00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր դեպքում Ադրբեջանի հետ չի սկսվի սահմանազատման գործընթացը. Աղաջանյանն է պարզաբանում

© Sputnik / Asatur YesayantsԷդուարդ Աղաջանյան
Էդուարդ Աղաջանյան - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2022
Էդուարդ Աղաջանյան
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, թե ինչ է հարկավոր, որպեսզի սահմանագծման և սահմանազատման գործընթացը գործնականում հնարավոր լինի իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ սկսելու համար պետք է ապահովել նվազագույն անվտանգային պայմանները, որոնց էլ ուղղված է Հայաստանի առաջարկությունների փաթեթը Ադրբեջանին։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։
Հարցին, որ եթե Հայաստանի առաջարկությունների փաթեթն Ադրբեջանը չընդունի, որո՞նք են լինելու Հայաստանի հետագա քայլերը, Աղաջանյանը պարզաբանեց, որ հայկական կողմը բազմիցս նշել է, թե ինչ է հարկավոր, որպեսզի սահմանագծման և սահմանազատման գործընթացը գործնականում հնարավոր լինի իրականացնել։

«Նախքան գործընթացը սկսելն անհրաժեշտ է ապահովել նվազագույն անվտանգային պայմանները։ Միայն դրանից հետո է հնարավոր համապատասխան հանձնաժողով ձևավորել։ Հայաստանի առաջարկություններն ուղղված են հենց այդ երաշխիքի` անվտանգության ապահովմանը, և, ըստ այդմ, մեր դիրքորոշումը շատ հստակ է և գործնականում ուղղակի հնարավոր չի լինի սկսել նմանատիպ գործընթաց, որովհետև ռիսկերը շատ բարձր են և իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ»,–ասաց Աղաջանյանը։

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտնել էր, որ Հայաստանը Մոսկվայի միջոցով Ադրբեջանին է փոխանցել սահմանային գոտում ապաէսկալացման առաջարկների փաթեթը:
Նա հավելել էր, որ առաջարկները բխում են վարչապետի կողմից մշտապես բարձրացվող՝ զորքերի հայելային հեռացման և անվտանգության լրացուցիչ մեխանիզմների ստեղծման հարցերից։
Մոսկվան դեմարկացիայի հարցերով զբաղվող հանձնաժողովի շուտափույթ ձևավորում է ակնկալում
Ակնկալվում է, որ առաջարկների իրագործումը կարող է արագացնել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծումը: Սահմանին իրավիճակի ապաէսկալացման առաջարկությունների վերաբերյալ Հայաստանը դեռ գրավոր պատասխան չի ստացել Ադրբեջանից։
Լրահոս
0