուժել Ուկրաինա
Այս մաշված ձայնապնակն արդեն շատ անգամ ենք լսել։ Ռուսաստանի գոյաբանական պահանջները Ուկրաինային հանգեցնելու փորձերն արդեն իսկապես ձանձրացրել են։ Բայց մեկ այլ բան էր հետաքրքիր։ Կոնկրետ ի՞նչ է պատասխանել Վաշինգտոնը Մոսկվայի առաջարկներին։ Մամուլի ասուլիսի ընթացքում հենց այդ մասին էր լրագրողների առաջին իսկ հարցը․ «Դուք վճռական «ոչ» եք պատասխանե՞լ Մոսկվայի պահանջներին, որ Ուկրաինային ու Վրաստանին երբեք չներառեն ՆԱՏՕ-ի կազմում և ՆԱՏՕ-ի զորքերը հետ քաշեն Ռուսաստանի սահմաններից»։

Եվ ահա այստեղ ԱՄՆ պետքարտուղարը, րոպեն մեկ շրթունքները լպստելով և ակնհայտորեն նյարդայնանալով, սկսեց խուսափել պատասխանից։ «Ես չէի ցանկանա կոնկրետացնել»,-ասաց նա և անհապաղ անցավ աբստրակտ մանտրաների՝ «ՆԱՏՕ-ի բաց դռներ», «հավատարմության սկզբունքներ», «մենք բազմիցս հրապարակավ հայտարարել ենք» և նմանատիպ այլ արտահայտությունների ոճով։

Դրա հետ կապված բնական հարց է ծագում` եթե ԱՄՆ-ի պատասխանը տոգորված է «ոչ մի քայլ հետ» ոգով, ապա ինչո՞ւ են ամերիկացիներն այդքան պնդում տեքստը չհրապարակելու իրենց խնդրանքը։ Ի՞նչ սատանա է թաքնված մանրուքներում։
Ի դեպ, որքան էլ խառնախորամանկ ձևակերպումներ են օգտագործվում, իմաստային առումով որևէ առաջընթաց չկա։ Նամակի տեքստում ամերիկացի գործընկերները նույնպիսի ճարպկությամբ խուսափել են ՆԱՏՕ-ի արևելքի ուղղությամբ չընդլայնելու ցանկացած երաշխիքից։ Այդ մասին այսօր հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը․ «Այդ փաստաթղթում գլխավոր հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա։ Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն է դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման անթույլատրելիության և հարվածային սպառազինության տեղակայման շուրջ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին»։
Ի՞նչ են ՌԴ–ին առաջարկել ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ–ն․ Լավրովը որոշ փակագծեր է բացել
Չընդլայնման երաշխիքների փոխարեն Ռուսաստանին առաջարկվում են մանր, բացառապես ոչ էական զիջումներ։ Wall Street Journal-ի միջոցով արտահոսք է եղել այն մասին, որ ԱՄՆ նախագահի վարչակազմում քննարկում են Սև ծովով ռազմանավերի անցման նոր կանոնների ստեղծումն ու Լեհաստանում և Ռումինիայում ամերիկյան հրթիռային համալիրների ստուգումներ անցկացնելու հնարավորությունը: Թե՛ մեկը, թե՛ մյուսը պետք է իբր պատասխան լինեն Ռուսաստանի «մտահոգություններին»։
New York Times-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի գրավոր պատասխանում նաև առաջարկներ կան փոխադարձ զսպման շուրջ հնարավոր բանակցությունների, այդ թվում՝ միջին և փոքր հեռահարության հրթիռների սահմանափակման և զորավարժությունները սահմաններից ավելի հեռու անցկացնելու մասին, որպեսզի դրանք ներխուժման նախապատրաստություն չթվան:
ՆԱՏՕ-ի նամակում, ինչպես կարելի է հասկանալ Յենս Ստոլտենբերգի ասածից, մտքեր են արտահայտվում Մոսկվայի և դաշինքի շփումների վերսկսման ուղղությամբ։ «Մենք պետք է վերականգնենք մեր գրասենյակները Մոսկվայում և Բրյուսելում»,-նշել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Այսինքն՝ թեման լղոզելու նույն քաղաքականությունն է, որի մասին բազմիցս նախազգուշացրել է Ռուսաստանի ղեկավարությունը։ «Բանակցություններ՝ բանակցությունների սկզբում բանակցությունների հնարավորության մասին»։
Այս խաղաղ ժեստերին զուգահեռ բացեիբաց լարում են իրավիճակը։ Ամերիկյան վեց կործանիչ վերջերս վայրէջք են կատարել Էստոնիայում։ Պետդեպի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը հաստատել է, որ ամերիկացիները թույլ չեն տա գործարկել «Հյուսիսային հոսք 2»-ը, եթե Ռուսաստանը «ներխուժի» Ուկրաինա։

Ընդ որում՝ ԱՄՆ-ում մինչև օրս Ուկրաինայի հարցում միասնականություն չկա։ Աշխատավարձի վրա նստած լրագրողների, նեոպահպանողականների և բյուրոկրատների բազմաձայն երգչախումբը չի կարողանում լռեցնել նրանց, ովքեր կարծում են, թե բոլորովին էլ պետք չէ, որ ԱՄՆ-ն ավելացնի լարվածությունը և սադրի Ռուսաստանին։

Վերջին շաբաթների ընթացքում մենք զանազան փորձագետների հայտարարություններ ենք տեսել, որոնք պնդում են, որ ո՛չ Ուկրաինան, ո՛չ Վրաստանը ՆԱՏՕ-ին պետք չեն։ Եվ անգամ Մերձբալթիկան պետք չէ։ Եվ առհասարակ ամբողջ Արևելյան Եվրոպան։ «Ընդհանրապես ինչի՞ համար է պետք ՆԱՏՕ-ն, ո՞րն է դրա իմաստը, եթե Խորհրդային Միությունը, որից նա պետք է պաշտպանվեր, անհետացել է 30 տարի առաջ»,-տրամաբանական հարց է բարձրացնում Fox News-ի հաղորդավար Թաքեր Կարլսոնը։
«(Նրանք ի՞նչ է, ուզում են․ խմբ) երրորդ համաշխարհային պատերազմ սկսե՞լ»,-արձագանքել է նախկին նախագահ Թրամփը Ուկրաինայի համար պատերազմելու նպատակով հիսուն հազար զինվորի Եվրոպա ուղարկելու մասին մտքին,- դա ինչ-որ խելագարություն է։ Իմ կառավարման ժամանակ երբեք նման բան չէր լինի»։
Այսինքն՝ ամերիկյան վերնախավում ակնհայտ պառակտում կա իրենց իսկ ստեղծած իրավիճակի հարցում։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք իրենք էլ չեն հասկանում` Վաշինգտոնի ագրեսիվ քաղաքականությունը դեռևս կառավարելի՞ քաոս է, թե՞ արդեն անկառավարելի։ Եվ ի՞նչ անել հիմա։ Պատասխանը մեկն է` ժամանակ ձգել, լղոզել թեման, ոչ մի բանի մասին նամակներ գրել։
Եթե ՌԴ-ից է կախված, ապա պատերազմ չի լինի. Սերգեյ Լավրով
Բայց էլ ավելի մեծ հակասություններ են պառակտում ԱՄՆ-ին ու նրան միացած Բրիտանիային՝ մի կողմից, և գլխավոր եվրոպական տերություններին՝ մյուս կողմից։ Անգլոսաքսերն արդեն որերորդ անգամ փորձում են Գերմանիային ու Ֆրանսիային լարել Ռուսաստանի դեմ։ Եվրոպացիները, հիշելով պատմական փորձը, դիմադրում են, ինչպես կարողանում են։
Հենց հիմա Փարիզում ընթանում են «Նորմանդական քառյակի» բանակցությունները, որոնց նպատակը Ուկրաինայի իրավիճակը որոշակի կարգավորման վերադարձնելն է։ Բոլոր կողմերը հաստատել են, որ հավատարիմ են հրադադարի ռեժիմին։
Գերմանիան սկզբունքորեն չի ցանկանում զենք մատակարարել Ուկրաինային և արգելել է դա անել Էստոնիային․ էստոնացիները պատրաստվում էին Կիևին գերմանական սպառազինություն ուղարկել։ Փոխարենը գերմանացիները (իհարկե, ոչ առանց թունոտ ակնարկի) Ուկրաինային հինգ հազար սաղավարտ են ուղարկել։ «Հաջորդն ի՞նչ են ուղարկելու։ Բարձե՞ր»,-հարց է տվել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և գնացել է հայրենակիցներին «հողին նախապատրաստելու»։

Իսկ այդ ընթացքում բրիտանական էլիտան հայտնի լրագրող և ազնվական Պատրիկ Վինտուրի շուրթերով Ֆրանսիային և Գերմանիային կշտամբում է Ռուսաստանի նկատմամբ ոչ բավարար ագրեսիվության համար։ Նրանց է մեղսագրվում «ներելու համառ ցանկությունը և Պուտինի նկատմամբ ավելորդ լավատեսությունը»։ Բաբետտան պետք է գնա պատերազմի՝ առանց համաձայնության։ Իսկ եթե չգնա, ապա Վաշինգտոնը կանջատի նրանց գազը, այսինքն՝ «Հյուսիսային հոսք 2»-ը։

Եվրոպացիներն աստիճանաբար սկսում են գիտակցել, որ ամերիկացիները հենց իրենց միջոցով են ցանկանում պատերազմել։ Ամերիկացիներն էլ սկսում են հասկանալ, որ եվրոպացիներն ամեն ինչ կանեն, որ դա տեղի չունենա։ Զարմանալի չէ, որ Վաշինգտոնը խնդրում է չհրապարակել Մոսկվային ուղարկած նամակի տեքստը։ Դաշինքի ներսում այդպիսի փոխադարձ անվստահության պարագայում ցանկացած շրջադարձ, ցանկացած նախադասություն կարող է մեկնաբանվել որպես վկայություն, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ առանձին է պայմանավորվում, առանց դաշնակիցների կարծիքը հաշվի առնելու։ Նախադեպեր եղել են։
Աֆղանստանից հետո ՆԱՏՕ–ի գրեթե բոլոր մասնակից երկրներում բաց տեքստով ասում էին, որ ամերիկացիները թալիբների հետ նախապես պայմանավորվել են իրենց զորքերը դուրս բերելու մասին, իսկ դաշնակիցներին հետո են տեղեկացրել այդ մասին։
Մոսկվայի հետ բանակցությունները դաշնակիցների շրջանում է՛լ ավելի մեծ խմորումներ ու հուզումներ են առաջացնում։
Եթե Ֆրանսիային և Գերմանիային ոչ մի հակամարտություն պետք չէ, ապա Լեհաստանը, Մերձբալթյան երկրներն ու ՆԱՏՕ-ի մյուս կրտսեր եղբայրները հենց միայն դրան էլ ձգտում են։ Այստեղից էլ՝ բարձր գաղտնիության միջոցառումները և դիվանագիտական փոխգործակցության այս ամբողջ, պատմության ընթացքում աննախադեպ ոճը։ «Ալեքսը՝ Յուստասին», այլ կերպ չես ասի։
ՌԴ-ն մտադիր է շարունակել երկխոսությունը Արևմուտքի հետ, բայց պաշտպանելու է իր դիրքերը. ԱԳՆ
Լրահոս
0