https://arm.sputniknews.ru/20220111/mirzojany-herakhosazrujc-e-unecel-amn-petqartughari-teghakali-het-37400113.html
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի... 11.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-11T18:46+0400
2022-01-11T18:46+0400
2022-01-11T18:47+0400
արցախ
հայաստան
արարատ միրզոյան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35972289_0:0:1101:619_1920x0_80_0_0_ba0d62cf3d241aa24fa0c46a00a65828.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 11-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Հայաստանն ԱՄՆ-ին է փոխանցել հետախուզման մեջ գտնվող մի ամերիկացու«Կողմերն ընդգծել են, որ այդ ձևաչափում անհրաժեշտ է աշխատանքները լիարժեք վերականգնել։ Միրզոյանը տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը»,– նշում են արտաքին քաղաքական գերատեսչությունից և հավելում, որ անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին:Միրզոյանը կարևորել է ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման, աճյունների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարությունը։Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:Անդրադաձել է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության այլ հարցերին։Զրուցակիցները նաև շնորհավորել են միմյանց 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա:
https://arm.sputniknews.ru/20220110/amn-n-ev-turqian-qnnarkel-en-haj-turqakan-kargavorman-gortsyntacy-37371462.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35972289_54:0:1031:733_1920x0_80_0_0_93502c57c9b0e2535e80d5d120deac26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, արարատ միրզոյան, ամն
արցախ, հայաստան, արարատ միրզոյան, ամն
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
18:46 11.01.2022 (Թարմացված է: 18:47 11.01.2022) ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 11-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
«Կողմերն ընդգծել են, որ այդ ձևաչափում անհրաժեշտ է աշխատանքները լիարժեք վերականգնել։ Միրզոյանը տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը»,– նշում են արտաքին քաղաքական գերատեսչությունից և հավելում, որ անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին:
Միրզոյանը կարևորել է ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման, աճյունների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:
Անդրադաձել է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության այլ հարցերին։
Զրուցակիցները նաև շնորհավորել են միմյանց 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա: