https://arm.sputniknews.ru/20220126/ljuqsemburgi-hamalsaranum-tumo-kentron-kbacvi-mirzojann-ajcelel-e-hamalsaran-37974239.html
Արարատ Միրզոյանն այցելել է Լյուքսեմբուրգի համալսարան
Արարատ Միրզոյանն այցելել է Լյուքսեմբուրգի համալսարան
Sputnik Արմենիա
Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։ 26.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-26T10:15+0400
2022-01-26T10:15+0400
2022-01-26T10:29+0400
տեսանյութեր
արարատ միրզոյան
տեսանյութ
լյուքսեմբուրգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1a/37974089_0:0:1280:720_1920x0_80_0_0_114f97b5514bccc268541648e377a29d.jpg
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունից։Անդրադառնալով երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցությանը՝ Միրզոյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի կարևոր ուղղություն է։«Հիմնադրման օրվանից տասնյակ հայ ուսանողներ կրթություն են ստացել Լյուքսեմբուրգի համալսարանում, և շարունակաբար ավելանում է այս հաստատությունում ուսանելու պատրաստակամություն հայտնող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Հուսով եմ, որ Երևանի պետական համալսարանի և Լյուքսեմբուրգի համալսարանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կստորագրվի համագործակցության մասին փաստաթուղթ, որն իրավական հիմքեր կապահովի ուսանողների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի համար»,- նշել է Միրզոյանը։ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել նաև համալսարանի տարածքում «Թումո» ստեղծարար կրթության կենտրոնի հյուրընկալման նախաձեռնության առչնությամբ՝ երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի համալսարանին` նախագիծն առաջ մղելու վճռկանության համար:Միրզոյանն ընդգծել է, որ «Թումո» կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը։Հիշեցնենք՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում հունվարի 25–ին Միրզոյանն այցելել էր «Շենգենյան համաձայնություն» հուշարձան:
https://arm.sputniknews.ru/20220111/mirzojany-herakhosazrujc-e-unecel-amn-petqartughari-teghakali-het-37400113.html
լյուքսեմբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1a/37974089_127:0:1087:720_1920x0_80_0_0_01743f74adec559fe2c9aaccd63b2bc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, արարատ միրզոյան, տեսանյութ, լյուքսեմբուրգ
տեսանյութեր, արարատ միրզոյան, տեսանյութ, լյուքսեմբուրգ
Արարատ Միրզոյանն այցելել է Լյուքսեմբուրգի համալսարան
10:15 26.01.2022 (Թարմացված է: 10:29 26.01.2022) Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունից։Անդրադառնալով երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցությանը՝ Միրզոյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի կարևոր ուղղություն է։
«Հիմնադրման օրվանից տասնյակ հայ ուսանողներ կրթություն են ստացել Լյուքսեմբուրգի համալսարանում, և շարունակաբար ավելանում է այս հաստատությունում ուսանելու պատրաստակամություն հայտնող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Հուսով եմ, որ Երևանի պետական համալսարանի և Լյուքսեմբուրգի համալսարանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կստորագրվի համագործակցության մասին փաստաթուղթ, որն իրավական հիմքեր կապահովի ուսանողների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի համար»,- նշել է Միրզոյանը։
ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել նաև համալսարանի տարածքում «Թումո» ստեղծարար կրթության կենտրոնի հյուրընկալման նախաձեռնության առչնությամբ՝ երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի համալսարանին` նախագիծն առաջ մղելու վճռկանության համար:
Միրզոյանն ընդգծել է, որ «Թումո» կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը։
Հիշեցնենք՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում հունվարի 25–ին
Միրզոյանն այցելել էր «Շենգենյան համաձայնություն» հուշարձան: