https://arm.sputniknews.ru/20220127/banaki-orvan-yndaraj-ejmiatsnum-katarvel-e-hanrapetakan-maghtanq-38029163.html
Բանակի օրվան ընդառաջ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք
Բանակի օրվան ընդառաջ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք
Sputnik Արմենիա
Մի շարք եկեղեցականներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։ 27.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-27T18:08+0400
2022-01-27T18:08+0400
2022-01-27T18:08+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
բանակ
տոն
մայր աթոռ սուրբ էջմիածին
աղոթք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1b/38028313_0:54:1024:630_1920x0_80_0_0_eccfa1d79144946d6b0db83b83d9cd45.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Էջմիածնի սուրբ Աստվածածին եկեղեցում կատարել է Հանրապետական մաղթանք: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Արարողությանը մասնակցել են զինվորականները, Մայր Աթոռի միաբանները և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները։Մի շարք եկեղեցականներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այն լիովին կազմավորվեց 4-4,5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովելով։Իսկ արդեն 1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները: Արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։Տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը ոչ աշխատանքային օր է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1b/38028313_57:0:968:683_1920x0_80_0_0_240a20029566b5e6a0929780e6dec045.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, բանակ, տոն, մայր աթոռ սուրբ էջմիածին, աղոթք
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, բանակ, տոն, մայր աթոռ սուրբ էջմիածին, աղոթք
Բանակի օրվան ընդառաջ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք
Մի շարք եկեղեցականներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Էջմիածնի սուրբ Աստվածածին եկեղեցում կատարել է Հանրապետական մաղթանք: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Արարողությանը մասնակցել են զինվորականները, Մայր Աթոռի միաբանները և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները։
Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել ընդունելություն, որի ժամանակ հայրենիքին մատուցած ծառայությունների համար Գարեգին Երկրորդը հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել մի շարք բարձրաստիճան զինվորականների։
Մի շարք եկեղեցականներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։
Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այն լիովին կազմավորվեց 4-4,5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովելով։
Իսկ արդեն 1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները: Արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։
Տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը ոչ աշխատանքային օր է: