00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաթոյանը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ-ից հեռացման հիմքերը

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թաթոյանը շեշտել է, որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված (անվտանգության) գոտի ու ներկայացրել ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է իր առաջարկը:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 25-ին Բելգիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկումներ է անցկացրել, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը, հայտնում է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը:

«Բելգիայի Արտաքին գործերի նախարարության Երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Լյուկ Լիբաուտի հետ հանդիպմանը մանրամասն հիմնավորել եմ, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը»,–գրել է Թաթոյանը:

Նա անդրադարձել է 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը՝ նշելով, որ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը։
Թաթոյանը շեշտել է, որ խախտումների վերացման իրական լուծումն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է գյուղերի մոտից ու ճանապարհներից, քանի որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծում:
«Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար»,–նշել է Թաթոյանը:
Արմեն Թաթոյանը Գեղարքունիքում - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2022
Կրակը վարվում է ադրբեջանական այն դիրքերից, որոնք ՀՀ ինքնիշխան տարածքում են. Թաթոյան
Նա զուգահեռ ներկայացրել է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է իր առաջարկը:
Թաթոյանն ընդգծել է, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում:
Պաշտպանը անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խոշտանգումներին՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը:
Լրահոս
0