00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շատ հետաքրքիր բաներ հանդիպեցի իմ գործն ընթերցելիս. դատարանն «Աշոտ Երկաթին» ազատ կարձակի՞

© Sputnik / Asatur YesayantsКомандир отряда "Сисакан" Ашот Минасян на митинге оппозиции на проспекте Баграмяна перед зданием Национального Собрания Армении (3 марта 2021). Еревaн
Командир отряда Сисакан Ашот Минасян на митинге оппозиции на проспекте Баграмяна перед зданием Национального Собрания Армении (3 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
Բաժանորդագրվել
Աշոտ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր, պատրաստ լինելուն պես։
Նշենք, որ նիստը նախագահում է դատավոր Բորիս Բախշիյանը։
Գործով դատախազը շեշտեց, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը պետք է մնա անփոփոխ, քանի որ առկա է մեղադրյալի կողմից դատավարության մասնակից վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու և օրենքով չթույլատրված արարք կատարելու ռիսկ։
«Դիմանում եմ». առողջական ի՞նչ խնդիրներ ունի Աշոտ Մինասյանը
Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ ասաց, որ տպավորություն է ստեղծվում, թե իր պաշտպանյալը կալանքի տակ է մնում միայն այն փաստի համար, որ իր ծննդավայրի տարածքում զենք է հայտնաբերվել։
«Վստահ եմ, որ քննության ընթացքում կհաստատվի, որ չկան այնպիսի անձինք, որոնց վրա անօրինական ազդեցություն գործադրելով` Աշոտ Մինասյանը կխոչընդոտի քննությանը։ Ուստի, վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ենթակա է վերացման կամ ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց»,– ասաց Պողոսյանը։
«Աշոտ Երկաթն» էլ ելույթ ունեցավ ու նշեց, որ իրեն մեղսագրվող քրգործերն իր համար ծիծաղելի են։ Երկու ամիս կալանավայրում լինելու ընթացքում նույն խցում գտնվող ընկերների հետ կարդացել են հոդվածներն ու ամեն անգամ ծիծաղել։

«Շատ հետաքրքիր բաներ հանդիպեցի իմ գործն ընթերցելիս, օրինակ` զենքերի տեսակներն ու դրանց տարեթվերը։ 1898 թվականից սկսած` զենքեր կան հայտնաբերված. չեմ հասկանում, թե ինչպես է ստացվել, որ Առաջին, հետո Երկրորդ համաշխարհային, ապա Չեչնիայի, Արցախյան 1-ին, 2-րդ ու 3-րդ պատերազմներից եկած զենքեր են հայտնաբերել։ Այդ թվականների՞ց եմ պատրաստվել։ Իմ կալիբրի մարդն այդ թվականների զենքեր պետք է հավաքե՞ր, փոխարենը հավաքեի «Սև նետ», «Կոռնետ», «Ֆագոտ»»,– հարց ուղղեց Մինասյանը։

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել է նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը: Այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Իսկ ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը երաշխավորություն էին ներկայացրել Մինասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Լրահոս
0