https://arm.sputniknews.ru/20220127/larsi-tshanaparhy-maqrum-en-vovqer-karvogh-en-ertevekel-38016626.html
Լարսի ճանապարհը մաքրում են. ովքե՞ր կարող են երթևեկել
Լարսի ճանապարհը մաքրում են. ովքե՞ր կարող են երթևեկել
Sputnik Արմենիա
Տեսագրությունում երևում է, թե ինչպես են ձնից մաքրում Գուդաուրի-Կոբի հատվածի երթևեկելի գոտին։ 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T13:42+0400
2022-01-27T13:42+0400
2022-01-27T13:53+0400
լարս
տեսանյութ
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/19/10131954_0:0:1500:844_1920x0_80_0_0_a06a6d321a4771d2cbae8a451028bd33.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհին տեղակայված «Վերին Լարս» անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։Կառույցը կադրեր է հրապարակել Facebook-ում, որոնցում երևում է, թե ինչպես է ընթանում ճանապարհի մաքրման աշխատանքը:«Գուդաուրի-Կոբի հատվածը մաքրելուց հետո Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտի համար», - ասված է հաղորդագրության մեջ:Միաժամանակ պահպանվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկության արգելքը: Երթևեկությունն իրականացվում է միայն ձնապաշտպան թունելներով՝ պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո։Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկա պահին Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին է։Վրաստանի իշխանությունները շինարարական աշխատանքներ են տանում Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոմայրուղու Կոբի–Գուդաուրի հատվածի ամենաբարդ ու վտանգավոր Քվեշեթի–Կոբի շրջանցիկ ճանապարհը կառուցելու համար։ Նախնական տվյալներով` նախագիծն ավարտին կհասցվի 2024 թվականին։Նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհ կառուցել, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում` 9 կիլոմետրանոց թունել Խաչի լեռնանցքի տակ։ Նախագիծը Եվրոպայում ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկն է համարվում։
լարս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1013/19/10131954_167:0:1500:1000_1920x0_80_0_0_d17b321ed6048852731d2fa5c1e3f42c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս տեսանյութ ձյուն ավտոմեքենա
լարս տեսանյութ ձյուն ավտոմեքենա
Լարսի ճանապարհը մաքրում են. ովքե՞ր կարող են երթևեկել
13:42 27.01.2022 (Թարմացված է: 13:53 27.01.2022) Տեսագրությունում երևում է, թե ինչպես են ձնից մաքրում Գուդաուրի-Կոբի հատվածի երթևեկելի գոտին։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհին տեղակայված «Վերին Լարս» անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Կառույցը կադրեր է հրապարակել Facebook-ում, որոնցում երևում է, թե ինչպես է ընթանում ճանապարհի մաքրման աշխատանքը:
«Գուդաուրի-Կոբի հատվածը մաքրելուց հետո Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտի համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ պահպանվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկության արգելքը: Երթևեկությունն իրականացվում է միայն ձնապաշտպան թունելներով՝ պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկա պահին
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին է։
Վրաստանի իշխանությունները շինարարական աշխատանքներ են տանում Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոմայրուղու Կոբի–Գուդաուրի հատվածի ամենաբարդ ու վտանգավոր Քվեշեթի–Կոբի շրջանցիկ ճանապարհը կառուցելու համար։ Նախնական տվյալներով` նախագիծն ավարտին կհասցվի 2024 թվականին։
Նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհ կառուցել, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում` 9 կիլոմետրանոց թունել Խաչի լեռնանցքի տակ։ Նախագիծը Եվրոպայում ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկն է համարվում։