https://arm.sputniknews.ru/20220126/kilikiaci-harutikin-u-zhirvo-shahumjanskun-meghadranq-e-arajadrvel-qk-37982784.html
«Կիլիկիացի Հարութիկին» ու «Ժիրո Շահումյանսկուն» մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
«Կիլիկիացի Հարութիկին» ու «Ժիրո Շահումյանսկուն» մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Sputnik Արմենիա
«Պզեն» ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված՝ «զոն նայողի» գործառույթները։ 26.01.2022, Sputnik Արմենիա
2022-01-26T13:46+0400
2022-01-26T13:46+0400
2022-01-26T14:17+0400
հհ քննչական կոմիտե
քրեական հեղինակություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2167/45/21674578_0:159:1600:1059_1920x0_80_0_0_02cb1ed8d51d9c18c0081540b29cf320.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Մասնավորապես «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ անձը 2020թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ անձին հանձնարարել է` մեկ այլ անձի իր անունից հրահանգել՝ «Կյաժ» մականունով անձի սպանության համար ծեծի ենթարկելով«պատժել» մեկ այլ կալանավորին։ Սակայն այդ կալանավորը հրաժարվել է կատարել հանձնարարությունը: Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով Վանեցյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվեցԱյնուհետև, «Ժիրո Շահումյանսկու» հանձնարարությամբ՝ «Կիլիկիացի Հարութիկը» նշված հանձնարարության կատարման մեջ ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող մեկ այլ անձի, որը երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պզե» մականվամբ անձի թեկնածությունը:«Պզեն» ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված՝ «զոն նայողի» գործառույթները։ Նա 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի տեսքով դրսից բերված հանձնուքներ է բաժանել նշված մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, որից հետո 2021թ. հունվարի 18-ին և 24-ին վերջիններիս հանձնարարել է իրականացնել անկարգություններ։Բացի այդ, քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ կառավարության նախաձեռնած օրինագծի ընդունմանը խոչընդոտելու և իրենց անհամաձայնությունն ի ցույց դնելու համար, «Կիլիկիացի Հարութիկը», ունենալով հրահանգ, 2019թ. սեպտեմբերի 5-ին զանգվածային անկարգություններ է կազմակերպել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում 3-րդ և 4-րդ մասնաշենքերի խցերում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, հայհոյելով և վիրավորանքներ հնչեցնելով իրավապահ մարմինների ծառայողների հասցեին, ոտքերով հարվածել են խցերի դռներին և կերակրադռնակներին, կոտրել դրանք, այրել քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքի չոր խոտածածկի մի մասը, չեն ենթարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ժիրո Շահումյանսկուն» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), Հայհոյանքը քրեականացնող հոդվածով հարուցվել է 166 քրեական գործ«Կիլիկիացի Հարութիկին» ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ), 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը),իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2167/45/21674578_99:0:1511:1059_1920x0_80_0_0_7ebcc87e3b30aa11861bbd0e2d926bdf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, քրեական հեղինակություն
հհ քննչական կոմիտե, քրեական հեղինակություն
«Կիլիկիացի Հարութիկին» ու «Ժիրո Շահումյանսկուն» մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
13:46 26.01.2022 (Թարմացված է: 14:17 26.01.2022) «Պզեն» ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված՝ «զոն նայողի» գործառույթները։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ անձը 2020թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ անձին հանձնարարել է` մեկ այլ անձի իր անունից հրահանգել՝ «Կյաժ» մականունով անձի սպանության համար ծեծի ենթարկելով«պատժել» մեկ այլ կալանավորին։ Սակայն այդ կալանավորը հրաժարվել է կատարել հանձնարարությունը:
Այնուհետև, «Ժիրո Շահումյանսկու» հանձնարարությամբ՝ «Կիլիկիացի Հարութիկը» նշված հանձնարարության կատարման մեջ ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող մեկ այլ անձի, որը երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պզե» մականվամբ անձի թեկնածությունը:
«Պզեն» ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված՝ «զոն նայողի» գործառույթները։ Նա 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի տեսքով դրսից բերված հանձնուքներ է բաժանել նշված մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, որից հետո 2021թ. հունվարի 18-ին և 24-ին վերջիններիս հանձնարարել է իրականացնել անկարգություններ։
Բացի այդ, քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ կառավարության նախաձեռնած օրինագծի ընդունմանը խոչընդոտելու և իրենց անհամաձայնությունն ի ցույց դնելու համար, «Կիլիկիացի Հարութիկը», ունենալով հրահանգ, 2019թ. սեպտեմբերի 5-ին զանգվածային անկարգություններ է կազմակերպել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում 3-րդ և 4-րդ մասնաշենքերի խցերում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, հայհոյելով և վիրավորանքներ հնչեցնելով իրավապահ մարմինների ծառայողների հասցեին, ոտքերով հարվածել են խցերի դռներին և կերակրադռնակներին, կոտրել դրանք, այրել քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքի չոր խոտածածկի մի մասը, չեն ենթարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ժիրո Շահումյանսկուն» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը),
«Կիլիկիացի Հարութիկին» ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ), 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը),
իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:
Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: