00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սուրեն Սուրենյանց
Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ, չունի իրավական հետևանք. Սուրեն Սուրենյանց
17:08
11 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Չեղած բաները պարզաբանել ճեմ կարող. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:19
7 ր
Մետաքսե Հակոբյան
Միանալու, չմիանալու հարց չկա. Բոլորս եկեղեցու մի մասնիկն ենք. Մետաքսե Հակոբյան
17:27
4 ր
Վարդան Խաչատրյան
Աշխարհում ոչինչ դուրս չէ քաղաքականությունից. Վարդան Խաչատրյան
17:31
6 ր
Մայիսի 9-ին ընդառաջ
Հաղթանակի օրվա միջոցառումները կսկսվեն Անման կրակի մոտ
17:55
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում տեղի ունեցած անկարգությունների գործով ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել․ ԱԱԾ

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2022
ՀՀ ԱԱԾ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երևանում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 2020 թ-ի նոյեմբերի 10-ի գիշերը ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում, պետական այլ կառույցներում ու հասարակական վայրերում անկարգությունների գործով մեղադրանք է ներկայցվել ևս երկու անձի։ Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից, այդ անձինք «Այլընտրանք» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Մանթաշյանն ու Գ.Գ.–ն են։
Ըստ քրեական գործի նյութերի` Նարեկ Մանթաշյանը, գտնվելով կառավարության շենքում, ուղիղ եթերում աշխատող լրատվամիջոցներով հայտարարել է, թե պաշտոնատար անձինք փորձում են հեռանալ երկրից, ապա կոչ է արել փակել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, կառավարական կեցավայրը և պաշտոնատար անձանց նկատմամբ բռնի գործողություններով թույլ չտալ վերջիններին լքել երկիրը։
Ես իմ դիրքում էի. Փաշինյանին զայրացրեց նոյեմբերի 9-ի մասին ընդդիմադիր պատգամավորի հարցը
ԱԱԾ–ն նաև հայտնում է, որ դրանից հետո Մանթաշյանն անձամբ ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան` որպես կազմակերպիչ վերահսկելու իր կոչի իրագործումը:
Կառավարության շենքում զանգվածային անկարգություններին մասնակցող անձինք, այդ թվում՝ գործով մյուս մեղադրյալ Գ. Գ-ն, ևս Մանթաշյանի հետ շարժվել են դեպի «Զվարթնոց» օդանավակայան։ Այստեղ վնասել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի մուտքի դուռն ու պատուհանը, ապօրինի մուտք են գործել հատուկ պատվիրակությունների ճանապարհման և դիմավորման սրահ, կոտրել են պարսպի ճաղավանդակի ամրակները, մտել թռիչքուղի, մտել թռիչքի պատրաստվող օդանավ, խուզարկել այն` խաթարելով օդանավակայանի բնականոն գործունեությունը, իրական վտանգ ստեղծելով այլ անձանց կյանքի և առողջության համար:
Բացի այդ, Նարեկ Մանթաշյանի կազմակերպած անկարգությունների մասնակիցներից ավելի քան 50 հոգի կառավարության շենքից շարժվել են կառավարական կեցավայր, վնասելով բացել մուտքի դարպասները, ներխուժել ՀՀ վարչապետի առանձնատուն՝ ոչնչացնելով ու վնասելով այնտեղ գտնվող գույքը, հափշտակել տարբեր իրեր:
Ըստ քրեական գործի նյութերի, Նարեկ Մանթաշյանը, կառավարության շենքի երրորդ հարկի միջանցքից հափշտակել է փայտյա ձողին ամրացված շուրջ 55 000 դրամ արժողությամբ ՀՀ դրոշը և դուրս բերել շենքից:
Նարեկ Մանթաշյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ситуация на проспекте Баграмяна перед зданием Парламента Армении (11 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2020
Երևանյան անկարգություններին մասնակցել են նաև քաղաքապետարանի աշխատակիցներ. ավագանու անդամ
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշյալ մեծածավալ քրեական գործից արդեն անջատվել է 10 քրեական գործ` 29 անձի նկատմամբ։ Դրանք մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ դատարան ներկայացնելու միջնորդությամբ:
Հիշեցնենք` 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երևանում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել. ցուցարարները ներխուժել էին կառավարության և խորհրդարանի շենք, ծեծի ենթարկվել ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին։
Լրահոս
0